ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ԿՈՉՈՒԱԾ ՄԵՐ ՅԻՄԱՐՆԵՐՆ ԵՆ ՈՐ ՍԱՀՄԱՆ ԹԷ ՇՐՋԱՆ ԿԸ ՃԱՆՉՆԱՆ – Սերոբ Սահակեան

ԽՈՅՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԱՏՐԱՍՏ Է ՊՈԶԱՀԱՐԵԼՈՒ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ, ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՈՒ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ...
ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ԿՈՉՈՒԱԾ ՄԵՐ ՅԻՄԱՐՆԵՐՆ ԵՆ ՈՐ ՍԱՀՄԱՆ ԹԷ ՇՐՋԱՆ ԿԸ ՃԱՆՉՆԱՆ – Սերոբ Սահակեան
09 ՆՈՅԵՄԲԵՐ 2023 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

– Սերոբ Սահակեան – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՈՒՈՅ ՊԱՐՏՔՆ Է – lousavor-avedis.org

– Գիշերը որքան էլ երկարի, առաւոտը գալու է: – lousavor-avedis.org

May be an image of monument and text that says 'до после без тормозов Telegram bez tor'

ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ԿՈՉՈՒԱԾ ՄԵՐ ՅԻՄԱՐՆԵՐՆ ԵՆ ՈՐ ՍԱՀՄԱՆ ԹԷ ՇՐՋԱՆ ԿԸ ՃԱՆՉՆԱՆ:
Ալիեւը վար է առած Ստեփան Շահումեանի յուշարձանը:
Վար է առած խորհրդային Ազրպէյճանի իշխանութեան օրին , Ստեփանակերտի խորհրդանշանը:
Վար է առած այն, ինչ օրին ճանաչումն էր վայելած հաւասարապէս Պաքուին , Երեւանին թէ մեծն Մոսկուային:
Շահումեանը ընդհանրապէս իմ կուռքն չէր:
Ինձ համար Ստեփանակերտն որպէս այդպիսին , պէտքն է Ռոստոմի–Ստեփան Զօրեանի անուամբ վկայակոչուէր:
Ստեփանակերտը Նիկոլ Դումանների ծննդավայրն էր:
Այնուհետեւ Շահումեանը այդ հողի վրայ հայու տիրապետութեան հաստատագիրն էր:
Նախ քան Ազրպէյճան ըսուած շինծու հիմնարկի գոյակցութիւնը, հայու իշխանութեան վկայախօսութիւնն էր:
Շահումեանը նոյնինքն ռուսի թէ ազերու կողմից որպէս հայու թէկուզ համայնավարի, այդ հողի տիրակալութեան վաւերացումն էր:
Հետաքրքիրն պիտի մնայ այն————
որ այսօր ,Հայաստանի իշխանութիւններն Հայաստանի սահմանագծումներն կը հիմնեն խորհրդային օրերու սահմանագծումների վրայ:
Հայաստան կը ճանաչեն այն , ինչ օրին կարմիր Մոսկուան է ճանաչած:
Հայաստան կը կոչեն այն ինչ Ալիեւների ախորժակներին գոհացում կարողն է տալ:
Ու ինչ հեգնանք
Ազրպէյճեան չի ճանաչէր- ոչ խորհրդային սահման, ոչ իսկ շրջան, ոչ իսկ կարմիր Մոսկուայից օրին ապսպրուած աւետարան թէ գուր՛աան :
Սերոբ Սահակեան
Facebooktwitterredditpinterestlinkedinmail