Թուրք ազգայնական պատգամավորը սպառնում է «ջնջել Հայաստանը պատմությունից և աշխարհագրությունից»
19 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2022 –

Թուրքիայի խորհրդարանական ազգայնական Մեծ միասնություն կուսակցության նախագահ Մուստաֆա Դեսթիջին, որը իշխող դաշինքի գործընկերն է, սպառնում է Հայաստանին «ջնջել այն պատմությունից և աշխարհագրությունից»։
«Մենք Հայաստանի վարչակազմին ասում ենք՝ խելքդ գլուխդ հավաքես: Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ թուրք ժողովուրդը ի վիճակի է Հայաստանը ջնջել պատմությունից ու աշխարհագրությունից, և որ դա մեր համբերության սահմանին է»,- ասել է թուրք պատգամավորը։
Դեսթիջին հայտնի է իր բազմաթիվ արմատական ֆաշիստական հայտարարություններով ու հայ ժողովրդի դեմ նախաձեռնություններով։ 44-օրյա պատերազմի ժամանակ նա բացեիբաց առաջարկել է զորք ուղարկել Ադրբեջանին օգնելու, ինչպես նաև պահանջել է արտաքսել մոտ հարյուր հազար հայ աշխատանքային միգրանտների։
yerkir.am/news/view/278114.html
akunq.net/am/?p=85675