Ֆրանսիայի Սենատը կառավարությանն առաջարկել է Արցախում ստեղծել հումանիտար գրասենյակ ու տեղակայել միջազգային ուժեր

Ֆրանսիայի Սենատը կառավարությանն առաջարկել է Արցախում ստեղծել հումանիտար գրասենյակ ու տեղակայել միջազգային ուժեր

10.10.2022 | Քաղաքականություն | Lragir.am,

Ֆրանսիայի Սենատը կոչ է անում երկրի կառավարությանը քննարկել Արցախում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը, Հայաստանին տրամադրել ամեն տեսակի օգնություններ, մասնավորապես՝ տարածքային ամբողջականության ապահովման նպատակով նրա պաշտպանունակության ամրապնդման հարցում։ Այս մասին հայտնում է Փաստիֆոն։

Բանաձևի հեղինակները միջնորդում են Ֆրանսիայի կառավարությանը երաշխավորել հայ բնակչության և Հայաստանի անվտանգությունը՝ առաջարկելով այդ նպատակով միջազգային ուժեր տեղակայել։ Սենատորները հաստատում են Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը, որը կարող է օգտագործվել որպես տևական խաղաղություն հաստատելու բանակցային գործիք։

lragir.am/2022/10/10/743483/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail