
Դեմ ենք լինելու Հայաստանի սահմանների որևէ փոփոխության. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիեր
18 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձև է առաջ քաշել, որով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները:
Այս մասին Երևանում այսօր հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիերը։
«Հուսով եմ, որ այդ բանաձևով առաջ կշարժվենք։ Ինչ վերաբերում է մեր հանձնառությանը՝ շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք լինելու Հայաստանի սահմանների որևէ փոփոխության», – հայտարարեց Սփիերը՝ պատասխանելով միջանցքի վերաբերյալ հարցին
www.tert.am/am/news/2022/09/18/spier/3841337





