Շնորհավորանք Հայաստանի Պետության (Արևմտյան Հայաստանի Հանրապետության) վարչապետ Տիգրան Փաշաբեզյանին՝ 70-ամյա Հոբելյանի առթիվ

Տիգրան Փաշաբէզեան - Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ

Շնորհավորանք Հայաստանի Պետության (Արևմտյան Հայաստանի Հանրապետության) վարչապետ Տիգրան Փաշաբեզյանին՝ 70-ամյա Հոբելյանի առթիվ

Հարգելի ընկերներ,

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Հայաստան Պետության (Արևմտյան Հայաստանի Հանրապետության) վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հոբելյանն է՝ 70-ամյակը։ Մեր շատ հավատարիմ ընկերն ու զինակից, հայ ժողովրդի նորագույն զինված ազատագրական պայքարի ակտիվ մասնակից, պետական և հասարակական-քաղաքական նշանավոր գործիչ, Արևմտյան Հայաստանի Հանրապետության անկախության վերածննդի հետևողական կողմնակից և հիմնադիրներից մեկը։

Մարդ, որը իր ողջ վառ կյանքը նվիրել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների կառուցմանը և հնարավորինս փորձում է պաշտպանել և իրականացնել այն բոլոր իրավունքները, որոնք միջազգային հանրությունը շնորհել է հայ ժողովրդին, այն է՝ Հայկական հարցի արդար և վերջնական լուծումը։

Տիգրան Փաշաբեզյանը այն վեհ ու առինքնող կերպարն է, ով իր 70 տարիների ընթացքում բոլորի համար դարձել է հայրենասիրության, մարդասիրության, ընկերասիրության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ:

Լինելով մեր Հայրենիքի պաշտպանների հերոսական սերնդի վառ ներկայացուցիչն եւ լինելով Կիլիկիայի հայերի հետնորդը, Տիգրան Փաշաբեզյանն ապրում է Հայրենիքի, այդ թվում՝ Հայկական Կիլիկիայի կարոտը սրտում, բայց միաժամանակ մշտապես վառ պահում հույսն ու հավատն այն բանի նկատմամբ, որ գալու է նաեւ արդարության հաստատման ու ազատագրության օրն ու ժամը։

Եվ որպես հայ օջախի պահապան և ընտանիքի հայր՝ նա այդ վսեմ զգացումները փոխանցում է իր զավակներին, աշակերտներին և համախոհներին, ովքեր այսօր ապրում են հայկական այս բարձր արժեքներով։ Դա իր հոգու թելադրանքն է։
Այդ զգացմունքներից է սկիզբ առնում իսկական Հայը եւ Քաղաքացին։

Մենք բարձր ենք գնահատում նրա հայրենանվեր գործունեությունը Արևմտյան Հայաստանի հայերի պետական կառույցների ձևավորման գործում, ինչպես նաև 2011 թվականից ի վեր նրա պատասխանատու աշխատանքը Հայաստան Պետության (Արևմտյան Հայաստանի Հանրապետության) վարչապետի պաշտոնում՝ և նաև, այդ կառույցների միջոցով Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Մեծ Մերձավոր Արևելքի հայերի, և իհարկե՝ Արևմտյան Հայաստանի հայերի շահերի և իրավունքների պաշտպանության գործում։

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհարանի) պատգամավորների, Կառավարության անդամների, բոլոր պետական կառույցների, մեր քաղաքացիների և համախոհների, Արևմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստանի Պետության) բարեկամների անունից սրտանց շնորհավորում ենք Տիգրան Փաշաբեզյանին՝ 70-ամյա Հոբելյանի առթիվ և մաղթում նրան հաջողություններ իր հայրենասիրական նախաձեռնություններում, երջանկություն, քաջառողջություն և երկար ու գեղեցիկ կյանք։

Մենք միասին ենք։ Հաղթանակը, անկասկած, մերն է լինելու:

Մարտիկ Գասպարյան
Հայաստան Պետության (Արևմտյան Հայաստանի Հանրապետության) նախագահ

Արմեն Տեր-Սարգսյան
Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհարանի) նախագահ

25 սեպտեմբեր 2025 թ.

Facebooktwitterredditpinterestlinkedinmail