Հայտնի է, որ Հայքի բռնի քրիստոնեացման տարիներին ավերվել են ազգային աստվածների տաճարները – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԴԷՊԻ ԵՐԿԻՐ - ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Հայտնի է, որ Հայքի բռնի քրիստոնեացման տարիներին ավերվել են ազգային աստվածների տաճարները – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

30 ՕԳՈՍՏՈՍ 2024 – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՆԱԽՈՐԴԸ ՅՕԴՈՒԱԾԸ // Կարդալ նաեւ՝:

Հայտնի է, որ Հայքի բռնի քրիստոնեացման տարիներին ավերվել են ազգային աստվածների տաճարները, իսկ կարճ ժամանակ անց նրանց հիմքերի վրա կառուցվել են քրիստոնեական եկեղեցիներ ու տաճարներ: Հայտնի է նաև, որ հայկական ճարտարապետության հզոր ազդեցության տակ է ձևավորվել նաև վաղ եվրոպական եկեղեցաշինությունը:

Ազգային աստվածների տաճարների տեղում քրիստոնեական եկեղեցիներ կառուցելը պայմանավորված էր մի քանի կարևոր հանգամանքներով.

1. Տաճարի տեղը համարվում էր սրբազան,

2. Ժողովրդի հիշողության մեջ դեռ թարմ էր ավերակ դարձված տաճարներ ուխտի գնալու, այնտեղ կատարվող ծեսերին ու տոնահանդեսներին մասնակցելու հիշողությունը: Նրանք այդ հիշողությամբ կապված էին սրբազան տարածքի հետ:

3. Քրիստոնեությունը չուներ եկեղեցաշինության մշակված ավանդույթներ ու ճարտարապետություն և ստիպողաբար պիտի օգտագործեր ազգային տաճարների ճարտարապետությունը:

4. Ավերակ տաճարների տեղում կար պատրաստի շինանյութ:

Ելնելով այս հանգամանքներից, քրիստոնեական եկեղեցին օգտագործելով ավերված տաճարների հատակագծերը և տաճարաշինության գիտելիքներին դեռևս տիրապետող ճարտարապետներին, հին տաճարները վերականգնեցին որպես քրիստոնեական եկեղեցիներ: Այս ճանապարհով ձևավորվեց քրիստոնեական եկեղեցաշինության ճարտարապետությունը, որի ավանդույթները շարունակվում են մինչ օրս:

Նախորդ գրառմամբ Երերույքի բազիլիկ տաճարը, ըստ նրա հատակագծի, ներկայացրի որպես EN.KI=Հայ Աստծո տաճար:
Հայոց քրիստոնեական եկեղեցաշինության մեջ տարածված են խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիները, որոնք համարում եմ Հայ Աստծո ավագ որդու՝ Մարդուկ=Որդի=HAL-DI =Արմենակ=Արամազդ Աստծո տաճարների կրկնակները:
Խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիների առանցքը տեգաձև գմբեթն է, որը չորս հենասյուների ձևով սկսվում է եկեղեցու հատակից: Տեգի պատկերը եղել է Մարդուկի ամենատարածված անվանաձևերից մեկի նշանագիրը: Քաջանց («կասիտներ») կոթողների վրա Մարդուկի այդ անունը նեկայացվել է զոհասեղանի (բագին) վրա դրված տեգի պատկերով (առաջին նկար, մ․թ․ա․ 2-րդ հազ․): Դիցանվան այս պատկերագրությունը խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցու երկչափ սխեմատիկ պատկերն է:

Ինչպես Մարդուկի անվան նշանագիրը, եկեղեցու շենքը ևս կազմված է երկու հիմնական բաղադրիչներից. խաչաձև կառույց (=բագին) + գմբեթ (=տեգ): Այսինքն, խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցին Մարդուկի տարածված անուններից մեկի նշանագրի տարածական վերատադրությունն է:

Մարդուկի մի այլ անվան տարածված նշանագիրը հավասարաթև խաչի պատկերն էր: Քաջանց կնիքների վրա Մարդուկի մարդակերպ պատկերին հաճախ է կցագրվել հավասարաթև խաչ: Մարդուկի անվան այս նշանագիրն էլ գործածվել է որպես տաճարի (եկեղեցու) հատակագիծ:

https://www.academia.edu/…/%D4%BF%D5%88%D5%90%D5%8D%D5..

Facebooktwitterredditpinterestlinkedinmail