Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության հռչակման 5-րդ տարեդարձի կապակցությամբ
Lույս է տեսել «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթի» անգլերեն օրինակը.
“A Common Set of Legal and Political documents of Armenians of Western Armenia and Protection of rights of Western Armenia”, Collection of documents, 2016,
ինչի առիթով սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերներին ու աջակիցներին, համակիրներին ու հայրենակիցներին՝ աշխարհի բոլոր ծագերում:
Սա լավ նվեր է Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների համար, որի նախապատմությունը սկսվում է դեռեւս 2004 թ. դեկտեմբերի 17-ին, երբ Շուշիում՝ Արցախյան ազատամարտի մասնակիցների նախաձեռնությամբ կազմավորվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը, աշխատանքների համակարգող ընտրվում Արմենակ Աբրահամյանը, ընդունվում 13 կետանոց հռչակագիր, որտեղ առաջին երկու հոդվածներում նշվում է.
1) «Թրքահայաստան» կոչուած Հայաստանը կը վերանուանուի Արեւմտեան Հայաստան (Հայրենիք): Արեւմտեան Հայաստանը (Հայրենիք) պիտի ունենայ իր դրօշը, զինանշանը եւ ազգային օրհներգը:
2) Արեւմտեան Հայաստանը (Հայրենիք) պիտի ըլլայ ինքնավար պետութիւն՝ ազգային գերագոյն իշխանութիւն, անկախութիւն, լիարժէք գերիշխանութիւն եւ իրաւունքներ վայելող, Ազգային բացառապէս Արեւմտեան Հայաստանի (Հայրենիք) Սահմանադրութիւնն ու Արդարադատութիւնը»:
2006 թ.-ից Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը կարեւոր աշխատանքներ է ձեռնարկում ՄԱԿ-ի շրջանակներում, այդ թվում՝ Բնիկ ժողովուրդների փորձագիտական մեխանիզմի ոլորտում եւ սկիզբ դնում Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության ու քաղաքացիության համակարգի ձեւավորման:
Այս ամենի տրամաբանական շարունակությունը 2011 փետրվարի 4-ին Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ձեւավորման գործընթացի հռչակումն է, այժմ՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարություն, վարչապետ՝ Տիգրան Փաշաբեզյան, իսկ պետականաստեղծ գործընթացի ամփոփումը՝ 2014 թ. հունվարի 18-21-ը Փարիզում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ձեւավորումը, նախագահ՝ Արմեն Տեր-Սարգսյան եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունը, նախագահ՝ Արմենակ Աբրահամյան:
Պետք է նշել, որ սա Հայկական Հարցի լուծման նոր, ժամանակակից օրակարգ է եւ հաշվի առնելով ժողովածուի մեջ ընդգրկված փաստաթղթերի ծանրակշռությունը կարելի է փաստել, որ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության խնդիրը ապահով ձեռքերում է: Ժողովածուն կարող է ծառայել եւ որպես փորձագիտական ձեռնարկ, եւ որպես իրավագիտական ուղեցույց, եւ որպես սեղանի գիրք՝ մասնագիտական լայն շրջանակների համար: Իսկ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործում, այն կարող է ծառայել, որպես իրավական-քաղաքական միասնական փաթեթ, նյութ՝ բանակցային գործընթացների ու շփումների ժամանակ:
Ամփոփելով ասենք, որ ժողովածուն ներկայացնում է Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական փաթեթի առանցքային-հիմնական բաժինը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները:
Հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր չորս գլուխներում:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության
Լրատվական Բաժին
05.02.2016 թ.
————–
Ե.Գ. – Ժողովածուն կարող եք ձեռք բերել «Նոյյան Տապան» հրատարակչությունում զանգահարելով՝ (+374 60) 2764 62: Հասցեն՝ ՀՀ, Երեւան, Իսահակյան 28:
Էլ. փոստ` contact@nt.am:
Լինք-LINk “A Common Set of Legal and Political documents of Armenians of Western Armenia and Protection of rights of Western Armenia”, http://www.nt.am/past/htdocs/files/pdfs/ourpublication/original/662ca86df0.pdf