Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրություններ անցկացնելու մասին. ԱՀՀ Նախագահի Հրամանագիրը

Հայտարարություն – Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրություններ անցկացնելու մասին. ԱՀՀ Նախագահի Հրամանագիրը

08 ՅՈՒՆԻՍ 2023 –

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր

Հիմնվելով՝

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւավորման մասին հռչակագրի, 24 մայիսի 2013 թ.,
«Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» օրենքի,
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 4-րդ նստաշրջանի որոշմամբ, 06.06.2023 թ.:
Հաստատել.
1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահության 07.06.2023 թ. առաջարկները Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրություններ անցկացնելու նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, այդ թվում, պատգամավորների ընտրությունների անցկացման ամսաթիվն ու վայրը:

2. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրություններն անցկացնել համացանցում հետեւյալ հասցեով՝ www.elections-western-armenia.info, 2023 թ. օգոստոսի 29-ից ժամը 00-01-ից մինչեւ 2023 թ. սեպտեմբերի 3-ը ժամը 24:00, Երեւանի ժամանակով:

3. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների թեկնածուների առաջադրումն ու նախընտրական արշավի քարոզչությունը սկսել 2023 թ. հուլիսի 10-ից մինչեւ 2023 թ. օգոստոսի 28-ը:

4. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների թեկնածուների պաշտոնական գրանցումն իրականացնել 2023 թ. օգոստոսի 1-ից մինչեւ 2023 թ. օգոստոսի 28-ը:

5. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընտրություններին մասնակցելու թեկնածուների առաջադրումը կատարվում է՝

քաղաքացու կողմից, ինքն իր թեկնածությունը առաջադրելու միջոցով,
հայրենակցական ու հայրենասիրական հասարակական կազմակերպությունների եւ միությունների կողմից:
6. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորության թեկնածուն պարտավոր է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնել գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետեւյալ ցանկը.

Սահմանված նմուշով` ԱՀ ԱԺ պատգամավորի թեկնածուի լրացված հարցաթերթիկ,

Լուսանկար,

Անձը հաստատող փաստաթուղթ – անձնագիր,

Ինքնակենսագրություն (նշել արմատները, ներկայացնել ընտանիքի պատմությունը, ցեղասպանության ու բռնագաղթի հետեւանքով կրած մարդկային, նյութական եւ այլ կորուստները),

Նախընտրական ծրագիր,

100 (հարյուր) Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների ստորագրությունների ցուցակ, ովքեր առաջադրում են նրա թեկնածությունը` որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր:

7. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորության թեկնածուն գրանցման համար անհրաժեշտ վերոնշյալ փաստաթղթերը ուղարկելու է Խորհրդարանի պաշտոնական հասցեին՝ E-mail: parliamentwesternarmenia@gmail.com:

8. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայքերում՝ elections-western-armenia.info, www.parliament-wa.info, www.gov-wa.info, www.citizenship-western-armenia.info, հրապարակել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորության թեկնածուի հարցաթերթը հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն եւ արաբերեն լեզուներով:

9. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ընտրություններին մասնակցելու համար պատգամավորության թեկնածուները պարտավոր են ունենալ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) քաղաքացիություն եւ սահմանված կարգով գրանցուել վերոնշյալ պաշտոնական կայքերում:

10. Հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահության կողմից ներկայացված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրությունների եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման 1-ին նստաշրջանի անցկացման բյուջեն:

11. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պաշտոնական կայքում հրապարակել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների ցանկը, որպեսզի թեկնածուն հնարավորություն ունենա ընտրություն կատարելու Խորհրդարանի մեկ, կամ մեկից աւելի հանձնաժողովներում իր մասնակցությունն ապահովելու եւ գործունեություն ծաւալելու համար:

12. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) քաղաքացիների գրանցման գործընթացն իրականացնել 2023 թ. հուլիսի 1-ից մինչեւ ընտրությունների ավարտը՝ 2023 թ. սեպտեմբերի 3-ը ներառյալ:

13. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) քաղաքացիների գրանցումը կատարել վերոհիշյալ պաշտոնական կայքերում՝ elections-western-armenia.info, www.parliament-wa.info, www.gov-wa.info, www.citizenship-western-armenia.info։

14. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձեւավորող Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) լիազորել կազմակերպել եւ անցկացնել ընտրական ողջ գործընթացը:

15. Ընտրությունների արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատվում եւ հրապարակվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) հետեւյալ պաշտոնական կայքերում՝ elections-western-armenia.info, www.parliament-wa.info, www.gov-wa.info, www.citizenship-western-armenia.info, մինչեւ 2023 թ. սեպտեմբերի 12-ը:

16. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման 1-ին նստաշրջանը անցկացնել ընտրությունների ավարտից հետո, մեկ ամսվա ընթացքում:

17. Սույն հրամանագիրը հրապարակել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պաշտոնական կայքերում:

18. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

8 հունիսի 2023 թ.

Facebooktwitterredditpinterestlinkedinmail