Անդրադարձ – Հակադաշնակցութիւն Հուժկու Գրոհների Մերօրեայ Անճարակութիւնը… – ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Art-A-Tsolum – Arab map of the Caliphate period – Baku was part of Armenia

Անդրադարձ – Հակադաշնակցութիւն Հուժկու Գրոհների Մերօրեայ Անճարակութիւնը… – ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

07 ՕԳՈՍՏՈՍ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓԻՒՌՔ:

Դերենիկ Մելիքեան – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր

Հետաքրքիր եւ միաժամանակ սպասելի է այս ժամանակաշրջանում հակադաշնակցութիւն գրոհների սաստկացումը: Առաւել հետաքրքիր է, երբ գրոհների ակունքը գալիս է, ինչ-որ տեղ` պատմական «օրինաչափական» հիմունքներով,  թուրանական (նէօ-օսմանական) մերօրեայ ճամբարի ամենատարբեր շերտերից:

Պարզ է, չէ՞, եւ` միաժամանակ փաստ, որ արցախեան դաւադիր պատերազմից ի վեր ձեւաւորուած թուրք-ազրպէյճանական պիղծ դաշինքը հետեւողականօրէն թիրախաւորում է Հայաստանի ընդդիմութեանը` ներքին, իսկ սփիւռքեան ազգային ուժերին` արտաքին ճակատներում, որոնց էլ համարում է հայ-թուրքա-ազրպէյճանական խաղաղ գոյակցութեան ու միմեանց միջեւ հաշտութեան ցանկալի պայմանագիրը կնքելու խանգարիչ-ռեւանշիստներ:

Եւ ի՞նչ ունեցանք ու ինչի՞ ականատեսը եղանք նոյն ամիսների ընթացքում: Օրինակ` պատերազմը տանուլ տուած իշխանութեան կողմից`

Ա.- Ընդդիմութեան շարժման դէմ աննախադէպ բիրտ ուժի կիրառում,

Բ.- Շարժման ակտիւիստների` որպէս քաղբանտարկեալների, կալանաւորում,

Գ.- Ընդդիմադիր ԶԼՄ-ների ու քարոզչական միջոցների դէմ քրէական գործերի յարուցում, հակաիշխանական ուժերի միջեւ պառակտման սերմանում,

Դ.- Միաժամանակ սփիւռքեան համայնքներում փաշինեանամէտ (աւելի ճիշդ հակադաշնակցական բարդոյթներով տառապողներ) ապազգային շերտերի աշխուժացումը` «ֆէյսպուք»-ային տեռորների, լուտանքների ու հայհոյանքների արհեստագիտութեան կիրառմամբ,

Ե.- Եւ վերջին օրինակներով ամենազաւեշտալի հակադաշնակցականութիւնը` Բիւրոյի անդամ Մուրատ Փափազեանի հայրենիք մուտքի արգելումը… նոյնը` ՀՅԴ երիտ.-կառոյցների նկատմամբ…

Սակայն, ի տես թուրքական ճամբարի հակահայկական ու հակահայաստան կեցուածքի անբաւարարուածութեան, տեսնում ենք նաեւ հէնց օրերս թուրք-ազրպէյճանական դաշինքի լկտի, ու փաշինեանական իշխանութեան կողմից անպատասխան մնացող կեցուածքներ, որոնք դարձեալ փաշինեանական իշխանախմբից պահանջում են ռեւանշիստների ու ազգային ուժերի դէմ ճնշումը սաստկացնել, այլապէս, ուղղակիօրէն սպառնում են, որ իրենք ՀՀ-ի դէմ «կը պաշտպանուեն» զինուորական ուժի կիրառմամբ:

Ահա այս օրի են հասցրել մեր երկիր-հայրենին, որի վերջնարդիւնքն թուրքա-ազրպէյճանական նպատակներում Հայաստանն ու հայութեանն լաւագոյն դէպքում թուրքական ծայրագոյն արեւելեան մի վիլայէթ դարձնելն է, կամ էլ ինչպէս կրտսեր թուրքն է ասում արեւմտեան ազրպէյճանի ազատագրուած տարածքի վերածելը…

… Թէեւ ցաւոտ ու ժամանակաւորապէս նահանջ պարտադրող, բայց եւ այնպէս ի զուր են լինելու նոյնիսկ համաթուրանական, համացանցային արտաքին ու թուլամորթ-անհայրենիք ներքին դաւադիրների ընդհանրապէս հակազգային եւ մասնաւորապէս հակա-ՀՅԴ-ական անճարակ ու խելակորոյս գրոհները, քանզի դրանք բոլորը փշրուելու են օրէօր արթնացող հայ ժողովրդի եւ նրա իրական ու հարազատ զաւակների դեռ գալիք զոհողութիւնների շնորհիւ, յար եւ նման` պատմական անբեկանելի բազմաթիւ օրինաչափութիւնների…

Armenian Emirate (Arminia) 750-885 according to R. Husen’s map from “Armenia: A Historical Atlas”, p. 106 Photo by

aztagdaily.com/archives/554012

Facebooktwitterredditpinterestlinkedinmail