Հորդորում եմ Արցախի իշխանություններին առանց միջնորդության դիմել առաջին հերթին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին․ Լարիսա Ալավերդյան
21 ՅՈՒԼԻՍ 2023 – ԱՐՑԱԽ – ՀԱՅԱՍՏԱՆ:
Հորդորում եմ Արցախի իշխանություններին դիմել ուղղակի՝ առանց միջնորդության, համապատասխան մարմիններին, առաջին հերթին ՄԱԿ-ի անվագության խորհրդին և այդտեղ պատրաստել մեկ հարց՝ «Ո՞ւր է , ո՞ւր է միջազգային հանրության ճնշումը ցեղասպան Ադրբեջանի վրա», որը չի կատարում այն որոշումը, որը կայացվել է Հաագային դատարանում։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ մադրու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ ելույթ ունենալով հաջակցություն Արցախի բողոքի ակցիայի ժամանակ։
«Մենք պահանջում ենք, որ այդ ԱԽ-ն, որտեղ մասնակից պետություներից 3-ը Մինսկի խմբի համանախագահներ են ընտրվե, հատուկ որոշումով հստակեցնի, պահանջի Ադրբեջանից կատարել իր պարտականությունը, բացել կյանքի ճանապարհը։ Տվյալ պարագայում նույն որոշմամբ հստակեցնել, թե դա ինչ պատժամիջոցներ են կիրառվելու նախևառաջ հենց Ադրբեջանի ղեկավարների հանդեպ»,- նշեց Ալավերդյանը։
Նա նշեց, որ պատիժ չեն պահանջում Ադրբեջանի ժողովդրի համար, այլ միայն ղեկավարության համար։
«Պահանջում ենք պատժել Ադրբեջանի նախագաին, պաշտպանության նախարարին, արտգործնախարարին, որոնք ոչ միայն ոգևորում են մարդու իրավունքների ոտնահարումը, այլև պարզապես հակադրվում են միջազգային թե՛ մարդասիրական, թե՛ մարդու իրավունքներին»,- ընդգծեց հասարակական գործիչը։
ankakh.com/hy/article/133896