Հայ ժողովրդին տրված իրավունքների համառոտ ցանկը (1918-1920 թթ․)
- Միջազգային ընկերակցության կողմից հայ ժողովրդին տրված հիմնական իրավունքների համառոտ ցանկը
|
Տարեթիվը |
Որոշումը |
Բացատրությունը |
|
|
|
11 հունվար 1918 թ | Ընդունվեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, որտեղ «Ռուսաստանը հռչակում է Հայաստանի ինքնավարությունը. Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը հայտնում է հայ ժողովրդին, որ Ռուսաստանի բանվորագյուղացիական կառավարությունը Ռուսաստանի կողմից պաշտպանում է` բռնազավթված «Թուրքահայաստանի» հայերի իրավունքը ազատորեն ինքնորոշվելու, ներառյալ նույնիսկ նրանց անկախության իրավունքը»:
Հետագայում այս դրույթը զետեղվեց 1918 թ. հուլիսի 10–ի Ռուսաստանի Սահմանադրության 6–րդ հոդվածում: |
ՌՍՖՍՀ Առաջին Սահմանադրություն, 10 հուլիսի 1918 թ․
Հոդված 6․ Համառուսաստանյան Խորհուրդների 3-րդ Համագումարը ողջունում է Ժողովրդական Կոմիսարների քաղաքականությունը, որն հռչակել է Ֆինլանդիայի լիակատար անկախությունը, սկսել է զորքերի տարհանումը Պարսկաստանից, հայտարարել է Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքը: |
|
|
19 հունվար 1920 թ. |
Փարիզի խաղաղության վեհաժողովի ժամանակ Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը դե ֆակտո (de facto) ճանաչեց Հայաստան պետության անկախությունը։ Հայկական միացյալ պատվիրակության համանախագահներ Պողոս Նուբարին եւ Ավետիս Ահարոնյանին հրավիրեցին Փարիզի խաղաղության վեհաժողով եւ պաշտոնապես տեղեկացրին Հայկական պետության ճանաչման մասին։ |
Հայկական միացյալ պատվիրակության ներկայացրած պահանջներին ի պատասխան Դաշնակիցների Գերագույն Խորհուրդը կայացրեց հետեւյալ որոշումը.
ա) Հայկական պետության կառավարությունը ճանաչվում է, որպես կառավարություն, բ) այս որոշումը չի կանխորորոշում Հայկական պետության սահմանների հարցը: |
|
|
11 մայիս 1920 թ. |
Փարիզի Խաղաղության Վեհաժողովի ժամանակ Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը դե յուրե (de jure) ճանաչեց Հայաստան պետության անկախությունը։ | Սեւրի խաղաղության պայմանագրի կնքմանը նախորդել է հետեւյալ գործողությունը․ 1920 թ. մայիսի 11-ին թուրքական պատվիրակությունը հրավիրվել է Փարիզի խաղաղության վեհաժողով, որտեղ նրան ներկայացվել է «Խաղաղության պայմանները»: Դաշնակից Ուժերի մեջ էր նաեւ Հայկական պետության պատվիրակությունը: «Խաղաղության Պայմանների» նախաբանում, որը հետագայում դարձել է Սեւրի խաղաղության պայմանագրի նախաբանը, Հայաստանը նշված է Դաշնակից պետությունների շարքում: Այսպիսով «դե յուրե» ճանաչվել է Հայաստանի անկախությունը։ |
|
|
24 փետրվար 1920 թ․ |
Փարիզի խաղաղության վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող հատուկ հանձնաժողովը ներկայացրեց «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի»։ Ըստ էության, դա միակ օրինական որոշումն է Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու վերաբերյալ։ | Սեւրի պայմանագրի 92-րդ հոդվածը վերաբերում Հայաստանի սահմաններին հարեւաների հետ․ «Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմանները կորոշվեն շահագրգիռ երկրների ուղղակի համաձայնության միջոցով: Այն դեպքում, երբ շահագրգիռ երկրները մինչեւ 89-րդ հոդվածում հիշատակված որոշման օրը չեն կարողանա համաձայնությամբ որոշել սահմանները, ապա խնդրո առարկա սահմանը կորոշվի Գլխավոր դաշնակից ուժերի կողմից, որոնք էլ տեղում կիրականացնեն նաեւ սահմանանշումը»: |
|
|
29 մայիս – 1 հունիս 1920 թ. |
ԱՄՆ Սենատում քննարկվեց Հայաստանի մանդատն ընդունելու հարցը, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն դե ֆակոտ (de facto) ճանաչեց Հայաստանի (Հայաստան պետության) տիտղոսը հայկական տարածքների նկատմամբ։ |
Հայաստանի մանդատի քննարկումների իրավական – քաղաքական իմաստն ու նշանակությունը պետք չէ շփոթել Իրավարար Վճռի նշանակության հետ։ Դրանք իրավական քաղաքական տեսակից միմյանցից տարբեր որոշումներ են։ |
|
|
10 օգոստոս 1920 թ․ |
Կնքվեց Սեւրի խաղաղության պայմանագիրը մի կողմից հաղթող պետությունների, այդ թվում՝ Հայաստանի, եւ մյուս կողմից՝ պարտված Օսմանյան կայսրության միջեւ։ | Սեւրի խաղաղության պայմանագիրը Վերսալ-Վաշինգտոնյան համակարգի պայմանագրերից մեկն է, որոնք կնքվել են մի կողմից հաղթող պետությունների, մյուս կողմից՝ Գերմանիայի (Վերսալ, 1919), Ավստրիայի (Սեն-Ժերմեն, 1919), Բուլղարիայի (Նյոյ, 1919), Հունգարիայի (Տրիանոն, 1920) եւ Օսմանյան կայսրության (Սեւր, 1920) միջեւ։ |
|
|
22 նոյեմբեր 1920 թ. |
ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնը կայացրեց Իրավարար Վճիռ, որի ամբողջական անվանումն է․ «Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»։ | Իրավարար Վճիռը անբեկանելի, անժամանցելի եւ կատարման համար պարտադիր վճիռ է բոլոր կողմերի համար, Հայաստանի, Թուրքիայի, այդ թվում եւ ԱՄՆ-ի համար։ |
|
|
14 ապրիլ 1919 թ․ |
1919 թ. հունվարի 18-ին Փարիզում իր աշխատանքներն սկսեց Փարիզի խաղաղության վեհաժողովը, որի կազմում գործում էր Հատուկ հանձնաժողով փոխհատուցումների հարցով։ 1919 թ․ մարտի 7-ին նշյալ հանձնաժողովը ձեւավորեց առանձին մարմին՝ Հատուկ հանձնախումբ, որի նպատակն էր ի մի բերել հանձնաժողովում չներկայացված երկրների եւ ժողովուրդների նյութական կորուստները եւ դրանց հատուցմանը տալ պաշտոնական ընթացք: Հատուկ հանձնախումբը 1919 թ. ապրիլի 14-ին ներկայացրեց իր նախնական զեկույցը, որի համաձայն՝
հայության ամբողջական նյութական կորուստը 1914-1918 թթ.-ին 1919 թ.-ի գներով կազմել է 19.130.982.000 միլիարդ ֆրանկ ոսկով։ |
Նյութական փոխհատուցման պարտավորություններ էին դրված պարտված բոլոր պետությունների վրա՝ Գերմանիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Բուլղարիայի եւ Օսմանյան կայսրության։ Գերմանիան օրինակ իր վրա դրված նյութական փոխհատուցման պարտավորությունը ամբողջովին մարեց 2010 թվականի հունիս ամսին միայն։
Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը մինչեւ օրս խուսափում են նաեւ այս պարտավորությունից Հայաստանի հանդեպ։ |
-
Որոշում Կիլիկիայի Հայերի իրավունքի մասին
|
Տարեթիվը |
Որոշումը |
Բացատրությունը |
|
|
1․ |
4 օգոստոս 1920 թ. |
Կիլիկիայի հայերն ընդունեցին «Կիլիկիայի անկախության մասին» Հռչակագիրը։ |
«Գաղութացված երկրներին եւ ժողովուրդներին անկախություն շնորհելու մասին» ՄԱԿ-ի Հռչակագրի համաձայն, ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 14 դեկտեմբերի 1960 թ., աշխարհում անկախություն ստացան 60 ավելի երկրներ։ |
- Որոշումներ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ
|
Տարեթիվը |
Որոշումը |
Բացատրությունը |
|
|
1․ |
24 մայիս 1915 թ․ |
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը հանդես եկան երիտթուրքական կառավարության սանձազերծած հայերի կոտորածներն ու ցեղասպանությունը դատապարտող հատուկ հայտարարությամբ, որտեղ 1915 թ. ապրիլյան կոտորածները որակեցին, որպես Թուրքիո նոր ոճիրը մարդկության եւ քաղաքակրթության դեմ: |
Ըստ սույն հայտարարության, հետագայում ստեղծվեց Կոստանդնուպոլսի Հատուկ ռազմական ատյանը, որն իրականացրեց երիտթուրք պարագլուխների դատավարությունը։ |
|
2․ |
1919 – 1920 թթ․ | Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ երիտթուրք պարագլուխների դատավարությունը՝ Օսմանյան կայսրությունն առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու եւ կայսրության հպատակ հայ քաղաքացիների ջարդերն ու բռնագաղթը կազմակերպելու մեղադրանքներով։ | Կոստանդնուպոլսի Հատուկ ռազմական ատյանը երիտթուրք պարագլուխներից շատերին հեռակա կարգով դատապարտեց մահվան, որն իրականացրին «Նեմեսիս» գործողության հայ վրիժառուները՝ 1921-1922 թվականներին։
Այս ամենն իր հերթին նշանակում է, որ Հայոց ցեղասպանության դատապարտումը տեղի ունեցել եւ սխալ է «Անավարտ Նյուրընբերգ» արտահայտությունը կիրառել Հայոց ցեղասպանության նկատմամբ։ Հայոց ցեղասպանության դատապարտումը իրականացվել է։ Չի իրականացվել հայ ժողովրդի կրած վնասի հատուցումը, այդ թվում, Իրավարար վճռի կյանքի կոչումն ու իրականացումը։ |
|
3․ |
1915 – 2021 թթ․ | Արդեն իսկ 40 պետություններ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, որն իրականացվել է 1894-1923 թթ. Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Օսմանյան կայսրության մեջ, Արեւելյան Հայաստանում, Բաքվում, Շուշիում․․․ | 2021 թվականի մայիսի 6-ի դրությամբ 40 պետություններ, այդ թվում նաեւ երկու գերպետություններ՝ ԱՄՆ—ն եւ Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես նաեւ Եվրոպայի, Լատինական Ամերիկայի ու Մերձավոր Արեւելքի մի շարք առաջատար պետություններ ճանաչել ու դատապարտել են Հայերի ցեղասպանությունը։ |
|
4․ |
04.09.2019 թ. |
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Հայտարարությունը
Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի շուրջ ռազմավարության մասին |
Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման խնդիրներում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) ռազմավարությունը կառուցված է հետեւյալ հարցադրումներին տրված ճշգրիտ պատասխանների վրա.
– Հայերի ցեղասպանությունը դատարապարտվել է 1896, 1909, 1915, 1919 թթ., որտե՞ղից ծագեց Հայերի ցեղասպանության ճանաչման խնդիրը եւ Հայերի ցեղասպանությունը մեկ անգամ եւս կրկին դատապարտելու խնդիրը: – Ե՞րբ է իրականացվել Հայերի ցեղասպանությունը, ո՞ր տարիներին, ո՞ւմ կողմից եւ ո՞րն է Հայերի ցեղասպանության ժամանակագրությունը, 1915-1923, թե՞ 1894-1923 թթ.: – Ո՞րն է Հայերի ցեղասպանության հետեւանքով հայությանն ու Հայաստանին հասցված վնասը եւ իրականացվել է, արդյո՞ք այդ վնասի գնահատումը, հաշվարկը, այլ կերպ ասած, գոյություն ունի, արդյո՞ք վնասի հատուցման հաշվարկի ամբողջական փաթեթը: |
IV. Այս ամենին պետք է հավելել եւս մեկ շատ կարեւոր բաղադրիչ, դա Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Զինված չեզոքության մասին որոշումն է
|
Տարեթիվը |
Որոշումը |
Բացատրությունը |
|
|
1․ |
29 մարտ 2011 թ․ |
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը որոշում է ընդունում «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Մշտական, զինված, դրական չեզոքության մասին»։
Սույն որոշման տեքստը կոնվենցիայի պահանջի համաձայն ուղարկվել է Նիդեռլանդների կառավարությանը։ |
Սա որոշում է հայերի համապարփակ պաշտպանությունը Շվեյցարայի օրինակով իրականացնելու համար, որը լավագույներից մեկն է աշխարհում։
|
|
2․ |
10 հունվար 2018 թ․ |
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը) որոշում է ընդունում «Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժեր կազմավորելու վերաբերյալ»։
Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերը կազմավորվում են տարածաշրջանային միավորումների սկզբունքով՝ արեւմտյան, արեւելյան, հարավային, հյուսիսային։ Դրանցից այս պահին կազմավորված են երեքը, բացառությամբ Հյուսիսային տարածաշրջանային միավորման։ |
Ըստ այդ որոշման կազմավորվում են
Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերը հիմված՝ «Չեզոք պետությունների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի ժամանակ» Կոնվենցիայի, Հաագա, 18 հոկտեմբեր 1907 թ. եւ «Անհատական եւ հավաքական ինքնապաշտպանության իրավունքի» մասին ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի, 26 հունիս 1945 թ.։ |
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) կողմից ՄԱԿ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի Մշտական անդամ պետություններին եւ Եվրոպական խորհրդարանին ուղարկված դիմումնագրերը
Այսպես ձեւավորվում է «Պաշտպանություն, իրավունքների պաշտպանություն» կամ «Իրավունքների պաշտպանություն, պաշտպանություն» ռազմավարությունը, որը ոչ բավարար, սակայն անհրաժեշտ պայման է հայ ժողովրդի եւ Հայաստանի գոյությունը, զարգացումն ու ապագան ապահովելու տեսակետից։
Տիգրան Փաշաբեզյան
Հայաստան պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն) Վարչապետ
21 սեպտեմբեր 2022 թ․