Էդուարդոս Պոլատիդիս. «Մայիսի 19-ին Հայաստանը, ինչպես ողջ քրիստոնյա աշխարհը, նշեց Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը»

Էդուարդոս Պոլատիդիս. «Մայիսի 19-ին Հայաստանը, ինչպես ողջ քրիստոնյա աշխարհը, նշեց Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը»

2023 մայիսի 19: Հայաստանի Հանրապետություն, Երևան, Ս. Սարգիս եկեղեցի:

Հոգեհանգստյան արարողակարգից հետո եկեղեցու մոտ կարճ հավաք եղավ: Համառոտ խոսքով ելույթ ունեցավ Հայաստանի և Արցախի հույների “Պաատրիդա” միության նախագահ, նախագահ. Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր, Արցախյան պատերազմի վետերան, իրավապաշտպան Էդուարդոս Փոլատիդիսը:
Կից ներկայացվում է ելույթն ամբողջությամբ:

Հարգելի ընկերներ:
Այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության հերթական տարելիցն է: Չեմ ուզում խորանալ հայերի, հույներիս և մյուս ոչ թուրք ազգերի ցվեղասպանության մանրամասնությունների մեջ՝ դրանք հայտնի են բոլորին, իսկ ցեղասպանության փաստն անհերքելի է:

Ուստի, հայերի և հայներիս ցեղասպանությունը հիշելիս մենք պարտավոր ենք հարգել նաև այն բոլոր ազգերի հիշատակը, որոնք ապրում էին Օսմանյան Թուրքիայի տարածքում և որոնք այդ երկրի բնիկներն էին: Դրանցից առաջին հերթին մենք պետք է հիշենք ասորիներին՝ աշխարհի հնագույն այդ ժողովրդին: Եւ, ի տարբերություն թուրքերի, մենք հասկանում ենք, որ այդ ոճիրը Թուրքիայի պատմության ամենամռայլ էջերից է և այդ խարազանը թուրքի ճակատից երբեք չի մաքրվելու:

Այդ անօրինակ ոճրի հերևանքով Թուրքիան զրկվեց իր բազմամիլիոնանոց քրիստոնյա, ինչպես նաև արաբ, քուրդ և այլ ոչ թուրք բնակչությունից: Միլիոնավոր մարդիկ բռնի մահմեդականացվեցին, ստիպված դարձան թուրք:

Թուրքերը քայլ առ քայլ գրավում էին ու գրավում են մեր երկրները, այնտեղ բարբարոս պանթուրքիստներ՝ ջիհադիստներ բնակեցնելով: 1974 թ. Նրանք բռնագրավեցին Հյուսիսային Կիպրոսը, 2020 թ. Արցախի Հանրապետության մեծ մասը: Եւ ամեն անգամ աշխարհիս հզորները լռում և հանդուրժում են այդ վայրագությունները. նրանց բերանը ծեփած է սև ձկնկիթով ու նավթով:

Ասում են՝ հանցագործը ազգություն չունի: Համաձայն եմ, եթե հանցագործությունը կենցաղային հողի վրա է: Բայց երբ պլանավորված, նախապես պետական մակարդակով կազմակերպված ոճիր է կատարվում, ոճրագործի ազգությունը չհիշատակելն է հանցագործություն: Հանցագործը թուրքն է:

Ըստ միջազգային իրավունքի և մարդկային բոլոր օրենքների կատարվածը ցեղասպանություն է: Մենք՝ քրիստոնյաներս, անպայման կյանքի դիմաց կյանք չենք պահանջում, այլ ոճրագործին ապաշխարելու հնարավորություն ենք տալիս: Հանցանքը չենք մոռանում, բայց նաև անընդհատ երեսով էլ չենք տալիս:

Քրիստոնեությունը ոճրագործին գոնե իր հոգին փրկելու հնարավորություն է տալիս: Կարծում եմ, որ մահմեդականությունն էլ է նույնը դավանում: Սակայն Թուրքիան արդեն ավելի քան 100 տարի առաջ գործած ոճիրը չի ընդունել, չի ապաշխարել, երկիրը շարունակում է իր մարդյատյաց՝ ռասիստական քաղաքականությունը, դրանով ոչնչով չտարբերվելով երիտթուրքերից:

Այսօր էլ թուրքերը նույնն են՝ մարդատյաց, ռասիստ, աչքերը ուրիշի երկրին: Նրանք այսօր Հունաստանից Էգեյան ծովի հունական կղզիներն են պահանջում՝ պատերազմի սպառնալիքով: Հունաստանի վարչապետ Միցոտակիսը լակոնիկ պատասխան տվեց. “Մենք պատասխանում ենք Թուրքիային մեր զգոնությամբ, մեր միջազգային դաշինքներով, բայց նախևառաջ՝ մեր ազգի միասնությամբ: Թող մեր դրացիները վերջ տան Հունաստանի հասցեին տեղացող այդ ծիծաղելի հեղեղին, որն իրենց՝ ներքին սպառման համար է նախատեսված: Էգեյան ծովի մյուս ափից հնչող սպառնալիքներին մենք պատասխանում ենք մի բառով. “Օխի՜, պարոն Էրդողան”:

Բացատրեմ հատուկ այն լեզվով, որը նա, թերևս, ամենից լավ է հասկանում. Հունաստանի հետ չեն կատակում”:

Կեցցես՜, վարչապետ Միցոտակիս:
Մեզ հետ են Աստվածն ու մեր նախնյաց հիշողությունը:

Էդուարդ Պոլադով (Էդուարդոս Պոլատիդիս)
Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» միության նախագահ.
Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր,
«Թալիշ – սահմանամերձ բնակավայրեր» պատերազմի վետերանների հայրենասիրական կազմակերպության նախագահ, Արցախյան պատերազմի վետերան, իրավապաշտպան

Երևան, Ս. Սարգիդ եկեղեցի
19 մայիսի 2023 թ.

Facebooktwitterredditpinterestlinkedinmail