ԵՐԳԵՐՈՒ ՀԵՏ – ԿԱՐ ՄԻ ԱՂՋԻԿ ԿԱՐ ՄԻ ՄԱՆՉ – Ethno Colors

ԵՐԳԵՐՈՒ ՀԵՏ – ԿԱՐ ՄԻ ԱՂՋԻԿ ԿԱՐ ՄԻ ՄԱՆՉ – Ethno Colors

29 ՕԳՈՍՏՈՍ 2023 – ԵՐԳԵՐՈՒ ՀԵՏ

ԳԱՐՄԻ

Ջէրմագ չախէ գաթա գու,
Իմ սէվդային փաթթա գու,
Արդէցուքաձ ջօմփանուն,
Քէզ ում հէդէ քա լա գու:

Գարմի ախչիգ, գարմի մօնչ,
Սէրդիզ մէչէ քօլա գու,
Գարմի ախչիգ, գարմի մօնչ,
Խօխօլ էլլի ու էրթաք օչ:

Նիյազիզ քաուն աղավ,
Աշխարէզ ցէմէր ա,
Գարմի ախչիգին ի՞նչ աղավ,
Խաքի ձաղիգէ աղավ:

Լուսին մէչէ` լուսնիքա,
Թուն քէզի այէ շաշ դըղա,
Մէչինօքէթ գարմի չա,
Լուսին էդէթիյան քէնա:

Նիյազիզ քաուն աղավ,
Աշխարէզ ցէմէր ա,
Գարմի ախչիգին ի՞նչ աղավ,
Խաքի ձաղիգէ աղավ:

ԿԱՐՄԻՐ
(թարգմանություն)
Ճերմակ անձրևը կաթում է,
Իմ սիրածին փաթաթում է,
Արցունքոտված ճանապարհներին,
Տեսնես ում հետ է քայլում:

Կարմիր աղջիկ, կարմիր տղա,
Սրտիս մեջը այրում է,
Կարմիր աղջիկ, կարմիր տղա,
Ամեն ինչ խառնվի, որ չգնանք:

Երազիս գարուն եղավ,
Աշխարհս ձմեռ է,
Կարմիր աղջկան ի՞նչ եղավ,
Ուրիշի ծաղիկը եղավ:

Լույսի մեջ` լուսին,
Քո կամքով արի, խենթ տղա,
Ներսդ կարմիր չէ,
Լույսի հետևից գնա:

Երազիս գարուն եղավ,
Աշխարհս ձմեռ է,
Կարմիր աղջկան ի՞նչ եղավ,
Ուրիշի ծաղիկը եղավ:

Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով գրառումը և արևելահայերեն բառացի թարգմանությունը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ,,Ձայն համշենական,, թերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանի:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail