Համայն աշխարհին՝ թուրքին ու հրեային, ռուսին ու պարսիկին, վրացուն ու գերմանացուն, ֆրանսիացուն ու անգլիացուն, – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
16 ՅՈՒԼԻՍ 2023 – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՆԱԽՈՐԴԸ ՅՕԴՈՒԱԾԸ// Կարդալ նաեւ՝:
Համայն աշխարհին՝ թուրքին ու հրեային, ռուսին ու պարսիկին, վրացուն ու գերմանացուն, ֆրանսիացուն ու անգլիացուն, ամերիկացուն ու իտալացուն, արաբներին ու մյուս բոլորին.
• Հայաստանը աստվածային արարչության վայրն է;
• Հայը մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է;
• Հայը մարդկային քաղաքակրթության ստեղծողն ու տարածողն է աշխարհում;
• Հայը Արարիչ Աստծո առաքյալն է Երկիր մոլորակի վրա և գործում ու ապրում է նախախնամության ծրագրով;
Այս կարգավիճակները Հայը կրել է բազում հազարավոր տարիներ և այսուհետ ևս շարունակելու է Աստծո նախախնամությամբ ծրագրածի իրականացումը: Բազում հազարամյակների ընթացքում Հայը չի փոխել ու չի փոխելու իր աստվածատուր ապրելակերպը: Սա թող իմանան նրանք, ովքեր փորձում են ճնշել Հային ու իրենց պիղծ ու կեղծ «արժեքները» պարտադրել: Դա երբե՛ք չի լինելու:
Դուք Հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում:
Հայը շարունակելու է.
• Իր բազկի, հոգու ու մտքի ողջ զորությամբ պաշտպանել իր Հայրենիքը;
• Իր մարմնի, հոգու ու մտքի ողջ զորությամբ պաշտել իր Աստծուն;
• Իր մարմնի, հոգու ու մտքի ողջ զորությամբ սիրել ու խնամել իր ընտանիքը:
Սրանք են մեր գոյության անխզելիության հիմքերը: Հայը եղել է, կա և լինելու է միայն իր տեսակի մեջ:
Տարածեք, թարգմանեք, հասցրեք, հասկացրեք բոլորին…