ՀԱՅԱՍՏԱՆՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱ֊ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼ֊ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՒՄ ԳՆՍՀԱՏԱԿԱՆԸ – Գևորգ Նուրումյան

THE ARMENIAN ALPHABET IS AT LEAST 17 THOUSAND YEARS – KIM WELTMAN

ՀԱՅԱՍՏԱՆՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱ֊ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼ֊ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՒՄ ԳՆՍՀԱՏԱԿԱՆԸ – Գևորգ Նուրումյան

Հայաստանը աշխարհի ամենաառաջին երկրներից մեկն է։ Նրա պատմությունը չափվում է հազարամյակներով։ տևում է առնվազն 7000 տարի: Այս պետությունը առկա է մինչ օրս պահպանված ամենահին քարտեզներում և պատմական աշխատություններում: Օրինակ, մենք Հայաստանը գտնում ենք բաբելոնական քարտեզի վրա՝ մ.թ.ա. 5-րդ դարով թվագրված մի սալիկի վրա, որը հայտնաբերվել է 19-րդ դարի վերջին’ հարավային Իրաքում: «Այս քարտեզը ներառում է Ուրարտուի կամ Ուրաշտու, Արարատի երկիրը», որը բաբելոնական բառն էր այն երկրի համար, որը պարսիկները անվանում էին Արմինա և որն ի սկզբանե մենք անվաբում ենք Հայաստան»։

1 Հայաստանի և Հայերի մասին չափազանց հետաքրքիր վկայությունների մեջ են մտնում նաև հույն, հռոմեացի և պարսիկ պատմաբանների և ճանապարհորդների աշխատությունները։

Այս համատեքստում կարող ենք մասնավորապես նշել «Պատմության հայր» Հերոդոտոսին (մ.թ.ա. մոտ 485-425), հին հույն պատմաբան և զորավար Քսենոփոնին (մ.թ.ա. մոտ 434-354), հայտնի հույն աշխարհագրագետ Ստրաբոնին (մ.թ.ա. մոտ 63 – մ.թ. 20), հռոմեացի մեծագույն բնագետ Պլինիոս Ավագին (մ.թ. 23-79) և շատ ուրիշների։ Այս պատմաբանները, աշխարհագրագետները և զինվորականները, որոնց մեծ մասը այցելել է Հայաստան, մեզ կարևոր տեղեկություններ և վկայություններ են տրամադրել հայերի մշակույթի, կենսակերպի և ավանդույթների մասին։ Օրինակ՝ Քսենոփոնը, որը ճանապարհորդել է Հայաստանով մ.թ.ա. 401 թվականին։

Տասը հազարին մոտ քաղաքներ և գյուղեր, հայապատկան տարալքներ այցելելու ժամանակ, «նկարագրել է նրա հացահատիկային և յուղային մշակաբույսերը, անասնապահությունը և ծառաբուծությունը, տիեզերաբանությունն ու աստղագիտությունը, վառելիքա_յուղաքսուկային հանածոները, որոնք որ կրակ էին պարգևում և ջերմացնում մարդկանց, մետաղի արդյունաբերությությունը և զինագործությունը, շուկայական հարաբերությունները և մետաղդրամների շրջանառությունը, իշխանությունների մտածելակերպն ու նրանց ժողովևդավարությունը»։

Պլատոնի դասընկերը նաև պատմում է, թե «ինչպես են հայերը նրան ընդունել քարանձավային բնակարաններում, որտեղ նա խմում էր մեծ կճուճների մեջ պահած գարեջուր և գինի»։

Նա նաև «պատկերել է հայ հասարակության տարբեր դասերը և հիշատակել Երվանդունի սատրապներին և ապագա թագավորներին»։

Արձանագրություններն ու տարբեր փաստաթղթերը նույնպես վկայում են Հայաստանի կարևոր դերի մասին Փոքր Ասիայում և Մերձավոր Արևելքում։ Մասնավորապես, խեթական և ասորական տախտակները, եգիպտական ​​և աքեմենյան արձանագրությունները և Աստվածաշունչը կարևոր աղբյուրներ են հանդիսանում քաղաքակրթության համար։

Միտքս շարունակելով ասեմ նաև, որ Հայաստանի և հայերի նախապատմություններին են անդրադառնում նաև ասորական հուշատախտակները, որոնք պատմում են Սարգոն II-ի (մ.թ.ա. 714) 8-րդ արշավանքի մասին Հայաստանում, և եգիպտական ​​արձանագրությունը՝ Սերապեումի կոթողը, որոնք ներկայումս պահպանվում են ԼՈՒՎՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ։

Առաջին հայկական պետական ​​կազմավորումը՝ Ուրարտուի կամ Արարատի թագավորությունը, գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-րդ և 6-րդ դարերի միջև և նշանակալի դեր է խաղացել Մերձավոր և Միջին Արևելքում։ Հատկանշական է, որ դարեր շարունակ այս թագավորությունը մրցել է Ասորեստանի, Բաբելոնի և Մարաստանի հետ, աշխարհում գերիշխանության համար։ «Երկու դար շարունակ Ուրարտուի թագավորությունը Ասորեստանի ՄԻԱԿ և անսասան մրցակիցն ու հակառակորդն է եղել, որը երբեք չի կարողացել այն անեքսիայի ենթարկել»։

Պետք է նաև նշել, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս մայրաքաղաքը և նրա ամենախիտ բնակեցված քաղաքը՝ Երևանը, հիմնադրվել է Ուրարտուի (Ուրարտու) թագավորության գոյության ժամանակ՝ մ.թ.ա. 782 թվականին։ Մեև Մայր Քաղաքն այս տարի հոկտեմբերին նշում է իր 2807-ամյակը և համարվում է աշխարհի ամենահին քաղաքներից մեկը: Օրինակ՝ Հավերժական քաղաք Հռոմը, որը հիմնադրվել է մ.թ.ա. 753 թվականին, 29 տարով փոքր է Երևանից։

Ուրարտուի թագավորության անկումից հետո Հայաստանը վերականգնեց իր անկախությունը մ.թ.ա. 3-րդ դարում։

Մ.թ.ա. 331-323 թվականներին՝ Ալեքսանդր Մակեդոնացու Ասիայով արշավանքներից հետո. «Մ.թ.ա. 3-րդ դարում անկախ թագավորություն դառնալով՝ Հայաստանը հասավ իր գագաթնակետին և ամենամեծ տարածքային ընդլայնմանը Տիգրան II Մեծի գահակալության ժամանակ՝ մ.թ.ա. 95-55 թվականներին»։ 6 Այս թագավորի կողմից վերահսկվող տարածքը, այս նվաճումներից հետո, տարածվում էր Կովկասից և Պոնտոսի Ալպերից մինչև Հյուսիսային Իրաք, տարածվում էր Սիրիա մինչև Պտղոմեայիդա, և Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով: Հետևաբար, բնականաբար, Տիգրան II Մեծը, որին Ցիցերոնը նկարագրում է որպես Potentissimus rex Asiae, չափազանց նշանակալի ազդեցություն թողեց հայ ժողովրդի ազգային գիտակցության և ձևավորման վրա։

«Ժամանակակից ազգերի առասպելները պեղող բրիտանացի մեծ պատմաբան Էրիկ Ջ. Հոբսբաումն ասել է, որ հայերի շրջանում «բավականաչափ մեծ թագավորության օրինակ գտնելու համար անհրաժեշտ է վերադառնալ մ.թ.ա. 1-ին դար»։Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը մ.թ.ա. 66 թվականին պարտվեց Պոմպեոսին, Տիգրան Մեծը կարողացավ պահպանել Հայաստանին պատկան ամբողջական տարածքները և դաշինք կնքեց հռոմեացիների հետ, դառնալով արդեն աշխարհակալության երկրորդ բևեռը, որը տևեց մինչև 7-րդ դարը, իսկ ավելի ճշգրիտ՝ մինչև արաբական ներխուժումները։

Հիմնովին գնահատական տալու համար մենք չպետք է անտեսենք նաև Հայկական բարձրավանդակի և նրան պատկան շրջական տարածքների աշխարհագրական դիրքը (թերություններն ու առավելությունները մատնանշելով).

֊ Երկիրս ի սկզբանե գտնվում է Արևմուտքի և Արևելքի խաչուղիներում, այստեղ են կանգ առնում և մի նոր թափ հավաքում առևտրական երթուղիները։

Մենք պետք է ընդունենք նաև այն փաստը, որ Հայաստանը պատմականորեն հանդիսանում է համաշխարհային քաղաքակրթության օրրաններից մեկը համարվող աշխարհագրական տարածքում (Փոքր Ասիա և Միջագետք)։ Անկասկած դրականորեն է նպաստել երկրի մշակութային, պատմական և քաղաքական զարգացեւմներին: Հազարամյակներ շարունակ Հայաստանը աչքի է ընկել իր բարձր զարգացած գիտությամբ և մշակույթով:

Մասնավորապես, հնագույն և միջնադարյան ժամանակաշրջաններում Հայաստանը ապրել է հելլենիզմի, քրիստոնեացման և Վերածննդի շրջաններ, սեպագրերից և խազագրերից սկսած մշակել և կատարելագործել է իր սեփական այբուբենը և ապրել գրականության ոսկեդարը (5-րդ դարում): Հայ վաճառականներն ու ճանապարհորդները բացառիկ համբավ են վայելել ամբողջ աշխարհում: Պատահական րէ, եր ազգամիջյան հարաբերություններում թարգմանիչները միայն հայերն են եղել և միայն Հայաստանում է նշվում ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԸ։

Կարևոր է նաև նշել, որ Հայաստանը Մետաքսի ճանապարհի ամենակարևոր կանգառներից մեկն է եղել և շարուբակում է դեռևս այդպիսինը հանդւսանալ: Միևնույն ժամանակ, Արևելքի (Հնդկաստան) և Արևմուտքի (Բյուզանդիա) միջև հիմնական առևտրային ուղին հիմնականում անցնում էր Հայաստանով և Վերին Միջագետքով: Ավանդաբար, Հայաստանը արտադրում էր և հայտնի էր իր գործարաններով և արհեստներով, իսկ արտադրանքը արտահանվում և տարածվում էին աշխարհով մեկ:

Սակայն, իր աշխարհագրական դիրքի պատճառով, հատկապես ուշ հնադարյան շրջանից սկսած, Հայաստանը աստիճանաբար դարձավ Մերձավոր և Միջին Արևելքում հաջորդաբար գերիշխող տարբեր համաշխարհային և տարածաշրջանային տերությունների, ինչպիսիք են Հռոմեական և Պարսկական կայսրությունները, Արաբական խալիֆայությունը և Բյուզանդական կայսրությունը, միջև թշնամանքի և մեկուսի խարդավանքների թատերաբեմ։ Միևնույն ժամանակ, ՀԱՅԱՍՏԱՆԸ տուժեց և ներկայումս էլ ՏՈՒԺՈՒՄ Է Կենտրոնական Ասիայից ներխուժող քոչվոր թաթսր_մոնղոլական (թրքական) տարբեր ցեղախմբերի, մասնավորապես՝ սելջուկների, թուրքմենների և սև և սպիտակ օսմանկարաօղլուների (իրենք իրենց ոչխար կոչող) հաջորդական, չափազանց ավերիչ և խաթարող ներխուժումներից։

Այս իրավիճակի արդյունքում Հայաստանը մի քանի անգամ բաժանվեց տարբեր կայսրությունների միջև։ Հետևաբար, վերջին «դարերի ընթացքում հայ ժողովրդի մի մասը ցրվեց Ղրիմից մինչև Հնդկաստան, Լեհաստանից մինչև Իտալիա՝ նոր կենտրոններ հիմնելով օտար երկրներում»։

Մասնավորապես, հայրենիքը հարկադրաբար լքած հայերի կողմից հիմնադրված սոցիալ-մշակութային և հոգևոր կենտրոնների ամենանշանավոր օրինակներից մեկը Վենետիկի Մխիթարյան միաբանությունն էր։

Անցնենք առաջ և աբդրադարձ կատարենք.

Հայկականությսն և հայոց պետականությանության երեք սյուներին՝ լեզու, գաղափար (հավատ) և այբուբենին։

Չնայած դժվար աշխարհաքաղաքական պայմաններին, կոտորածներին և անդադար պատերազմներին, հայ ժողովուրդը կարողացավ զարգացնել չափազանց հարուստ և ինքնատիպ մշակույթ և պահպանել իր ինքնությունը։

Հայկական ինքնության ամենակարևոր բաղադրիչներից մեկը հայոց լեզուն է։
Հայերենը հնդեվրոպական լեզու է։ Սակայն, հայերենը կազմում է այս մեծ լեզվաընտանիքի առանձին ճյուղ, ինչպես հունարենը և ալբաներենը։ Հետևաբար, մենք կարող ենք տեսնել, որ այսօր հայոց լեզուն քույր լեզուներ չունի։ Պետք է նաև նշել, որ տարբեր կայսրությունների միջև Հայաստանի բաժանումը որոշ չափով ազդել է հայոց լեզվի զարգացման վրա։

Մասնավորապես, Հայաստանի երկու տարածքային միավորների բաժանումից հետո ի հայտ եկան Հայկական Բարձրավանդակի Արևմտյան Հայաստանի և հարակից Արևելյան Հայաստանի արհեստածին հասկացությունները։ Այս իրողությունն, իր հերթին, հանգեցրեց երկու բարբառների՝ Պոլսո, այսինքն արևմտահայերենի և Քանաքեռի’ արևելահայերենի գերակայությունների։ Այն դեպքում, երբ Հայկական բարձրավանդակում Մշո դաշտի, Տարոնի, Սասունի, Վանի, Համշենի, Պոլսո, Ադանայի, Սեբաստիայի, Արաբկիրի, Խարբերդի, Մարաշի, Մուսալեռան, Պարսկահայքի, Նախիջևանի, Շատախի, Գանձակի, Վարդաշենի, Վըրկանա ծովի, Արցախի, Սյունիքի, Վիրքի, Կարսի, Իգդիրի, Սարիղամիշի, Կարինի, Շիրակի, Փամբակի,Լոռվա, Քանաքեռի և մյուս մեր բոլոր բարբառները եղել են համավասար և միավորված են եղել մեկ ընդհանուր լեզվի Գրական Հայերենի, իմա’ Գրաբարի շուրջ, որն էլ հղկվելով իրենից առաջացրել է աշխարհաբառն, իր Արդի ուղղագրությամբ և ակադեմիորեն հղկված քերականությամբ, որն էլ պետականորեն ճանաչվել է որպես Գրական Հայոց Լեզու։

Իսկ Հայաստանից բռնազավթված թյուրք Օսմանկարագօղլու կողմից ինքնակոչ կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանություններից ի վեր ձևավորված տարագիր հայերի մեջ խոսակցական լեզուն հետզհետե դարձավ Պոլսո բարբառը, որը խոսակցականում մենք անվանում ենք նաև արևմտահայերեն։

Այն դեպքում, երբ արևմտահայերեն և հայերեն լեզուներ, ինչպես վերը նշեցի չկան, այլ կա մեկ Հայոց Լեզու, իր գրաբառի և աշխարհաբառի ուղղվածություններով։ Իսկ հՀայ գրականության ալմանախն այո, իր մեջ ճյուղավորված է եվ իր մեջ ունի արևմտահայ գրողների և արևելահայ գրողների բաժիններ։

Հայոց պատմության և մշակույթի մասին քննարկելիս մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք նաև Հայաստանի քրիստոնեացման հարցին, քանի որ քրիստոնեությունը խաղացել շարունակում է խաղալ շատ կարևոր դեր հայ ժողովրդի համար։ 301 թվականին, 287-298 թվականներին գահակալած Տրդատ III թագավորը քրիստոնեությունը հռչակեց պետական ​​կրոն։

Այսպիսով, Հայաստանը դարձավ աշխարհում առաջին պաշտոնապես քրիստոնեական պետությունը (Հռոմեական կայսրությունից 11 տարի առաջ)։ Կարևոր է նշել, որ Հայ եկեղեցին, որի պաշտոնական անվանումը «Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի» է, լիովին անկախ է և պնդում է, որ առաջնորդվում է բացառապես Առաքյալների և առաջին երեք Տիեզերական ժողովների ուսմունքներով։

Սա բավականին բնական է, քանի որ քրիստոնեությունը Հայաստան է մտել առաքելական դարաշրջանում՝ Բարդուղիմեոս և, ամենից առաջ, Թադեոս առաքյալների կողմից։ Պետք է նշել, որ չնայած Հայաստանը դառնալուն աշխարհում առաջին պաշտոնապես քրիստոնեական պետությունը, երկիրը երբեք չի ապրել Եկեղեցու հետ կապված որևէ բացասական կամ բռնի երևույթ, ինչպիսին է Ինկվիզիցիան։ Ընդհակառակը, դարերի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին խաղացել է Հայաստանի գիտական, մշակութային և քաղաքական զարգացման շարժիչ ուժի դերը։ Մեծապես Եկեղեցու օգտակար գործունեության շնորհիվ է, որ հայ ժողովուրդը կարողացել է դիմադրել տարբեր կայսրությունների, մասնավորապես՝ թյուրքական քոչվոր ցեղերի շինծու կայսրության կողմից ձեռնարկված բազմաթիվ ձուլման և ոչնչացման փորձերին։

Քրիստոնեություն ընդունելուց հետո հայերը աստիճանաբար հրաժարվեցին այլադավան ուսումնք երից և շարունակեցին նորից օգտագործել հայոց գերը, որոնք 405 թվականից վերականգնվեցին Մեսրոպ Մաշտոցի կողմից Ամարասում և Սահակ Պարթևի օգնությամբ էլ սկսեցին տարածվելը։ Հիշեցման կարգով ասմ նաև, որ «Միջագետքում և Բյուզանդիայում երկարատև ճանապարհորդություններից հետո Մաշտոցին հաջողվեց վերականգնել 36 տառերից բաղկացած մեր այբուբենը»։

«Հայոց այբուբենի վերագտնումից անմիջապես հետո, նորից ծաղկեց գրականությունը. նախ՝ Աստվածաշնչի թարգմանությունը, աստվածաբանական և գիտական աշխատություններ, Հայոց պատմության և պատմիչների գրեր, հայտնագործությունների նկարագրեր, բնօրինակներ կամ թարգմանություններ հունարենից, պարսկերենից, ասորիքից կամ սիրիերենից»։

Այսօր հայկական այբուբենը համարվում է աշխարհում օգտագործվող ամենահին այբուբեններից մեկը։ Այսպիսով, մենք կարող ենք տեսնել, որ վաղ միջնադարից քրիստոնեությունը և այբուբենը դարձան հայության հիմնական հենասյուները։
Հայոց Պատմությունն իր ժողովրդի պես հավերժ է և այն կարող ենք անվերջ շարունակել, սակայն եկեք գանք արդեն մեր օրերը.

֊ թյուրք_սելջուկների ասպատակություններից ձևավորված և բռնազավթված հայապատկան տարածքների վրա ձևավորված այսպես կոչված Օսմանյան կայսրությունում (ներառյալ մուսաֆաթիստների կողմից) կատարված և կաւվող շարունակական ցեղասպանությունները սահմանափակվել և սահմանափակվում են տարբեր երկրների կողմից հայոց ցեղասպանությունները ճանաչող և դատապարտող որոշումներով, ուղերձներով և կոչերով, նաև ամեն տարի ապրիլի 24-ին նշվող իր բնօրրանում ապրող ավելի քան մեկուկես միլիոն հայերի կյանքը խլած Հայոց ցեղասպանության հիշատակի օրը նշող երթերով և ժողովներով, ցույցերով, կոնֆերանսներով ամփոփելով։

Հիշատակի օրը պատահական չի ընտրվել, քանի որ 1915 թվականի այս օրը, ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի որոշմամբ, Կոստանտինապոլիսում ձերբակալվեց, սրախողող արվեցին, կախաղան բարձրացվեցին և գնդակահարվեցին հայոց վերնախավի ավելի քան 600 գործիչներ։

Այս ողբերգական դրվագը, որը հայտնի է որպես Կարմիր կիրակի, նշանավորեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության սկիզբը: «Հայերի հետ անհետացավ կայսրության էթնիկ զտման գլխավոր խոչընդոտը՝ պանթուրքիզմի կառուցման առաջին քայլը, որը ձգտում է միավորել Օսմանյան և Ռուսական կայսրությունների թուրքերին»:

Հարյուր հինգ տարի անց, չնայած բազմաթիվ պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան իշխանությունների կողմից մարդկության դեմ կատարված հանցագործությունների անհերքելի ապացույցներին, ժամանակակից Թուրքիան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդ պետությունը, շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը՝ օգտագործելով դիվանագիտական ճնշումը իր ժխտողական քաղաքականության մեջ, դեռ ավելին նույն ցեղասպանությունն ու էթնիկ զտումներն օգնում իրականացնել իր և բոլշևիկների կողմից ձևավորված, նույնպես հայապատկան տարածքներն իրենց կողմից բռնազավթած ինքնակոչ ազերբեջան կոչվող թյուրքսկան մեկ այլ մեկ պետության կողմից։

Այսօր արդեն, նրանց կողմից լիակատար կերպով հայաթափված և ցեղասպանված է, 1989 թից Հայաստանի Հանրապետությանը վերամիավորված Լեռնային Ղսրաբաղի Ինքնավար Մարզը։

Ի դեպ, ինչպես Հայոց մեծ ցեղասպանությունը, այնպես էլ ՀՀ ԼՂԻՄ ի անկախությունը մինչ այսօր ճանաչվել է Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի և Եվրոպայի առավել քան 34 երկրների կողմից: Գրեթե բոլոր երկրներում բացվել էին ՀՀ ԼՂԻՄ ներկայացուցչություններ։ Արցախցիները կրելով Հայաստանի Հանրապետության աբձնագրերը, շրջագայում էին աշխարհով մեկ, իսկ նրանց ավտոմեքենաներին հաշվառելուց հետո տրվում էին ՀՀ պատկան տարբերանիշերով պետհամարանիշներ և վկայագրեր։ ՀՀ Գերագույն խորհուրդում Արցախն ու իրեն կից Շահումյանի ենթաշրջանն ունեյին իրենց պատգամավորական ֆրակցիաները։

Կարող ենք նաև նշել այն փաստը, որ Եվրոպական խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1987 թվականին, որին հաջորդել է Եվրոպայի խորհուրդը 1988 թվականին:

Պատմաքաղաքական և իրավական գնահատականը ամփոփ չի լինի, երբ չգանք սկզբից և չանդրադառնանք Հայաստանի պետականության զարթոնքին, այս անգամ արդեն Հայաստանի Հանրապետության հռչակումից, որն առ այսօր էլ, մեկ օր անգամ չի դադարել միջազգային չափորոշիչներով գործելուց։

Եվ այսպես

֊ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ կոալիցիոն ուժերի հաղթանակի արդյունքում, փլուզվեցին նաև ռուսական և օսմանյան կայսրությունները։

Անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանի Հանրապետությունն անմիջապես միացավ Անտանտին և 1920 թվականի օգոստոսի 10-ին հաղթանակած դաշնակիցների և Օսմանյան կայսրության միջև կնքված Սևրի դաշնագիրը Հայկական բարձրավանդակի զգալի մասը (առավել քան 214000 քառ կմ, ներառյալ Արցախն ու Նախիջևանը)
տրամադրեց Հայկական Հանրապետությանը:

Սույն դաշնագրում հաղթանակած երկրների ցանկում առկա է նաև ՀՀ վարչապետ Ավետիս Ահարոնյանի Ստորագրությունը։

Միաժամանակ

֊ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից 1920 թվականի ապրիլի 26-ի Սան Ռեմոյի կոնֆերանսի հայցադիմումի (compromis) և 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի 89-90 հոդվածների տեսքով ներկայացված հայցադիմումի համաձայն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբերյալ կայացվեց անժամանցելի իրավարար վճիռ։

Պաշտոնապես այն կոչվում է այսպես.

֊ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» 22 նոյեմբերի, 1920 թ։

Սակայն օսմանցու սուլթան Մեհմեդ VI-ի կողմից ստորագրված իր պարտության այս պայմանագիրը դեռևս չի իրականացվում։

Հետագայում ֊միջազգայնորեն չճանաչված քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի առ այսօր էլ հետախուզման մեջ գտնվող Քեմալ աթա թյուրքի և Վլադիմիր Իլյիչ Լենին (Ուլյանովի) միջև 1920 թ մարտի 16 ին կնքվում է Մոսկվայի ռուս թրքական եղբայրության և բարեկամությանպայմանագիրը և արդեն իսկ մեծամասնամբ բռնազավթված Հայաստանի Հանրապետության տարածքները 70000 քառ կմ ից կրկնակիից ավելին կիսվում և հասնում են մոտ 31000 քառ. կմ։

Փաստացի

֊ Հայաստանի Հանրապետության Խորհրդայնացումն ու ՀՀ Ռազմական մինիստր Դրաստամատ Կանայանի որպես նորաստեղծ կառավարության առաջին հեղկոմ դառնալու հանգամանքը ևս չփրկեց, որ առաջին աշխարհամարտը հաղթանակած Հայաստանի Հանրապետությունը այս անգամ էլ չկորցնի մնացած իր տարածքների ևս մի զգալի հատվածը:

Միաժամանակ, Իոսիֆ Ստալինի որոշումից հետո, որն այդ ժամանակ զբաղեցնում էր «Ազգությունների հարցերով կոմիսարի» պաշտոնը, իրավաբանորեն և պատմականորեն Հայաստանի Հանրապետությանը պատկան Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի մարզերը ևս, որոնց բնակչությունը ամբողջությամբ հայեր էին, բռնակցվեցին մուսաֆաթական ինքնակոչ Ադրբեջանին, որը Քեմալի միջնորդությամբ ևս խորհրդայնացվել էր։

Ավելորդ չէ նշել, որ Ստալինի ապօրինի այս որոշումը ոչ միայն հանգեցրեց Լեռնային Ղարաբաղում հաջորդող պատերազմներին, այլև հիմք դրեց և օրինակ հանդիսացավ եթնիկ զտումներին, ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլ նաև մի շարք ասիական և աֆրիկյան երկրներում, Ռուանդայում, Պաղեստինում, Ուկրաինայում և այլուր։

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության պահպանումը, թեկուզև այս փոքրիկ հատվածում, այն էլ ցեղասպանությունից և հսկայական տարածքային կորուստներից անկախ՝ Հայաստանի Հանրապետությունը դարձավ խորհրդային ամենազարգացած, սոցիալապես և տնտեսապես կայուն, գիտա_արտադրական, արդյունաբերական և միջուկային հզոր մի հանրապետություն։

Հատկանշական է, որ Հայաստանում կային բազմաթիվ ռազմական գործարաններ, լաբորատորիաներ և հետազոտական ​​ինստիտուտներ, ինչպես նաև Մեծամորի ատոմակայանը։ Միաժամանակ, Երևան քաղաքը համարվում էր խորհրդային պետության մշակութային և գեղարվեստական ​​կենտրոններից մեկը։

«Այսպիսով, այս ժամանակահատվածում կերպարվեստը, կինոն, գրականությունը, կրթությունը և գիտական միտքն ու հետազոտությունները բարձր զարգացման հասան։

Անցնենք առաջ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ կողմից 01.12.1989 թին կայացվեց համատեղ
Նո. 1650-11 որոշումը, ըստ որի

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶՆ ԻՐ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԵՆԹԱՇՐՋԱՆՈՎ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎՈՒՄ Է Հայաստանի Հանրապետությունը ։

Իսկ 1990 թվականի օգոստոսի 23 ին ՀՀ անկախության մասին հռչակագրի ընդունումից և 23.09.1991 թ ին ՀՀ անկախության հանրաքվեյի կայացումից հետո, Հայաստանը ձեռք բերեց անկախություն։ Այդ ժամանակվանից ի վեր Արցախը գերիշխող դիրք է գրավել հայկական քաղաքական կյանքում՝ միավորելով ազգը Հայաստանից մինչև սփյուռք։ Այս երևույթը հիմնականում կապված էր այն փաստի հետ, որ Արցախի բնակչությունը բախվում էր ադրբեջանական իշխանությունների կողմից գործադրվող հալածանքների և ամենօրյա ճնշման, էթնիկ զտումների հետ։

Այսպիսով, մենք կարող ենք հաստատակամորեն մատնա շել, որ անգամ խորհրդային շրջանում էլ թրքական մուսաֆաթականների կողմից մտացածին կերպով ստեղծված Ադրբեջանի Սոցիալիստական ​​Հանրապետությունը ևս առանց ընդմիջումների էթնիկ զտումների քաղաքականություն է իրականացրել հայերի նկատմամբ, որի արդյունքում արդեն իսկ հայաթափվել էր հայապատկան Նախիջևանը, Շատախը, Գանձակը, Դաշտային Ղարաբաղը, Շահումյանի ենթաշրջանի մի զգալի հատվածը, Շաքին, Կուտկաշենը, Վարդաշենը, Մարտունաշենը, Գետաշենը, Կամոն, Ազատը, Բուզլուխը, Սումգաիթը, Բաքուն …
ԽՍՀՄ-ի փլուզումից և Ադրբեջանի ու Հայաստանի անկախացումից հետո 1991 թվականին հակամարտությունը սրվեց, քանի որ Ադրբեջանն իր բանակը մտցրեց Լեռնային Ղարաբաղ և վերացրեց ինքնավարության կարգավիճակը։ Լեռնային Ղարաբաղի հայերը պատասխանեցին այս անգամ արդեն 1991 թվականի դեկտեմբերի 10 հանրաքվեյով հռչակելով Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Հետագայում մարտերը սրվեցին, և ճգնաժամը դարձավ միջազգային՝ Ռուսաստանի, Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ), ԵԱՀԿ-ի (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) և ՄԱԿ-ի միջնորդական ջանքերի շնորհիվ։ Հայաստանի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի հայերը 1994 թվականին վերահսկողություն հաստատեցին ամբողջ տարածաշրջանի նկատմամբ։

Պատերազմի հետևանքներին և Թուրքիայի կողմից պարտադրված շրջափակմանը չնայած՝ Հայաստանի իշխանությունները զգալի բարեփոխումներ իրականացրին սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում։ Մենք պետք է նաև նշենք այն փաստը, որ Հայաստանը, ի տարբերությունՀայաստանը, ինչպես մյուս նախկին խորհրդային հանրապետությունները, զարգացրել է բավականին ժողովրդավարական քաղաքական համակարգ։

Միևնույն ժամանակ, որպես Ռուսաստանի Դաշնության ռազմական դաշնակից և ռազմավարական գործընկեր,

Հայաստանը կարողացել է բավականին սերտ կապեր զարգացնել արևմտյան երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ։

Այնուամենայնիվ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմի կողմից կառավարվող և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությամբ Ադրբեջանը խախտեց 1994 թվականի մայիսին Բիշքեկում ստորագրված եռակողմ հրադադարի համաձայնագրերը՝ սկսելով զանգվածային հարձակում Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիական բնակչության դեմ։ Այս հարձակումը արագորեն վերածվեց լայնածավալ պատերազմի, որը ուղեկցվեց Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործություններով և մարդկության դեմ հանցագործություններով։

Պատերազմի առաջին օրվանից Ադրբեջանը բացահայտորեն թիրախավորեց Արցախի բնակչությանը, ինչպես նաև ՀՀ պատկան այս ինքնիշխան հանրապետության ողջ քաղաքացիական ենթակառուցվածքը, որը 1991 թվականին ժողովրդավարական հանրաքվեից հետո հռչակեց իր անկախությունը ԽՍՀՄ-ից։

Մասնավորապես, ադրբեջանական պետությունը ամեն օր ռմբակոծել է բնակելի թաղամասերը, բժշկական, սանիտարական և կրթական հաստատությունները, ինչպես նաև պաշտամունքի վայրերը և դարավոր մշակութային և պատմական հուշարձանները՝ ակնհայտորեն խախտելով 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան՝ պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց պաշտպանության մասին և 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրությունը՝ զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին։

Արդյունքում, հարյուր հազարավոր արցախցիներ կորցրել են իրենց տները, առողջապահական ծառայություններից, մաքուր ջրից և սանիտարական պայմաններից օգտվելու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանական ագրեսիայի պատճառով Արցախում ավելի քան 27000 մարդ է զոհվել կամ անհետ կորել, գերեվարվել կամ անդամալույծ և անաշխատունակ դարձել, 150000 մարդ տեղահան են արվել, ունեզրկվել , 28,000 երեխաներ զրկվել են կրթության իրավունքից, իսկ հազարավոր երիտասարդներ չեն կարողացել շարունակել իրենց համալսարանական ուսումը։

Այսպիսով, Ադրբեջանը խախտել է մարդու իր հայրենիքում ազատ ապրելու և աշխատելու, ժառանգականության և սեփականության և մարդու համընդհանուր բոլոր իրավունքներից։ Սռ այսօր էլ Հայաստանի հանրապետության տարածքային ամբողջականությունը և սահմանադրական կարգը մնում է խախտված։

Արցախից բացի, բռնազավթված են մնում Հայաստանի Հանրապետությանը պատկան տասնյակ հազարավոր հեկտար տարածքներ Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։

Հիշեցման կարգով ասեմ բաև, որ

1948 թվականի դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածով և 1989 թվականի նոյեմբերի 20-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 24-րդ հոդվածով Արցախից և ՀՀ սահմանամերձ այլ տարածքներից բռնի կերպով տեղահան արված երեխաները զրկված են նաև կրթություն ստանալու և ազատ մանկության մարդու իրենց իրավունքներից։

Այս ամենը և Հայաստանում ստեղծված (քաոսային) իրավիճակը տեղի չէր ունենա, եթե վերջին 35 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը կառավարվեր ոչ թե ամերիկա_պուծինյան և թրքակական հանձնակատարների և գործակալների, այլ իրենց երկրին նվիրված արհեստավարժ կադրերի կողմից։

Ելնելով վերոգրյալից

1991 թից առ այսօր Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարիչներն արժանի են միայն անբավարար գնահատականի, քանի որ նրանց հանցագործ անտարբերության կամ գործունեության արդյունքում մենք կորցրեցինք Արցախն իր Շահումյանի ենթաշրջանով, կորցրեցինք սահմանամերձ տարածքներ Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում և ունեցանք անդռնալի կորուստներ։ Այս ընթացքում տեղի ունեցած ռազմական գործողությունների և Ադրբեջանա_թրքական ուժերի կողմից սանձազերծած պատերազմների ընթացքում

֊ զոհվեցին, անհետ կորան, գերեվարվեցին և անդամալույծ դարձան մոտ 40 հազար հայեր

֊ տնավեր դարձան և ունեզրկվեցին շուրջ կես միլիոն հայեր Բաքվից, Սումգաիթից, Գանձակից, Շամխորից, Շաքիից, Շահումյանից, Արցախի դաշտային և լեռնային և հայապատկան մեր մյուս հատվածներից

֊ կազմաքանդվեցին և մսխվեցին մեր բոլոր գործարանները, գիտա_արտադրական միավորումները, պորհրդային միությունից ժառանգված ողջ ռազմարդյունաբերությունը, ամբողջ ծանր արդյունաբերությունը

֊ կոլեկտիվ, ֆերմերային և գյուղատնտեսական և անասնապահական մյուս տնտեսությունները

֊ փակվեցին հարյուրավոր դպրոցներ,ՀՀ ում վերացվեցին միջնայարգ հանրակրթական և պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնական համակարգերը

֊ արժեզրկվեց և արժեզրկվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին

֊ ավիրեցին և շարունակսբար ավերում են պատմական շինություններն ու մշակութային օջախները, փակվել և շարունակաբար փակվում են թանգարանները, թատրոններն ու կինոթատրոնները

֊ անտեսման են ենթարկվում բանակն ու բանակաշինությունը, ռազմարդյունաբերությունը

֊ համացանցի և հեռուստածրագրերի միջոցով մտացածին կերպով դեգրադացվում են սերունդներ

֊ մտացածին կերպով աղավաղվում է հայոց լեզուն, իսկ ուսումնական ծրագրերից և դասագրքերից հանվում են հայ դասականներն ու պատմագիրները

֊ արդեն իսկ վտանգված է հայի ինքնատիպությունը, իսկ նրա բարոյական կերպարն ու նկարագիրը սրժեզրկված և վերջսպես

֊ Հայաստանի Հանրապետությունում խախտվել են տարածքային ամբողջականությունը, սահմանադրական կարգն ու մարդու հիմնարար իրավունքները։

Հայաստանի ազգային, պատմաքաղաքական և իրավական գնահատականը կազմվեց և լրամշակվեց անձամբ իմ’

Գևորգ Գալուստի Նուրումյանի կողմից

26.10.2025

Facebooktwitterredditpinterestlinkedinmail