թուրքիայում պատժամիջոց է կիրառվել ռադիոկայանի նկատմամբ, երբ այդ լրատվամիջոցի եթերում հյուրը խոսել է Հայոց ցեղասպանության մասին
04 ՅՈՒԼԻՍ 2024 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ
Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցները կարգավորող գերատեսչությունը պատժամիջոց է սահմանել Ստամբուլում գործող ռադիոկայանի նկատմամբ, երբ այդ լրատվամիջոցի եթերում հյուրը խոսել է Հայոց ցեղասպանության մասին՝ կիրառելով հենց ցեղասպանությունը տերմինը, որը պաշտոնական Թուրքիան մերժում է:
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ոլորտը վերահսկող RTUK-ը մասնավորապես հինգ օրով զրկել է Acik Radyo-ին հեռարձակումից՝ խնդրո առարկա հայտարարությունը որակելով «ատելության հրահրում»:
Թուրքիայի լրագրողների միությունը հայտարարել է, որ RTUK-ի որոշումը հարված է խոսքի ազատությանը:
«RTUK-ը պետք է լինի անկախ կառույց լինի և պետք է անհապաղ չեղարկի այս որոշումը», – X-ում հրապարակած հայտարարության մեջ պնդել է լրագրողական կազմակերպությունը։
https://www.tert.am/am/news/2024/07/03/turkey-radio/4149107