ԲՈՒԼԱՆԸԽ – Հարքը Տուրուբերան նահանգի 16-րդ գաւառն է,որ հիմա կը կոչուի Բուլանըխ

Culture - Karnoy, Daronk or Darun fortress fortress, old and famous fortress, Kogvit province of Ararat, that 15 centuries, It has been known as Payazet

ԲՈՒԼԱՆԸԽ

05 ԱՊՐԻԼ 2024 – ԻՆՔՆՈՒԹԻՒՆ

Բուլանըխ֊կը նշանակէ պղտոր,երևի երկրի սև հողերու և ճահճային մօրուտներու պատճառով,որոնք երբեմն գաւառի մեծ մասը գրաւած են։

Հարքը Տուրուբերան նահանգի 16-րդ գաւառն է,որ հիմա կը կոչուի Բուլանըխ:

Այս գաւառը երկու մասի կը բաժնուի`Վերն և Ներքին Բուլանըըխներ,որոնք խանտրեզ նահիէի (կիսավիճակ,փոքր գաւառ, միւդուրլըխ) հետ միասին կը լրացնեն հին Հարքը:
Ազգիս նախահայր Հայկ նահապետը ըստ Մովսես Խորենացու Բաբիլոնից երբ վերադարձաւ, իր առաջին բնակությունն այստեղ հաստատեց:Այն գիւղը,ուր առաջին անգամ բնակուեցաւ, իր անունով կոչեց Հայկաշէն(որ ոմանց կարծիքով Բլէջան սարի արևելեան ստորոտը,այժմեայ Խարաբաշէհիր` աւեր քաղաք կոչուած գիւղի տեղը կընկնայ),իսկ գաւառը`Հարք:

Հայկայ և իւր մօտիկ յաջորդներու ժամանակները երկրի կառավարութեան կենտրոնը Հայկաշէն եղած կլինի:Բայց վերջը Տարօնոյ երկրին տիրապետող նախարարութեանը ենթարկուելով կը կառավարուէր վերջնոյս կենտրոնից,որովհետև նպաստաւոր դիրք չունենալով`առանձին նախարարութիւն չստեղծեց իւր համար:

Հարքայ առաջին եկեղեցին կամ եպիսկոպոսարանը հիմնեց Գ.Լուսաւորիչը,որ կը գտնուէր Մանազկերտի մէջ,բայց որովհետև սորա եպիսկոպոսները երբեմն Մանազկերտի և երբեմն Հարքայ անունով կը յիշատակուին,կը թուի թէ,Ապահունիք և Հարք գաւառները մէկ թեմ կը կազմէին և մէկ եպիսկոպոս երկու թեմի անունով ևս կը յիշուի:

Այսպէս,ըստ Յովհաննէս կաթողիկոսի, Խոսրով Բ-ի ժամանակ Ալբիանոսը Հարքայ եպիսկոպոսն է,ըստ Բուզանդայ`Մանազկերտի :

Ե դարուն երևի այս թեմը բաժանուեցաւ երկու մասի և իւրաքանչիւրը իւր առանձին եպիսկոպոսարանը ունէր,որովհետև Արտաշատի ժողովին ներկայացան Հարքայ անունով Մելիտէ եպիսկոպոսը,իսկ Ապահունեաց անունովը Երեմիա եպիսկոպոսը:
Ներսէս Շինողի ժամանակ Դունայ ժողովին (645) Հարքայ անունով ներկայացաւ Ներսէս եպիսկոպոսը,որ կաթողիկոսից անմիջապէս յետոյ կը յիշուի:

Մանազկերտի ժողովրդին ներկա էր Ալփիոս եպիսկոպոսը (Հարքայ անունով).իս Լաստիրվետցին կը յիշէ ոմն Յակովբոս եպիսկոպոս, որ թոնդրակեցոց աղանդին հետևող լինելով` ճակատը աղուեսադրոշմով խաբեց ժամանակի հոգևորականութիւնը:

Հագարացոց և թուրքական տիրապետութեան ժամանակները,երբ Խլաթ և Մանազկերտ քաղաքները Շահի -Արմէն կոչուած ամիյաները կը նստէին,Հարքը կը պատկանէր այս կեդրոններից մէկին կամ միւսին:

1053-ին Մանազկերտի պաշարման ժամանակ իբրև սահմանակից գաւառ Ապահունեաց և և միևնոյն կենտրոն ունենալով Մանազկերտ քաղաքը,Հարքը ենթարկուեցաւ անշուշտ Տուղրիլ բէկի կատաղի արշաւանացը ու աւերածութեանցը:

Այնուհետև թէ քանի-քանի ամիրաներու,բէկերու և ազդեցիկ բռնակալներու ձեռքը ընկած ու ելած է:Թուականիցս դար ու կէս առաջ Բուլանըխը կը պատկանէր Տաօնոյ երկրին տիրող Ալադին բէկի իշխանութեանը ու կը կառաւարուէր միւդուր ու միւսելլիմ կոչուած պաշտօնեաներով,իսկ Մանազկերտ քաղաքն ու գաւառը կը պատկանէր Բանաքցի?կոչուած թուրքերուն,որոնք մինչև այժմ ևս կան և տակաւին կը կոչուին Բերդի բեկեր:

Այժմ Բուլանըխ և Մանազկերտ (Ապահունիք) գաւառները Մշոյ առաջնորդութեան վիճակը կը կազմեն իւրաքանչիւրն իւր առանձին փոխանորդութիւնով: Բուլանըխայ փոխառաջնորդը կը նստի Կոփա Ս.Դանիէլի վանքը,իսկ Մանազկերտին `որ սովորաբար քչահանայ մ’է`ի Մանազկերտ:

Քաղաքականապէս այժմ Վէրին և Ներքին Բուլանըխները կը կազմէն մէկ քազա (գաւառ),որ Բիթլիսի վելայեթի մէջ կընկնայ և Մշոյ միւթէսէրրիֆութեանը ենթարկուած է:

Այժմեայ Բուլանըխը իւր քաղաքականապէս որոշուած յայտնի սահմաններովը`որով ամբողջ գաւառի երկարութիւնը հաւասար է 57,5 վերստի և լայնութիւնը`23վերստի:

Սահմանը`Արևելքից և հիւսիսից սահմանակից է Մանազկերտ (Ապահունիք) գաւառին և սահմանակցութեան մէջ մի որևէ բնական բաժանումն -լեռ կամ գետ չկայ: Հարաւից Խլաթ (Բզնունիք)Հ և Տարօն գաւառներուն,անջրպետող գծերն են Քօսուրայ (Վարժանունեանց) լեռնաշղթայն,Նազուկայ լիճը և Քաքառլու գիւղի քռաները?:Արևմուտքից Խնուս գաւառին և Խանդրէզ նահիէին`մէջտեղ ընկած լինելով Խօյլի Բաբա լեռը,Խամուր բերդի սարը և վերջնույս կից լԶեռնակ լեռնաշղթայն::

Դիրքը լեռնային է և բաղկացած է դար ու դաշտերից,բլուր բլրակներից ու ձորակներից:Ամբողջ Հարք գաւառի մէջ կարելի է տեսնել մի քանի ոչ շատ տափարակ ու հարթ դաշտակներ,որպիսիք են Վերին Բուլանըխ. 1) Խոզանայ դաշտը,որը Խաչլուայ կամ Խազանայ լճակից կսկսի և մինչև Քաքառլու գիւղը կը տարածուի: 2) Կոփ գիւղի Աջի սու,Շօռեր,Բաստովար,Սլիս և Շամբ կոչուած դուրանները և յակոնները,որ դէպի արևմուտք երկարանալով կը միանան Մանազկերտի Հաւռուանգ (յոթներանգ )ընդարձակ դաշտին և կը վերջանան Արածանի գետինև Զեռնկայ սարափանց վրայ: 3) Կողակայ դաշտակտ,4) Լիզ գիւղի Կոփոյ մարգատանը և Շահբարաթայ գեղեցկադիր դուրանը (ի Ներքին Բուլանըխ):

Բուլանըխայ ամենաբարձր և գլխաւոր լեռն է 1) Բլէջան,որ ընկած լինելով գաւառի մէջտեղը,բաժանուած է երկու մասի և այդ մասերը կը կոչուին վերին և Ներքին Բուլանըխներ:Բլէջան լեռը բազմաթիւ թևեր և գագաթներ ունի`Դուման,Բերդի սար,Շեխսիս,Ջոջ և Փոքր Հայակն,Խանձառ,Քօսայ սար և այլն:
2)Խօյլիս Բաբա- այս լեռը կտ գտնուի Խնուսայ ,Խանդրէզի և Ներքին Բուլանըխայ մէջտեղը:Բլէջանից հետոյ երկրորդն իր մեծութեամբ:
3) Խամուր բերդ
4) Զրնակ լեռնաշղթա
_________________
#Բլէջան անունը նախ կը ստուգաբանուի իբր Բելայ ջան(Բելայ մարմին,որ հաւանակա չէ:Ծերերու պատմածին նայելով ոմն Բեջան թագաւոր երբեմն տիրեր է այդ կողմերը և նրա անունով լեռը կոչուեր է Բլեջան:Բայց որովհետև Խլաթ գաւառի Փրխուս գիւղացիք այդ սարից փչող քամին այդ լեռան անունով Բլէջ կանուանէն:

Աւանդութեան համաձայն հին ժամանակ Խոյեցի մի ճգնաւոր #Խօյլի_Բաբա լեռան գլուխը ճգնութեամբ պարապելով լեռընրա անունով էլ կոչուէր է Խօյլի Բաբա (Խոյի հայրիկ):
______________________

Karine Grigoryan

Facebooktwitterredditpinterestlinkedinmail