Բաքուն դատապարտում է Փելոսիի հայտարարությունները – Բաքուն դատապարտում է Փելոսիի հայտարարությունները

1863-ին հիմնադրուած Պաքուի Սբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին կը գտնուի քաղաքին կեդրոնը՝ Շատրուաններու հրապարակին մօտ՝ Նիզամի փողոցին վրայ

Բաքուն դատապարտում է Փելոսիի հայտարարությունները – Բաքուն դատապարտում է Փելոսիի հայտարարությունները

Սեպտեմբեր 18, 2022 – Հեղինե Բունիաթյան

Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի` Երևանում հնչեցրած հայտարարությունները:

«Անհիմն ու անարդար մեղադրանքները, որոնք Փելոսին հնչեցրել է Ադրբեջանի հասցեին, անընդունելի են», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը, հավելելով` սա լուրջ հարված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերին:

«Այդօրինակ միակողմանի քայլերն ու անհիմն հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, ճիշտ հակառակը` մեծացնում են լարվածությունը»,֊հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Երևանում խստորեն դատապարտել է «Ադրբեջանի մահացու հարվածներն ու հարձակումները Հայաստանի տարածքի» նկատմամբ, նշել, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, խոսել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ինչը Բաքուն հայտարարում է, որ լուծված է:

Հայաստանի ժողովորդավարությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ԱՄՆ-ի համար կարևոր հարցեր են, և Նահանգները ցանկանում է այդ ուղղությամբ գործուն աջակցություն ունենալ, հայտարարել է Նենսի Փելոսին:

azatutyun.am/a/32039703.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail