ԻՆՔՆՈՒԹԻՒՆ – Ես չկարողացայ նոյնիսկ պապիս գերեզմանը պաշտպանել – Ալթընեան

Turkish Captain -- Terrible Details About the Massacre of Dersim Alevis and Armenians Will Be Revealed -- Capitaine turc - De terribles détails sur le massacre de Dersim Alevis et des Arméniens seront révélés,,,,
ԻՆՔՆՈՒԹԻՒՆ – Ես չկարողացայ նոյնիսկ պապիս գերեզմանը պաշտպանել – Ալթընեան
08 ՆՈՅԵՄԲԵՐ 2023 – Ինքնութիւն – Ցեղասպանութեան Հետեւանք-ներ:

May be an image of 1 person

Ստիպուած էի մօրս թաղել թուրքական գերեզմանոցում. եթէ հնարաւորութիւն տրուէր ես կը թաղէի հայկական գերեզմանոցում։ Երբ իմանում են, որ հայ եմ շատերը հեռանում են ինձնից եւ իմ միակ ցանկութիւնն այն է, որ կարողանամ ազատ բարձրաձայնել իմ ինքնութեան մասին։ Երբ հարցնում են, թէ որտեղից եմ, միշտ խուսափողական պատասխաններ եմ տալիս, չեմ ուզում բոլորին պատմել իմ ազգութեան մասին, որովհետեւ ոմանց դա կարող է դուր չգալ։ Ես չեմ ընտրել հայ լինելը, բայց հպարտ եմ որ այդպիսինն եմ», նշում է Ալթընեանը։
«Կը ցանկանայի ապրել այնպիսի կեանքով, որտեղ ազատ կ՛արտայայտեմ իմ ինքնութիւնը։ Գուցէ հայ եմ, բայց ես Թուրքիայի քաղաքացի եմ, այս հողի մարդ եմ եւ ամէն մարդ պէտք է ազատ արտայայտի իր ինքնութիւնը ու այն չպէտք է թաքցնի, պէտք է ազատ ապրի», ասում է Ալթընեանը։
«Իմ Միակ Ցանկութիւնն Այն Է, Որ Կարողանամ Ազատ Բարձրաձայնել Իմ Ինքնութեան Մասին. Ամասիայի Վերջին Հայը
Ռաֆայէլ Ալթընեանը (Ֆարուք Ալթընօղլուն) Ամասիայում բնակուող վերջին հայն է։ Նա ծնուել եւ մեծացել է Ամասիայում եւ աշխատում է որպէս կօշկակար։ Ամուսնացած է, կինը մուսուլման է ու թէեւ ասում է, որ հոգով հայ է, բայց երբեք չի կարողացել ազատ ասել, որ հայ է։
Նշենք, որ Ռաֆայէլ Ալթընեանը Թուրքիայում յայտնի հայ ձախակողմեան գործիչ, յեղափոխական Կարպիս Ալթընեանի (Կարպիս Ալթինօղլու) եղբայրն է։
Ալթընեանի խօսքով, Ամասիան իր հայրենիքն է ու ինքն էլ այդ հողի մարդը։
«Դպրոցական ընկերներս գիտէին, որ ես հայ եմ, երբ ուզում էի բռնել թուրքական դրօշը նրանք չթողեցին։ Կարծում եմ չեն թողել, քանի որ հայ եմ, ես դա զգում էի։ Ես հայրենասէր եմ, իմ հայրենիքը աւելի շատ եմ սիրում, քանի իմ կեանքը, սա էլ է իմ հայրենիքը, ես էլ եմ այս հողի մարդ, այս հողի տանուտէրը։ Պապիս նախնիների պատմութիւնը սկիզբ է առնում 1500ականներից», նշել է նա։
Նախակրթարանն աւարտելուց յետոյ ուսումը շարունակել է Ստամբուլի Սուրբ Խաչ Դպրեվանքի գիշերօթիկ դպրոցում, սակայն հիւանդութեան պատճառով դադարեցրել է ուսումը եւ վերադարձել Ամասիա։ Նա ու Հրանդ Տինքը դպրոցական ընկերներ են եղել։
Նա պատմում է, որ զինուորական ծառայութիւնն անց է կացրել Սարիղամիշում, որտեղ սպան բահով ծեծել է իրեն եւ ինչպէս նա է նշում. «Ես զգացի, որ նա դա դիտմամբ արեց, որովհետեւ ես հայ էի»։
Ալթընեանին վշտացրել է քաղաքապետարանի կողմից իրենց տան քանդումը, որտեղ ինքը ծնուել եւ մեծացել է, իսկ ամենաշատը տխրութիւն է պատճառել հայկական գերազմանատան վրայ կրօնական աւագ դպրոցի կառուցումը։
«Ես չկարողացայ նոյնիսկ պապիս գերեզմանը պաշտպանել։
Ստիպուած էի մօրս թաղել թուրքական գերեզմանոցում. եթէ հնարաւորութիւն տրուէր ես կը թաղէի հայկական գերեզմանոցում։ Երբ իմանում են, որ հայ եմ շատերը հեռանում են ինձնից եւ իմ միակ ցանկութիւնն այն է, որ կարողանամ ազատ բարձրաձայնել իմ ինքնութեան մասին։ Երբ հարցնում են, թէ որտեղից եմ, միշտ խուսափողական պատասխաններ եմ տալիս, չեմ ուզում բոլորին պատմել իմ ազգութեան մասին, որովհետեւ ոմանց դա կարող է դուր չգալ։ Ես չեմ ընտրել հայ լինելը, բայց հպարտ եմ որ այդպիսինն եմ», նշում է Ալթընեանը։
«Կը ցանկանայի ապրել այնպիսի կեանքով, որտեղ ազատ կ՛արտայայտեմ իմ ինքնութիւնը։ Գուցէ հայ եմ, բայց ես Թուրքիայի քաղաքացի եմ, այս հողի մարդ եմ եւ ամէն մարդ պէտք է ազատ արտայայտի իր ինքնութիւնը ու այն չպէտք է թաքցնի, պէտք է ազատ ապրի», ասում է Ալթընեանը։
Ի յաւելում խօսքերի, Ալթընեանը ասում է. «Ես խաղաղութեան, ժողովրդավարութեան եւ ազատութեան կողմնակից եմ։ Ինձ բոլորը պէտք է ընդունեն այնպիսին, ինչպիսին կամ, ոչ թէ օտարեն կամ թշնամաբար վարուեն։ Ես ուզում եմ, որ այս հասարակութեան բոլոր մարդիկ ունենան նոյն իրաւունքները, ոչ մէկի իրաւունքները չոտնահարուեն, եւ բոլորն ապրեն մարդավայել։ Ես այս երկրի իսկական քաղաքացին եմ։
Ես չեմ ուզում ինձ օտար զգալ իմ երկրում։ Ինձ շրջապատող մարդկանցից շատերն ինձ ասում են՝ «դու ներգաղթեալ ես», ծիծաղում եմ ու անցնում: Ես Ամասիայի իսկական զաւակն եմ, բայց իմ ներսում ապրում եմ ներգաղթեալի կեանքով։ Ես բոլորին ընդունում էի այնպիսին, ինչպիսին նրանք էին եւ ոչ մէկի նկատմամբ խտրականութիւն չէի դնում։
Սակայն ինձ չի ցուցաբերւում այն յարգանքն ու հանդուրժողականութիւնը, որ ես ցուցաբերում եմ այս հասարակութեան նկատմամբ։ Շատերը երես թեքեցին ինձնից, երբ իմացան, որ հայ եմ»։
Նշենք, որ 1830-ին Ամասիա քաղաքը ունէր 30,000 բնակիչ, որից 14,000ը՝ հայ: 1850-ին հայերու թիւը հասել էր 17,000-ի: Հայոց եկեղեցիներն էին՝ Ս. Աստուածածինը, Ս. Նիկողոսը, Ս. Յակոբը, նրանց կից նախակրթական վարժարաններով: Ամասիայում ապրում էին նաեւ թուրքեր, յոյներ եւ հրեաներ:
Այնտեղ կը հրատարակուէին հայկական «Ամասիա» եւ «Ապառաժ» թերթերը. այնտեղ կար առաջնորդարան ու ազգային հիւանդանոց: Ցեղասպանութիւնից յետոյ, 1929-ին, Ամասիայում մնացել էր միայն 400 հայ»:
Կարպիս Եսայեան
https://www.facebook.com/photo?fbid=7126348754062109&set=a.178446085519112
Facebooktwitterredditpinterestlinkedinmail