ՍԻՆԱՆԵԱՆԻ ՊԼԱ-ՊԼԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՀԱՅ ԻՐԱՒԱԲԱՆ ԱՅԴ ԻՆՉ՞ ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԻ ՊԱՇՏՊԱՆ
Աւարտուեց Հայ իրաւաբանների համագումարը:
250 իրաւաբաններ 30 երկրներից 5 պանելային քննարկումների և 4 աշխատաժողովների ընթացքում քննարկեցին հայկական շահերի պաշտպանութեանը և Հայաստանի օրէնսդրական բարեփոխումներին սփիւռքի մասնակցութեան առնչուող մի շարք հարցեր:
Հետաքրքիրն է, սա սփիւռքահայ իրաւաբաններն ինչ՞ քննարկեցին, հայ իրականութեան ամենից անօրէն իշխանութեան շուքին:
Ինչ՞ իրաւունք, ինչ՞ արդարութիւն կարելին է քննարկել մի իշխանութեան շուքին, որն ամենից մեծ անարդարութիւնը արձանագրեց հանդէպ հայ ժողովուրդին:
Այդ ինչ՞ իրաւունք կը քննարկէք մի իշխանութեան շուքին, որ քո հողն, հոգու կատարեալ հանգստութեամբ, յանձնեց թուրքին :՛՛,
Դարաւոր դատդ՛՛ մէկ ու կէս միլիոնդ, ուրացաւ որպէս թէ ժամանակավրէպ պատմութիւն:
Քո աւելին քան 200 եղբայրը ձգած թշնամուն բանտերում, բաժակ կը վերցնէ արեւշատութեանը թուրքին:
ՀԱՅ ԻՐԱՒԱԲԱՆՆԵՐ
Դուք կամ ամօթ չունիք որպէս մարդ:
Կամ ազգային գիտակցութիւնը բացական է ձեր մօտ որպէս հայ:
Կամ այդ սինանեան թէ փաշինեան ըսուածի խմորից էք , սա ազգի դաւաճանների թէ դաւաճանութեան հետ հաշտ:
ԱՍՏՈՒԾՈ ՍԻՐՈՅՆ, ԱՅԴ ԻՆՉ ԻՐԱՒԱԲԱՆՆԵՐ ԷՔ՛՛ ԸՍԷՔ ԻՆՁ
Արդեօք՞ մի վայրկեանի համար , մի հարց ուղղեցիք այդ ձեր քննարկումների ընթացքին?
Թէ այդ ինչ՞ իրաւունքով սա իշխանութիւն կոչուած խլէզները Արցախն յանձնեցին թուրքին, ինչքան հաշտ:
Սերոբ Սահակեան