ՊԱՏՄԱԿԱՆ – Մ.թ.ա. II հազարամյակի երկրորդ կեսը բացվեց ԱՌԱՆՑ ԱՐԻԱԿԱՆ ՏԵՐՈՒԹՅԱՆ

Cilician Armenia. Royal. Levon I, 1198-1219. Tram (Silver, 22.90 mm, 2.99 g

ՊԱՏՄԱԿԱՆ – Մ.թ.ա. II հազարամյակի երկրորդ կեսը բացվեց ԱՌԱՆՑ ԱՐԻԱԿԱՆ ՏԵՐՈՒԹՅԱՆ

No photo description available.

Մ.թ.ա. II հազարամյակի երկրորդ կեսը բացվեց ԱՌԱՆՑ ԱՐԻԱԿԱՆ ՏԵՐՈՒԹՅԱՆ, որի փաստացի վերացումից հետո Մերձավոր և Միջին Արևելքում ստեղծվեց ռազմաքաղաքական նոր մի իրադրություն:

Արիական տերության փլուզումով ավարտվեց նաև Հայկական Երրորդ գերիշխանությունը, բայց գործընթացը միայն դրանով չսահմանափակվեց, քանզի արդյունքում Հայոց թագավորությունը ոչ միայն կորցրեց իր կողմից նախկինում նվաճված բոլոր տարածքները, այլև Հայոց թագավորությունն ինքն էլ տրոհվեց հինգ մասերի՝ սկիզբ առավ ՀԻՆԳԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ: Արդյունքում ստեղծվեցին Արմենիի, Միտանիի, Հայայի, Արարատյան և Կիլիկիայի թագավորությունները:

ՄԻՏԱՆԻԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ մայրաքաղաքն էր Ոսկե-Անին: Այն գտնվելիս է եղել ներկայիս Մարդինից մի քանի տասնյակ կիլոմետր հարավ-արևմուտք:

Միտանիի թագավորության հիմնադիր արքան էր ԿԻՌՆԱԿԸ (մ.թ.ա. մոտ 1561-1555) : Նա Եգիպտոսում իշխող վերջին Հայկազուտ տիրակալն էր, որը, պարտություն կրելով և կորցնելով Եգիպտոսը, հետ էր քաշվել հյուսիս-արևելյան ուղղությամբ:

Վերջինիս հաջորդեցին իր որդի ՇԱՎԱՐՇ I-Ը (մ.թ.ա. մոտ 1555-1530) և թոռ ՊԱՐԵՏԸ (մ.թ.ա. մոտ 1530-1520), որոնց իշխանության շրջանում թագավորությունը գտնվում էր իր հզորության գագաթնակետին:

Պարետի որդի ԲԱՂԴԱՍԱՐԻ (մ.թ.ա. մոտ 1520-1490) օրոք, սակայն, սկիզբ առան խնդիրներ: Սկզբում ոտքի կանգնեց Յամհադի թագավորությունը, բայց Միտանիի թագավորության բանակը մ.թ.ա. 1517 թ-ին Հալեպի ճ-մ-ում վերջինիս պարտության մատնեց:

Նույն այս ժամանակ էլ, սակայն, սկսվեց Հայ-Եգիպտական պատերազմը (մ.թ.ա. մոտ 1504-1412), որը խոշոր հետևանքները էր ունենալու: Մ.թ.ա. արդեն մոտ 1504 թվականին Թութմոս I-ի (մ.թ.ա. 1506-1496) գլխավորությամբ առաջխաղացած Եգիպտական թագավորության բանակը հարձակման անցավ Միտանիի թագավորության ուղղությամբ, թեև, դատելով ըստ ամենայնի, այն այնքան էլ հաջողություն չապահովեց թշնամուն և Բաղդասարին հաջողվեց պահել դիրքերը:

Մ.թ.ա. մոտ 1490 թ-ին Բաղդասարին փոխարինեց նրա որդի ՍԱՆԱՍԱՐԸ (մ.թ.ա. մոտ 1490-1450), որի օրոք մ.թ.ա. 1480 թ-ին Ոսկե-Անիին ենթակա Ասորեստանի թագավորությունը հայտարարվեց ոչնչացված:

Մ.թ.ա. 1457 թ-ի ապրիլի 26-ին, սակայն, Սանասարը լրջագույն անհաջողության կրեց, երբ Միտանիի թագավորության գլխավորած ասորիքյան համադաշնությունը Մեգիդոյի ճ-մ-ում պարտություն կրեց Եգիպտոսի թագավորության բանակից:

Սանասարին հաջորդեց նրա եղբայր ԱՐՏԱԿ I-Ը (մ.թ.ա. մոտ 1450-1410), որի իշխանության ամենավերջում ծանր պատերազմը Եգիպտական թագավորության դեմ իր վերջը գտավ: Արդյունքում՝ երկու պետությունները մտան ակտիվ դիվանագիտական շփումների մեջ, որոնք երբեմն բերում էին միջգահակալական ամուսնությունների:

Միտանիի թագավորության դրությունը, սակայն, հերթական անգամ սկսեց բարդանալ Արտակ I-ի որդի ՇԱՎԱՐՇ II-Ի (մ.թ.ա. մոտ 1410-1382), օրոք, երբ սեփական հավակնություններով առաջ եկավ Խեթական թագավորությունը:

Իրավիճակը փոփոխություն չկրեց նաև Արտակ I-ի հաջորդած իր եղբայր ԱՐՏԱՇԵՍԻ (մ.թ.ա. մոտ 1382-1380) օրոք, իսկ վերջինիս էլ գահից հեռացրած ու փոխարինած նախորդ երկուսի եղբայր ՏՈՒՇՐԱՏԱՅԻ (մ.թ.ա. մոտ 1380 – ուղ. 1326) երկարատև կառավարման շրջանում էլ դրությունն առավել բարդացավ:

Տուշրատան Միտանիի թագավորության արքաներից, թերևս, ամենամարտաշունչն էր և, երկարատև ու համառ պայքարից հետո, նրան ի վերջո հաջողվեց որոշակիորեն սահմանափակել Խեթական թագավորության նկրտումները: Նույն այս տիրակալն էր նաև, որ 1380 և 1370 թ-ներին հարված հասցրեց Պաղեստինին, սակայն հետ քաշվեց: Տուշրատայի դեմ խաղաց, սակայն ներքաղաքական գործոնը:

Իրոք, մ.թ.ա. 1326 թ-ին Տուշրատայի որդի Սատոնը սպանեց հորը, որից հետո գահ բարձրացավ հանգուցյալի եղբայրը և Սատոնի հորեղբայրը` քաղաքական վտարանդիությունից վերադարձած ԱՐՏԱԿ II-Ը (մ.թ.ա.1326-1325) : Վերջինս, սակայն, կարճ ժամանակ անց մահացավ և նրան հաջորդեց որդին` ՇԱՎԱՐՇ III-Ը (մ.թ.ա. 1325) :

Սատոնը, սակայն, որ բնականաբար դժգոհ մնաց այս ամենից, ապաստանեց խեթերի մոտ: Ի վերջո Միտանիի թագավորության արքա հռչակվեց խեթական եռանդուն աջակցության արժանացած և Շավարշ III-ին սպանած նույն ՍԱՏՈՆԸ (մ.թ.ա. 1325-1298) : Երկիրը խաղաղվեց, սակայն արդյունքը ողբալի էր, քանզի Միտանիի թագավորությունը անվերադարձ կերպով թուլացավ և դարձավ ենթակա Խեթական թագավորությանը:

Սատոնին հաջորդեց նրա որդի ՇԱՎԱՐՇ IV-Ը (մ.թ.ա. 1298-1272), որի օրոք Միտանիի թագավորությունը, որպես Խեթական թագավորության դաշնակից, մասնակցեց մ.թ.ա. 1274 թ-ի Կադեշի հանրահայտ ճ-մ-ին: Շավարշ IV-ի որդի և հաջորդ ՎԱՍԱԿԻ (մ.թ.ա. 1272-1268) օրոք Միտանիի թագավարության դրությունը հերթական անգամ բարդացավ, քանի որ խեթերն աստիճանաբար թուլանում էին և զիջում էին դիրքերը վերաստեղծված ու նույն այս ժամանակ մեծ ագրեսիվությամբ ոտքի կանգնած Ասորեստանի թագավորությանը:

Մ.թ.ա. 1268 թ-ին Վասակը գերվեց և հենց ասորեստանյան գերության մեջ էլ մահացավ, իսկ վերջինիս հաջորդեց իր որդի ՇԱՎԱՐՇ V-Ը (մ.թ.ա. 1268-1258) : Նոր այս տիրակալի գահակալությունը, սակայն, ավարտվեց ռազմաքաղաքական իսկական մի աղետով: Իրոք, մ.թ.ա. 1258 թ-ին Նիխրիայի ճ-մ-ում (Տիգրանակերտի մոտ) Սալմանասար I-ի (մ.թ.ա. 1274-1245) գլխավորությամբ շրջապատման մեջ հայտնված և ջրի խիստ պակաս զգացող Ասորեստանի թագավորության բանակը մինչև երեկո տևած համառ մարտում այնուհանդերձ հաղթեց Շավարշ V-ի գլխավորած Արմենիի, Միտանիի ու Խեթական թագավորությունների միացյալ բանակին և վարձկան արամեացիներին: Շավարշ V-ը ընկավ մարտում։

Արդյունքում՝ Միտանիի թագավորությունը կործանվեց, իսկ նրա տարածքն անցավ Ասորեստանի թագավորությանը: Իր ժամանակի Հայոց հինգ թագավորություններից մեկը ԴԱԴԱՐԵՑ գոյություն ունենալ:

www.facebook.com/photo/?fbid=25415895548018652&set=a.583957394972478

Facebooktwitterredditpinterestlinkedinmail