ՀԱՅՈՑ ԱՅԲՈւԲԵՆԻ “ՉՔԱՆԱԼԸ” Պարիս Հերունի

THE ARMENIAN ALPHABET IS AT LEAST 17 THOUSAND YEARS – KIM WELTMAN

ՀԱՅՈՑ ԱՅԲՈւԲԵՆԻ “ՉՔԱՆԱԼԸ” Պարիս Հերունի

Հայաստանում մ.թ. 301թ. քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց անմիջապես հետո տեղի է ունեցել մեծ աղետ. բոլոր նախաքրիստոնեական տաճարները (բացի մեկից՝ Գառնու տաճարից, որը թագավորի ամառանոցն էր) և արձանները քանդվել էին ու ջարդվել, բոլոր գրքերը այրվել էին ու ոչնչացվել:

Հայկական այբուբենը, որպես հեթանոսական, արգելված էր: Մոտ մեկ դարի ընթացքում Հայաստանում օգտագործվում էին միայն հունական և սիրիական այբուբեններն ու գրքերը, չնայած այն բանին, որ Հունաստանը (նաև Սիրիան) քրիստանեությունն ընդունել են Հայաստանից հետո ու նրանց այբուբենները փոխառված են հայկականից (մ.թ.ա. 9-րդ դարում և ավելի ուշ)։

Հայկական այբուբենը վերականգնվել է մ.թ. 406թ. Մեսրոպ Մաշտոցի կողմից համաձայն Վռամշապուհ թագավորի և կաթողիկոս Սահակի որոշման։

Սակայն բոլորին ասվում էր, որ դա նոր այբուբեն է Հիսուս Քրիստոսի կողմից ի վերուստ հայերին տրված, չնայած հայոց տառերը փորագրված էին ժայռերին հին ժամանակներից և հայտնի էր (ու հայտնի է), որ հայոց այբուբենը գոյություն է ունեցել Մաշտոցից առաջ (ինչպես օրինակ, այսպես կոչվող Դանիելյան այբուբենը)։

Դժբախտաբար, իրողության այս խեղումները շարունակվում են առ այսօր, և նույնիսկ այնպիսի հանրահայտ սովետական լեզվաբան, ինչպիսին էր Հ.Աճառյանը, գրում էր, որ հայերը մինչև քրիստոնեությունն ընդունելը գիր չեն ունեցել:

Այս ամենը (հատկապես տաճարների քանդելը և բոլոր գրքերի ու հուշարձանների ոչնչացումը 301թ.-ին և ավելի ուշ), սարսափելի կործանիչ հարված է եղել (և է) հայոց հին պատմությանը, գիտությանը, մշակույթին։

Եվ այդ ամենը հնարավորություն է տվել օտարերկրյա անմաքուր շատ “գիտնական- ներին” չարաշահելու և խեղաթյուրելու հայոց պատմությունը (տես ներքո)։

Այս ամենում, անկասկած, մեծ մեղք ունեն իրենք հայերը, հատկապես Մեծ Հայքի առաջին քրիստոնեական թագավոր Տրդատ III-ը և 1-ին կաթողիկոս Գրիգորը. որոնք պարթև էին, հայ չէին), որոնք հասել էին պետության, եկեղեցու և իշխանության բարձունքին ու զրկել էին հայ ժողովրդին նրա մեծ հին պատմությունից։

Բայց այդ նրանց համար անպատիժ չանցավ. ավելի ուշ (մ.թ. 338թ.) Տրդատ III-ին թունավորեցին, իսկ Գրիգորն իր կյանքն ավարտեց քարանձավներում (մ.թ. 332թ.)։ Այս փաստերը հիշատակվում են գրեթե բոլոր հայ հին պատմիչների կողմից:

Քրիստոնեությունը քաղաքակիրթ ժողովուրդների մեծ կրոնն է, և հայերը երբեք չեն ընդդիմացել քրիստոնեությանը, որն իր բնույթով իրոք եղել է բարի ԱՐ Աստծո (Արևի) կրոնի շարունակությունը։

Նրանք այժմ էլ հպարտանում են, որ Հայաստանը առաջին քրիստոնեական պետությունն է եղել: Բայց խնդիրն այն է, որ հին Հայաստանի պատմությունը պետք է վերականգնվի։

“Հայերը և հնագույն Հայաստանը”

Պարիս Հերունի

May be an image of text

Facebooktwitterredditpinterestlinkedinmail