Մեկնարկում է վերադարձի իրավունքի պահանջով աշխարհաքաղաքական նոր մրցապայքար. Գանտահարյան

Cultural Genocide – State Cultural Genocide by the Fascist Regime of Azerbaijan *–* Génocide culturel – Génocide culturel d'État par le régime fasciste d'Azerbaïdjan

Մեկնարկում է վերադարձի իրավունքի պահանջով աշխարհաքաղաքական նոր մրցապայքար. Գանտահարյան

01 ՆՈՅԵՄԲԵՐ 2023 –

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

Մեկնարկում է վերադարձի իրավունքի պահանջով աշխարհաքաղաքական նոր մրցապայքար. Գանտահարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
– ԱՄՆ Սենատը հաստատել է «Հայաստանի պաշտպանության ակտ – 2023» օրենքի նախագիծը, որով ԱՄՆ նախագահը չի կարող շրջանցել 907-րդ բանաձևը և ռազմական օգնություն հատկացնել Ադրբեջանին։ Ի՞նչ նշանակություն ունի այս նախագիծը։
– Բանաձևը պիտի ընկալել Վաշինգտոն-Բաքու հարաբերությունների վայրիվերումների ֆոնին։ Ալիևը չի գնում վաշինգտոնյան բանակցություններին, իսկ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի հանդիպմանը։ Այս վեկտորները անպայման պետք է նկատել՝ բանաձևի որդեգրման հանգամանքները քննարկելիս։ Այլապես, Վաշինգտոնը շատ պատճառներ ուներ վաղուց 907-ը չշրջանցելու և պատժամիջոցներ որդեգրելու։ Որքան խորանան Մոսկվա-Բաքու գործակցության ոլորտները, այնքան կբազմանան նմանատիպ բանաձևերը։
– Ամերիկյան կողմը հայտարարում է, որ հետևում է հայ-ադրբեջանական սահմաններին Բաքվի տեղաշարժին։ Այս հայտարարությամբ ի՞նչ է փորձում հասկացնել Նահանգները Բաքվին։
– ԱՄՆ–ն հետևում է Բաքու-Մոսկվա համագործակցության ծավալի գործընթացին։ Դրան զուգահեռ կլինեն Բաքվի ուղղությամբ խիստ հայտարարություններ, իսկ դա ինքնին նշանակում է, որ կլինեն Հայաստանի ուղղությամբ օժանդակության պատրաստակամության դրսևորումներ։
– Այս ֆոնին Ադրբեջանը նշում է, որ չի մասնակցի նոյեմբերի 20-ին ԱԳ նախարարների մակարդակով հանդիպմանը։ Ի՞նչն է պատճառը, որ Ադրբեջանը բավական կոշտ կերպով հակադրվում է ԱՄՆ-ին։
– Քաղաքական նույն պարունակն է պարզապես։ Երևան-Բաքու գծի վրա այս պահի դրությամբ ընթանում են դիվանագիտական պրոկսի–բախումներ Վաշինգտոն-Մոսկվա հարաբերակցությամբ։ Վաշինգտոն չգնալը նաև ազդակ է Մոսկվային։ Բաքուն հետզհետե հայտնվում է ընդդեմ Արևմուտքի դիրքի վրա, իսկ Բրյուսելն ու Վաշինգտոնը համակարգում են հարավային Կովկասում իրենց գործողությունների սլաքները։
– Առհասարակ Բաքուն ինչու՞ է Արևմտյան հարթակներից խուսափում. ավելի վաղ նրանք հրաժարվեցին Բրյուսելից, նաև՝ Գրանադայի հանդիպումից։
– Ճիշտ եք, որ Բաքուն խուսափում է արևմտյան հարթակներից։ Հասկացել է, որ Արևմուտքը, հակակշռելու համար Մոսկվային, ակտիվորեն ներգրավվում է տարածաշրջանում և Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման համար մտադիր է ստանձնել երաշխավորի կամ միջնորդի դեր, ինչը չի բխում Ադրբեջանի շահերից։
-Առաջիկայում եթե ՌԴ-ն հանդես գա հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ, Ադրբեջանը կմասնակցի՞, և, այս առումով, Ադրբեջանի քայլերը ռուսակա՞ն թելադրանքով են, թե՞ ոչ։
– Կարծում եմ՝ Բաքուն նախընտրում է 3+3-ի ձևաչափում լուծել խնդիրները, որտեղ նեգրավված կլինի նաև Անկարան։ Թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը Թուրքիայի ներգրավումն է երաշխավորի, միջնորդի կամ կարգավորողի դերում։
-Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն կերպ կնպաստի հայերի՝ ԼՂ վերադարձի գործընթացին, այդ թվում՝ ռուս խաղաղապահների միջոցով, ու որ դա հիմնարար նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար։ Իրատեսական համարու՞մ եք, որ Ռուսաստանը կարող է օգտակար լինել այդ գործընթացում, երբ անգամ ԼՂ-ում չպաշտպանեց արցախահայությանը։
– Մոսկվան հիմա աշխատում է վերաիմաստավորել ռուս խաղաղապահների առաքելությունը։ Վերադարձի իրավունքը հնչում է ոչ միայն Մոսկվայից։ Հիմա սկսվելու է վերադարձի իրավունքի պահանջով հատկանշվող ներգրավման նոր գործընթաց՝ զուգակցված անվտանգության երաշխիքների ընդգծումով և դրա համար նոր գործիքակազմերի պահանջով։ Չեմ կարծում՝ խաղը կընթանա միայն ռուսական կանոններով։
– Մոսկվայից նաև արձանագրում են, թե Երևանը, գործելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի հուշումներով, սպառնում է կտրվել տարածաշրջանային ապագա կոնֆիգուրացիաներից։ Եթե այս սցենարով գնա, և Հայաստանը կտրվի այդ կոնֆիգուրացիայից, ի՞նչ իրավիճակում կհայտնվի։
– Այո, Մոսկվան ամեն կերպ փորձում է ճնշել, որ տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացներում հավաքական Արևմուտքը չներգրավվի։ Նոյեմբերյան եռակողմի 9-րդ կետով Մոսկվան մոնոպոլիա ուներ՝ վերահսկելու ռազմավարական կենսաճանապարհները։ Ղարաբաղյան վերջին իրադարձություններով եռակողմն, ըստ էության, չեղարկվել է, և Մոսկվան կորցրել է հանգամանքային եզակիությունը՝ ապաշրջափակման հանգուցակետերը վերահսկելու առումով։ Աշխատում է թե՛ ռուս խաղաղապահների առաքելությունը վերաիմաստավորելու, թե՛ նոր բացվելիք հաղորդուղիների վրա վերահսկողություն ունենալու ուղղություններով։
Facebooktwitterredditpinterestlinkedinmail