Գնդապետ Սարգսյան. «Ալիեւ, Արցախ չէ՝ սա կստանաս, դավաճաններին գնդակահարելու ենք Հանրապետության հրապարակում»

Cultural Genocide – State Cultural Genocide by the Fascist Regime of Azerbaijan *–* Génocide culturel – Génocide culturel d'État par le régime fasciste d'Azerbaïdjan

Գնդապետ Սարգսյան. «Ալիեւ, Արցախ չէ՝ սա կստանաս, դավաճաններին գնդակահարելու ենք Հանրապետության հրապարակում»

09.10.2023 | Հայացք

Մենք չենք խեղճանա. եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, մինչեւ ատամներդ զինվիր։ Այս մասին «Նոյան Տապանին» տված հարցազրույցում ասել է «Միլիցայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության» նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը։

Ըստ նրա՝ դավաճանների պատճառով այսօր Արցախը օկուպացվեց։ Խոսքը եւ Արցախի Հանրապետության, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունների դավաճանության մասին է։ «Սեպտեմբերի 19-ին Ալիեւը Պուտինի հետ պայմանավորվել էր, Պուտինին խնդրել էր, ասել էր՝ երկու ժամ ժամանակ տուր, ես կզինաթափեմ ամբողջ Արցախը հատուկ օպերացիայով։ Մեկ սուտկա չի կարողացել դա անել։ Իրենց հարձակումը եղել է ամենապատրաստված բրիգադով, Մարտակերտի կողմից հարձակվել են, որպեսզի գրավեն Դրմբոնի ոսկու հանքը եւ մտնեն Մարտակերտ, մինչեւ Ստեփանակերտ հասնեն։ Մեկ օրվա ընթացքում Ղարաբաղի Պաշտպանության բանակի ուժերը նրանց ջախջախել են եւ մեծ կորուտսներ պատճառել, 3000-ից ավելի զոհ է տվել Բաքուն հենց Մարտակերտում։

Խուճապի են մատնվել, մեկ սուտկա հետո նրանք խաղաղապահներին զեկուցել են, որ՝ հայերը ուժեղ են, չենք կարողանում առաջ գալ։ Եվ հրամանատարությունը պայմանավորվել է Արցախի եւ նախկին, եւ ներկա նախագահների հետ, պայմանավորվել են, որ հանձնեն։ Եվ այդ հզոր տեխնիկան Արցախի բոլոր նախագահները եւ գեներալիտետը մատաղացու գառան պես հանձնել են։

Եվ չարաչար սխալվեցին, իրենց դավաճանության պատճառով ընկան ծուղակը՝ հավատալով Ռուսաստանին։ Անկախ Հայաստանի եւ նախկին, եւ ներկա իշխանությունները բոլորը ծառայում են ռուսին, տեր են ման գալիս։ Արցախի իշխանությունները ապաստանեցին ԼՂՀ ռուսական ռազմաբազայում։ Եվ հենց ռուսական խաղաղապահներն էլ Արցախի իշխանություններին հանձնեցին Բաքվին։

Գրիշա Սարգսյանի խոսքով՝ Պաշտպանության բանակը հզոր էր ամեն ինչով, 800 միավոր տեխնիկա ուներ, միայն 100 տանկ ուներ։ Այդ 800 տեխնիկայով, նրա խոսքով, ՊԲ-ն կարող էր նույնիսկ Թարթառն ու Եվլախը գրավել։ «Երկու օր դիմանային, երրորդ օրը Հայաստանն օգնության կհասներ։ Մենք արդեն պատրաստված էինք Քարավաճառից մտնել, նորից գրավել ինչքան տարածք կար։ Մենք իշխանությանը կստիպեինք, իրենք թույլ կտային, մենք կհարձակվեինք, նախահարձակ կլինեինք, չէինք լսի իշխանություններին։ Մենք ունեինք նախնական պլան, որ կարող էինք օգնության հասնել Արցախին, բայց իրենք դավաճաններ են, ոչ թե գեներալներ»,- հավելել է նա։

Անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի վրա հարձակման առաջին օրը հայտարարեց, որ Հայաստանը չի ներքաշվելու պատերազմի մեջ, Գրիշա Սարգսյանն ասել է․ «Մենք պատրաստ էինք, ուժը մեր ձեռքին է, զենքը մեր ձեռքին է։ Եթե իշխանությունները նույնիսկ թույլ չտային, երրորդ օրը մենք ինքներս մեր զենքով, պարտիզանական ջոկատով կհասնեինք օգնության։ Հայաստանը չէր մասնակցի պատերազմին, մենք հրամանատարներով պարտիզանական ջոկատներով կօգնեինք մեր եղբայրներին»։

«Միանշանակ դաշտային Ղարաբաղը հետ ենք բերելու Լեռնային Ղարաբաղի ու Գանձակի հետ։ Եթե ոչ այսօր, վաղը հետ ենք բերելու, հայ ազգը չի կործանվելու ու չի հուսալքվելու, միայն մի բան է պետք։ Ամբողջ պատմության ընթացքում Հայաստանը տուժել է իր ներքին դավաճանների պատճառով, դուրս է գալիս, որ բոլոր իշխանությունները գործակալ են։ Սրանք խոպան են եկել, ի՞նչ Հայաստանի մասին մտածողներ, դրա համար ծովից ծով Հայաստանից մնացել է այսքանը։ Բայց միեւնույն է, Հայաստանը պիտի գոյատեւի իր Արցախի հետ միասին։ Եթե այսօր ՀՀ-ում գործի օրենք եւ գա մի ղեկավար, որն իրոք կլինի բռնապետ եւ հենց հրապարակում կգնդակահարի մի քանի դավաճանների, ամեն ինչ կընկնի իր տեղը։

Այսօր մենք պետք է համախմբվենք ամբողջ աշխարհի հայությունով, ունենանք գոնե 5000 հզոր տղաներ, որ ամեն պահի կարողանանք կոտորածն անգութ անենք եւ Բաքվին, եւ Թուրքիային։ Նրանք մեր ուժը տեսել էին այս կռվի առաջին օրը: Շուտով մենք ասելու ենք՝ Ալիեւ, մենք հատուկ գործողություններ ենք ձեռնարկում, եթե քո զորքերը չհեռացնես Հայաստանի տարածքից, հատուկ գործողություններով կփռենք։ Արդեն Ղարաբաղի մեկ օրվա կռիվը դաս էր իր համար, նա չի կարող պատերազմել։ Երբեք չի կարող «Ադրբեջան» պետությունն առանձին Հայաստանի հետ առճակատման գնալ»,- ընդգծել է նա։ Ըստ Սարգսյանի՝ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ճկուն դիվանագիտության շնորհիվ պայմանագրեր կնքի Իրանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի ու ԱՄՆ հետ։

Երբեք չենք հանձնվելու, մենք ենք մեր երկրի տերը, մենք պետք է մեր երկրի ճակատագիրը որոշենք, դավաճաններին էլ գնդակահարենք Հանրապետության հրապարակում»,- հավելել է Գրիշա Սարգսյանը։

lragir.am/2023/10/09/788763/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail