Հայաստանի շուրջ ստեղծված ներկայի իրավիճակից դուրս գալու հայեցակարգային ուղիների եւ պետությունների ու միջազգային կառույցների հետ բանակցությունների առարկայի մասին

Greater Armenia, once a vast and powerful kingdom, spanned across regions that now belong to modern-day Turkey, Armenia, Azerbaijan, and Iran

Հայաստանի շուրջ ստեղծված ներկայի իրավիճակից դուրս գալու հայեցակարգային ուղիների եւ պետությունների ու միջազգային կառույցների հետ

բանակցությունների առարկայի մասին

 

1 Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների հատուցման հարցը։

1919 թվականին, Փարիզի խաղաղության կոնֆերանսի Հատուկ հանձնաժողովի կազմում գործող Հատուկ հանձնախմբի հաշվարկի համաձայն՝ հայ ժողովրդի նյութական կորուստները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կազմել են 19 միլիարդ (19.130.982.000) ֆրանսիական ֆրանկ, որն այսօր կազմում է 286 միլիարդ 964 միլիոն 730 հազար եվրո (286964730000) կամ 312 միլիարդ 791 միլիոն 555 հազար 700 հարյուր ԱՄՆ դոլար (312791555700)։ (1)

 

Թուրքիայի Հանրապետությունը մինչեւ այսօր հայերին չի հատուցել այդ գումարը։

 

2 Հարավային Կովկասի հանրապետությունների՝ Հայաստանի եւ Վրաստանի անվտանգության հարցերը։

Պանթուրքիզմի հեռուն գնացող ու խիստ վտանգավոր ժամանակակից ծրագրերի հանդեպ, որոնք առաջ են մղում Թուրքիան ու Ադրբեջանը, Հարավային Կովկասի երկու հանրապետությունները՝ Հայաստանն ու Վրաստանը, անպաշտպան են թվում։ Այդ իրավիճակը բարդանում է ու սրվում նշյալ հանրապետությունների քաղաքական կողմնորոշման հարցի հետ կապված։ Հարց, որի շուրջ ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Ռուսաստանը տարակարծություններ ունեն։ (2)

 

Հարավային Կովկասի հանրապետությունների՝ Հայաստանի եւ Վրաստանի, անվտանգության հարցերը կարող են կարգավորվել, եթե գերտերությունները ընդունեն, ճանաչեն եւ երաշխավորեն Հայաստանի ու Վրաստանի Մշտական զինված չեզոքության վերաբերյալ նրանց կայացրած այդպիսի մի որոշում։ (3)

 

Այստեղ տեղին է նշել, որ Ադրբեջանի Հանրապետությունը 2011 թվականից «Չմիացած երկրների շարժման» անդամ է, սակայն դա չի խանգարել նրան ակտիվորեն առաջ մղել թուրանական նախագծեր՝ թուրքալեզու ժողովուրդների լեզվական եւ մշակույթային միասնությանը, դեռ ավելին, անդամակցել թուրքական պետությունների խորհրդին, մասնակցել թուրանի միասնական բանակ ստեղծելու ծրագրին, ինչպես նաեւ 2024 թվականի փետրվարին ռազմավարական դաշինք կնքել Ռուսաստանի Դաշնության հետ, ինչ-որ ամբողջովին դուրս է «Չմիացած երկրների շարժման» տրամաբանությունից։ (4)

 

3 ԱՄՆ, Եվրամիություն, Ռուսաստան երկխոսության եւս մեկ հարթակի հարցը։

ԱՄՆ, Եվրամիություն եւ Ռուսաստան երկխոսության հարթակներից մեկը կարող է ձեւավորվել Հարավային Կովկասում, երբ այդ տերությունները ճանաչեն, ընդունեն եւ երաշխավորեն Հայաստանի ու Վրաստանի Մշտական զինված չեզոքության որոշման ընդունումը եւ այդ հիմքերով Հարավային Կովկասում ձեւավորեն ոչ միայն խաղաղության կղզի, այլեւ երկխոսության եւս մեկ հարթակ։

 

4 Ռուսաստանի կառավարության ընդունած դեկրետի, ԱՄՆ-ին տրված Հայաստանի մանդատի, ֆրանսիային տրված Կիլիկիայի մանդատի հարցերը։

Նոր աշխարհակարգի ձեւավորման նախաշեմին, թվում է ճիշտ ժամանակն է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան հիշեն իրենց ընդունած որոշումների եւ իրենց տրված իրավասությունների ու մանդատների մասին Արեւմտյան Հայաստանի, Հայաստան Պետության եւ Կիլիկիայի վերաբերյալ։ Ինչպես նաեւ Եվրախորհրդարանը պարտավորություն ունի վերախմբագրելու 1987 թ հունիսի 18-ին ընդունած «Հայկական Հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւը։ (5)

 

5 Պանթուրքիզմի դատապարտման հարցը։

Պանթուրքիզմի տեսությունը խիստ վտանգավոր, ագրեսիվ ու ազգայնամոլ տեսություն է, որը մեծ սպառնալիք է Մեծ Մերձավոր Արեւելքի, Կովկասի, Ասիայի բոլոր ժողովուրդների ու պետությունների համար։ Այդ թվում եւ թուրքալեզու ժողովուրդների եւ պետությունների համար։ Պանթուրքիզմը հնարավոր չէ կառավարել, դա անկառավարելի տեսություն է։ Պանթուրքիզմն ի զորու է քաոսի վերածելու ցանկացած պետություն ու տարածաշրջան, այդ թվում՝ վերը նշվածները։ Այդ իմաստով ավելի ճիշտ է կանխարգելել սպառնալիքը, քան հետագայում գերմարդկային ջանքեր գործադրել այն չեզոքացնելու համար։ (6)

 

Պանթուրքիզմի տեսությունը, որպես վտանգավոր, ագրեսիվ ու ազգայնամոլ տեսություն պետք է դատապարտվի ու արգելվի, ինչպես ֆաշիզմը։

 

6 Մեծ Մերձավոր Արեւելքում կայուն խաղաղություն հաստատելու հարցը։

Մերձավոր Արեւելքում կայուն խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը հայերի եւ քրդերի իրավունքները իրականացումն է կյանքում, համաձայն՝ Փարիզի խաղաղության համաժողովի որոշումների։ Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար մինչ օրս ընդունված քաղաքական որոշումներն արդյունավետ չեն եղել։ Ըստ էության, արդեն իսկ ընդունված որոշումները կյանքի կոչելու, որոշ դեպքերում նոր որակի իրավաքաղաքական որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կա։ (7)

Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում տեղին է թվում հիշել գեներալ Հարբորտի զեկույցի այն հատվածը, որտեղ նա նշում է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի մանդատը ընդունելու հարցի կարեւորությունը։ Նա եզրակացնում է. «Ավելի լավ է միլիոններ ծախսել խնամակալության վրա, քան միլիարդներ ապագա պատերազմների»։ Խնամակալության, այսինքն՝ մանդատի։ (8)

Ինչպես նաեւ խիստ արդիական է քննության առնել 2 նոյեմբերի 1917 թվականի Մեծ Բրիտանիայի եւ Համաշխարհային սիոնիստական կազմակերպություն կողմից ընդունված «Բալֆուրի հռչակագիրը», որը ստորագրել են վարչապետ Լլոյդ Ջորջը եւ Թեոդոր Հերցլը։ Այն իրենից ներկայացնում է մի փաստաթուղթ, ըստ որի, մանրամասն քննության են առել ու վերլուծել Հայկական Հարցը, սակայն որոշում են կայացրել հրեական պետության ստեղծման մասին, անտեսելով հայկական պետության ստեղծման հարցը։ (9)

Ի դեպ, «Բալֆուրի հռչակագիր» փաստաթղթի քննարկմանը եւ ստորագրմանը հրավիրված են եղել Պողոս Նուբար Փաշան եւ Ավետիս Ահարոնյանը, որոնց խաբել են, ասելով, որ Հայկական Հարց-ին նույնպես կանդրադառնան։ Ահա եւ վերջ․․․ մինչեւ օրս»։ (10)

Մարտիկ Գասպարյան

Հայաստան պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) Նախագահ

Տիգրան Փաշաբեզյան

Հայաստան պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) Վարչապետ

Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

26 հունիսի, 2024 թ․

Facebooktwitterredditpinterestlinkedinmail