
Փորձում ենք հասկանալ՝ ինչ կարող է ԱՄՆ-ն անել` առանց անդրադառնալու այդ ռազմական կազմակերպությանը. Ֆրանկ Փալոնը՝ ՀԱՊԿ-ի մասին
18 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնը Երևանում կայացած ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողի հարցին, նշեց, որ Հայաստանի` ՀԱՊԿ անդամ լինելու վերաբերյալ իրենք ոչինչ չեն ասում, միայն մտահոգված են Հայաստանի անվտանգությամբ։
«Մենք հասկանում ենք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ Անվտանգային կազմակերպության մի մաս է։ Դրա հետ կապված որևէ բան չենք ասում, սակայն շատ մտահոգված ենք Հայաստանի անվտանգությամբ և փորձում ենք հասկանալ՝ ինչ կարող է ԱՄՆ անել`առանց անդրադառնալու այդ ռազմական կազմակերպությանը»,– նշեց կոնգրեսականը։
www.tert.am/am/news/2022/09/18/frank/3841369





