Դիմում Վեհափառներին՝ Արեւմտյան Հայաստանի ղեկավարներից
13.06.2024
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ – ին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԱՐԱՄ Ա – ին
ԿՈՉ – ՀՈՐԴՈՐ
Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոս
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ – ին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԱՐԱՄ Ա – ին
ԿՈՉ – ՀՈՐԴՈՐ
Վեհափառ Տեր Գարեգին Բ
Վեհափառ Տեր Արամ Ա
Այսօր վտանգված է Հայաստան պետության ֆիզիկական գոյությունը, հայ ժողովրդի՝ իր հազարամյա բնօրրանում ապրելու իրավունքը:
Դարեր շարունակ հայ ժողովուրդը հաղթահարել է արտաքին վտանգները՝ հասնելով 21- րդ դար: Այդ ճանապարհներին մենք կրել ենք անասելի եւ անդառնալի կորուստներ: Այս ամենին, հարկավ, դուք քաջատեղյակ եք:
Սակայն, այսօր վտանգի ուժգնությունն անհամեմատելի է. այսօր կանգնած ենք պետության, պետականության իսպառ եւ վերջնականապես կորստի վտանգի առջեւ, զի արտաքին թշնամական ջրաղացին առատորեն ջուր են լցնում «հայրենի» իշխանավորները, ներքին թշնամին, որ բյուր անգամ վտանգավոր է արտաքինից:
Այս ընթացքում դրսի թշնամիների թելադրած օրակարգով եւ մեթոդաբանությամբ, իշխանություն ներկայացնող ներքին թշնամին մտածված եւ նպատակաուղղված, հստակորեն գծագրված ծրագրով կորստի մատնեց մեր հայրենիքի մի զգալի մասը, թունավորեց ներազգային համերաշխության մթնոլորտը, պարբերաբար եւ անընդհատորեն ցեխարձակումներ է անումՀայ Առաքելական եկեղեցու եւ հոգեւոր արժեքների ուղղությամբ, անբարոյականությունը դարձրել է նորմ, աղճատել եւ սեւացրել է բոլոր ազգային արժեքները, աղավաղել հայ ժողովրդի պատմությունը, կաթվածահար է արել կրթական ողջ համակարգը, զոմբիացրել ժողովրդի մի հատվածին, ի վերջո, այս նպատակներին հասնելու ճանապարհին զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքեր: Ներկա իշխանավորների անբարոյականությունը չի խնայում ո՛չ մի ազգային, բարոյական, քրիստոնեական սրբություն:
Սպասարկելով իրենց տերերի շահերը, արդեն կասկածի տակ են դնում ցեղասպանության փաստն ու զոհերի թիվը:
Սա սրբապիղծների իշխանություն է, որը երկիրը եւ ազգը անընդհատ տանում է պղծության եւ կորուստների:
Վեհափառ Տեր Գարեգին Բ
Վեհափառ Տեր Արամ Ա
Այսօր, բարեբախտաբար, հայ ժողովրդի մեծ մասն արթնացել է թմբիրից, քողազերծվել է ՀՀ իշխանությունների տեսքով թշնամական դեսանտի ծխածածկույթը:
Այսօր քրիստոնեական արժեքների պահպանմանն ուղղված, ազգապահպանական, ազգային եւ հոգեւոր – բարոյական արժեքների պահպանմանը, երկիրը, պետությունը վերջնական կործանումից փրկելուն ուղղված շարժումը առաջնորդում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Հայ ժողովուրդը այս շարժումը արժանիորեն բնորոշել է որպես «Սրբազան շարժում»:
Սա Սրբազան շարժում է հայոց պատմությունը, հայ ինքնությունը, հայ նահատակների սուրբ անունը պղծումից փրկելու համար:
Ուստի, դիմում ենք Ձեզ՝
Վեհափառ Տեր Գարեգին Բ
Վեհափառ Տեր Արամ Ա
Հաշվի առնելով Սրբազան շարժման հաղթանակի անհրաժեշտության աներկբայությունը, շարժմանը իրապես համազգային, համահայկական բնույթ ու բովանդակություն հաղորդելու համար առաջարկում եւ հորդորում ենք.
ա/ հայտարարել եւ կազմակերպել համահայկական սրբազան ուխտագնացություն Հայաստանի սրբավայրերով՝ սկսած Տավուշի մարզի սրբավայրերից – Երեւան, Սյունիքի սրբավայրերից՝ Երեւան… միաժամանակ.
բ/ հայտարարել համահայկական կոչնակ – դիմելով ողջ հայությանը՝ Հայաստանում եւ ի սփյուռս աշխարհի՝ մասնակցելու Սրբազան երթ – ուխտագնացությանը- սահմանված օրը լինելով Երեւանում:
գ/ հարյուր հազարավոր հայերի մասնակցությունը երաշխավորելու համար անձամբ առաջնորդել Սրբազան երթ- ուխտագնացությունը՝ հայտարարելով համաքրիստոնեական պատարագ Երեւանի Հանրապետության հրապարակում:
Ամենայն Հայոց կաթողիկոսը ՀԱԵ բոլոր թեմերի / Հայաստանյայց եւ ի սփյուռս աշխարհի/ թեմերի առաջնորդներով եւ եկեղեցիների հովիվներով.
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը՝ բոլոր թեմերի առաջնորդներով եւ եկեղեցիների հովիվներով.
առաջնորդեն Սրբազան երթը, որի կուլմինացիան կլինի Հանրապետության հրապարակում կատարվելիք Սուրբ Պատարագը եւ հայրենադավ իշխանության հրաժարականի պահանջը:
Միայն այս պարագայում հնարավոր կլինի ոտքի հանել համայն հայության ազգանվեր եւ քրիստոնեական արժեքներ կրող մի քանի հարյուր հազար հայերի, որի դեպքում միայն այս ազգադավ իշխանությունները չեն գնա եղբայրասպան քաղաքացիական պատերազմի, իրենց իրական տերերի պատվերով չեն թափի հայի արյուն՝ այս անգամ՝ նաեւ ներսից:
Վեհափառ Տերեր
Խնդրում, հորդորում ենք օր առաջ դիմել այս կտրուկ քայլերին, որովհետեւ ՀՀ իշխանական ռեժիմը, զգալով մոտալուտ վախճանը, սկսել է ցայտնոտային – խուճապային քայլերը՝ Հայաստանի սահմանամերձ տարածքները թշնամուն հանձնելու եւ նրանց հետ ազգակործան պայմանագրեր կնքելու հարցում:
Սա է միակ ճանապարհը մեր սրբազան երկիրը ուղղորդելու դեպի Քրիստոնեա – դեմոկրատական ուղի, որի պայմաններում է միայն հնարավոր ազգը պահել հոգեւոր – բարոյական արժեքների մեջ՝ այս՝ օր – օրի չարից պղծվող աշխարհում:
Աջհամբույրով՝
Մարտիկ Գասպարյան
Հայաստան պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն) Նախագահ
Տիգրան Փաշաբեզյան
Հայաստան պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն) Վարչապետ
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
Արթուր Ղարագյոզյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Պատգամավոր
17 մայիսի, 2024 թ․