Մովսես Խորենացին հղելով իր աղբյուրների վրա, գրում է, – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
18 ՆՈՅԵՄԲԵՐ 2023 – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՆԱԽՈՐԴԸ ՅՕԴՈՒԱԾԸ// Կարդալ նաեւ՝:
Մովսես Խորենացին հղելով իր աղբյուրների վրա, գրում է, թե Գեղամը հայոց անվանադիր նահապետի՝ Հայկի թոռան թոռն է, Ամասիայի որդին: Նույն աղբյուրի վկայությամբ, Գեղամը հայրական օջախում՝ Արմավիրում թողնում է իր Հարմա որդուն, իսկ ինքը գնում, բնակություն է հաստատում հյուսիս-արեվելյան լեռան մոտ և լեռն իր անունով կոչում Գեղ, իսկ երկիրը և նրա ծովակը կոչում է Գեղարքունի:
Այստեղ է ծնվում Գեղամի Սիսակ որդին, ում անունից պատմահայրը բխեցնում է Մեծ Հայքի Սիսական (=Սիւնիք) աշխարհի անվանումը: Մովսես Խորենացին նաև հայտնում է, թե Սիսական (Սյունիք) աշխարհի անվանադիր Սիսակ նահապետից են սերվել Արցախի և Ուտիքի իշխանական տոհմերը ևս:
Խորենացու բերած Հայոց նահապետների անունները, սկսած Հայկից, դիցական են, որոնց նա ներկայացնում է էպիկական սյուժեներում։ Այդպիսին է նաև Գեղամ անունը։ Այն կազմված է գել/գեղ=«առաջնորդ» և ամ, համ=«ամեն, բոլոր» պարզ արմատներով և տառացի նշանակում է «ամենի առաջնորդ»։
Սեպագիր աղբյուրները վկայում են, որ Գեղ և Գեղամ դիցանունները եղել են Մարդուկ=Արամազդ Աստծո անուններից։ Այս դիցանունից է Հայոց ինքնանվանումներից մեկը՝ Գեղնի։
Գեղ, Գեղամ Աստծուն պաշտողներն են մ․թ․ա․ 4-րդ հազարամյակում Սյունիք-Արցախ աշխարհներից իջնում են ստորին Միջագետք և տանում այն քաղաքակրթական արժեքները՝ Շենգավիթյան /Կուր-Արաքսյան/ մշակույթը, որի հիման վրա ձևավորվում է դասական շումերական քաղաքակրթությունը։
Նրանք իրենց Աստծո անունով երկիրը կոչում են Գեղամի երկիր։ Սա սեպագիր աղբյուրներում վկայված է որպես Շումերի հնագույն անվանում։
https://www.academia.edu/…/%D4%B3%D5%A5%D5%B2_%D4%B1%D5…