ԱՄՆ-ը ծրագրում է զենք մատակարարել Հայաստանին, իսկ Ե՞Մ-ն, իսկ Ֆրանսիա՞ն․ Ժան-Քրիստոֆ Բուիսոն
27 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2022 –
Ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով երեկ սոցցանցերում շրջանառվող տեղեկությանը, ըստ որի՝ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում է Հայաստանին զենք վաճառելու հարցը։
«ԱՄՆ-ը ծրագրում է զենք մատակարարել Հայաստանին՝ պաշտպանվելու ադրբեջանաթուրքերից, որոնք սպառնում են նրան նոր ռազմական ագրեսիայով։ Իսկ Ե՞Մ-ն, իսկ Ֆրանսիա՞ն»,- հարց է բարձրացրել Բուիսոնը՝ հեշթեգերում նշելով #Փրկենք Հայաստանը, #Կանգնիր Հայաստանի կողքին, #Հայերի կյանքը կարևոր է։
Հիշեցնենք, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնել էր, որ 1991 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ իշխանությունները, Կոնգրեսում երկկուսակցական կոնսենսուսի ճնշման ներքո, քննարկում են Հայաստանին զենք վաճառելու հարցը՝ Ադրբեջանի կողմից (Թուրքիայի աջակցությամբ) ագրեսիայից և էթնիկ զտումներից պաշտպանվելու համար։
armlife.am/news/221530.html?fbclid