Հայ աղջիկը՝ Հենեն – Ուզում եմ պատմել մի շատ տխուր պատմության մասին, որը ինձ պատմել է մորս հայրը՝ Չեթո պապս
19 ՕԳՈՍՏՈՍ 2025 – ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԻՆՔՆՈՒԹԻՒՆ:
Ուզում եմ պատմել մի շատ տխուր պատմության մասին, որը ինձ պատմել է մորս հայրը՝ Չեթո պապս, երբ ես սովորում էի գյուղի հիմնական դպրոցի 4-րդ կամ-5-րդ դասարանում։ Պապս այսպես նկարագրեց մի իրադարձություն, որը հավանաբար տեղի է ունեցել 1917-1919 թվականներին.
Պապս միշտ կաքավի որսի էր գնում։ Գյուղին շատ մոտ մի սար կար։ Երբ փակ ժայռի հատակից խշշոց լսեց, կամաց շարժվեց դեպի այն։ Այդ ժայռից ինչ-որ մեկը թույլ ձայնով կանչեց՝ «հորեղբայր, խնդրում եմ, ինձ մի սպանիր»։ Պապս տեսել է, որ 16 տարեկան մի աղջիկ խղճուկ վիճակում է։
Նա իր ինտիմ մասերը ծածկել է իրար կապած մի քանի կտորով և ուժասպառ վիճակում է։ Պապս անմիջապես հասկացել է, որ աղջիկը հայ որբ է։ Պարզվեց, որ նա այնտեղ միայնակ թաքնվել է մոտ 2 տարի։
Պապիկիս պատմելով՝ նա երբեմն օրերով սոված էր մնում, փորը լցնում էր դեղաբույսերով, մերթ ուտում էր բռնած թռչունների միսը, երբեմն էլ՝ գտած թռչնի ձվերը։ Պապիկիս պատմելով՝ նա օրերով քաղցած է եղել, և սովորաբար ստամոքսը լցնում էր խոտ ուտելով, երբեմն իր բռնած թռչունների մսով, երբեմն էլ գտած թռչունների ձվերով։ Երեկոյան ուշ ժամերին, երբ արդեն մութը ընկնում էր, նա իր ջրի կարիքը հոգում էր մեր գյուղի մոտ գտնվող աղբյուրից։ Պապիս խոսքով նրա ամբողջ ընտանիքի անդամները սպանվել և միայն ինքն էր փրկվել ու փախչել։
Պապս դժվարությամբ կարողացել էր նրան համոզել և տարել տուն։ Մեր ազջկա պես, այս աղջկան պիտի պահենք, ասել է պապս Ռեշե տատիկիս։ Ռեշե տատիկս շատ ավտորիտար, բայց նաև մարդասեր կին էր։
Հայ աղջկա անունը Հենե էր։ Հենեյի ընդհաբուր վիճակը մի քանի օրից լավացավ, և մեկ տարվա ընթացքում նրա դեմքն ու աչքերը արդեն լավ վիճակուր էիբ, և նա դարձավ գեղեցիկ ու քաղցր մի աղջիկ:
Հենեի հայկական լինելը թաքցնելու համար ընտանիքը նրան հարեվաններին և շրջապատին ներկայացրել է որպես հարազատների դուստր և նրան անվանել Հանիֆե։ Հաննեն արագ ընտելացավ պապիկիս և նրա ընտանիքին, և մեր ընտանիքը խնամեց նրան իրենց երեխայի պես՝ առանց խտրականության:
Սակայն, երբ Հենեյի իսկական ինքնությունը արդեն բացահայտվեց, շրջապատի մոլեռանդները ճնշում գործադրեցին իմ պապերի վրա։ Պապս ուներ քիրվաներ՝ Նիշոն և նրա եղբայրը՝ Շիկոն, որոնք թաքցնում էին իրենց հայկական ինքնությունը:
Նրանց միջոցով փորձել են գտնել Հենեjի ընտանիքից մեկնումեկին, սակայն, ըստ ձեռք բերված տեղեկությունների, ընտանիքից ողջ է մնացել միայն Հենեն։ Նիշոյի և շրջակայքի որոշ հայեր ուզեցին, որ Հենեն իրենց հանջնեն, բայց Հենեն չցանկացավ գնալ։ Հենեն տատիկիս ու պապիկիս համարում էր, որպես իր ընտանիքը։
Երեք տարի անց տատիկս ու պապս ուզեցել են ամուսնացնել Հենեյին։ Պապս միայնակ եղբայր ուներ՝ անունը Միստո «Մուստաֆա»։ Որպես վերջին հնարք՝ գրավելով աղջկա սիրտը, Նրանք որոշեցին Հենեին ամուսնացնել Մուստաֆայի հետ։
Պապս ու Հաննեն գնացել էն Դիարբեքիր՝ հարսանիքի համար անելու, մի քանի հագուստ և մի քանի ոսկի գնել են։ Երբ հարսանիքի նախապատրաստական աշխատանքները սկսվեցին, հարեւան գյուղից երեք հոգի հանդիպեցին Մուստաֆայի հետ և նրան խրատ տալով, թե «Մի ամունավիր այդ հայ անհավատի հետ», դու մուսուլման ես, նա քչստոնյա աղջրիկ է։ Միստոն (Մուստաֆան) ասեց. -Ի՞նչ կարող են անեմ, ընտանիքս ինձ կսպանի։
Երեք անբարեխիղճ մարդիկ հավաքվել և ասել են՝ սպանիր աղջկան, մենք քեզ կօգնենք։ Միստոն համաձայնվում է այդ անբարեխիղճների հետ ու Հենեյին տանում սար։
Այնտեղ ներկա են նաև Միստոյին թելադրողները, իսկ Միստոն չի կարողանում կատարել նրանց հրամանները։ Այդ քրդերից մեկը Հենեյին ցած է հրում սարի գագաթից։ Հենեն գլորվեց ժայռերից նեքև և այնտեղ տանջվում էր արյան մեջ։ Այդ պահին այդ քրդերից մի ուրիշը իջավ նեքև, վերցրեց մի հսկայական քար և ջախջախեց Հենեի գլուխը։ Միստոն վերադառնում է գյուղ, գյուղում լուր է տարածվում, որ Հենեն ընկել է ժայռերից նեչքև, ոմանք ել ասում են՝ ինքնասպան է եղել։
Սակայն տարիներ անց, երբ պապս իմացավ ճշմարտությունը, նա խզեց բոլոր կապերը իր եղբոր Մստոյի (Մուստաֆայի) հետ և մինչև մահը ոչ մի բառ չխոսեց նրա հետ։
Դրանից հետո այն ժայռի անունը, որտեղ սպանվել է Հանեն, հիշվում է, որպես «Աղջկա ժայռ»։ Ահա, համառոտ այդ տխուր դեպքի մասին պապիկս պատմածը։
Երբ ես երեխա էի, մենք գնում էինք այդ ժայռերի մոտ, հավաքում էինք մեր շուրջը գտնվող քարերը, կուտակում այնտեղ, որտեղ ընկել էր Հենեն, և Հաննեյի համար հուշարձան էինք կառուցում:
Դժվարությամբ էի գրում սա, ձանձրանում էի ու շատ վատ եմ հենց հիմա զրում ինձ։ Մեր նախնիների անունից ներողություն եմ խնդրում ։
Իրեն մարդ համարող բոլորը պետք է ներողություն խնդրեն։
Մուստաֆա Ջան
Բեքթաշ Տոսուն-ի էջից
—–
Թուրքերենից թարգմանությունը՝ Վրեժ Քոսայանի
Tükçeden çeviren: Vrezh Kosayan

https://www.facebook.com/photo/?fbid=25090105510591717&set=a.858000987562174