Մշեցիների Քուլլի գյուղի մասին – Գյուղի անունը ծագել է «Քուլլի» բառից, որը մշեցիների բարբառով նշանակում է, բոլորը

THE ARMENIAN ALPHABET IS AT LEAST 17 THOUSAND YEARS – KIM WELTMAN

Մշեցիների Քուլլի գյուղի մասին

Գյուղի անունը ծագել է «Քուլլի» բառից, որը մշեցիների բարբառով նշանակում է, բոլորը։ Հետագայում Թուրքերը նմանեցնելով իրենց «ku”llu”» բառին( թարգմ.ku”l lu”մոխրացած) աղավաղել են գյուղի անունը, անվանելով այն Քյուլլյու։

Մեր պապերի Քուլլի գյուղը գտնվում է Խնուսի գավառում, Բյուրակնյա լեռնաշխարհի արևելյան մասում, Արաքս(Արազ) գետի ձախ ափին, ծովի մակերևույթից 1800 մետր բարձրության վրա, ընդամենը 22 կմ է հեռու այն տեղից, ուր իրարից մոտ 500 մետր հեռավորության վրա մեկ ակունքից, Բինգյոլի(Բյուրակնի) լեռներից սկիզբ են առնում հայոց հռչակավոր 2 գետերը՝ Արաքսն ու Արածանին( Գայլ գետը):

Գյուղը կարծես հեված լինի մոտակա բարձունքներին, որտեղից անցել են Մուշ-Կարին և Մետաքսի ճանապարհներից մեկը։ Հարավային կողմում գտնվում է Սերմանց սարը, հյուսիսային կողմում Այծպտկունք լեռնաշղթան։

Ըստ ավանդույթի գյուղի հարակից տարածքում է Ապրել դրախտից վտարված Ադամը, բարձունքում գտնվող արտերից մեկը կոչվել է Ադամաարտ, գյուղի բազմաթիվ աղբյուրներից մեկը կոչվել է Ադամաաղբյուր։

1830 թվականի գաղթից հետո, քուլլեցիները հիմնականում տեղավորվել են Ջավախքի Հեշտիա գյուղում(պատմական անունը Շտիա)։ Նմանեցնելով քուլլվա բնությանը, բնակվել են՝ գյուղից անցնող գետը անվանելով Արազ, որպեսզի սերունդները չմոռանան իրենց ակունքները։

Մինչև հիմա Ջավախքի մշեցիները խոսում են իրենց հարազատ բարբառով։

May be an image of map and text

Մշեցիների Քուլլի գյուղի մասին

No photo description available.

Մշեցիների Քուլլի գյուղի մասին

https://www.facebook.com/photo/?fbid=25115538491459924&set=pcb.2087586671778146

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail