Չգիտեմ, սա մարդուն մահուան տարելիցն էր այսօր թէ ծննդեան – Սերոբ Սահակեան
21 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2025 – ՍՓԻՒՌՔ:
– Սերոբ Սահակեան – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՈՒՈՅ ՊԱՐՏՔՆ Է – lousavor-avedis.org
– Գիշերը որքան էլ երկարի, առաւոտը գալու է: – lousavor-avedis.org
Չգիտեմ, սա մարդուն մահուան տարելիցն էր այսօր թէ ծննդեան:
Ինչ գիտեմ , եթէ սա մարդու ծանօթանալու մի առիթն ունեցած ես:
Եթէ մի հաւաքի ,մի ժողովի սա մարդու ընկերակիցն եղածն ես::
Եթէ մի սեղանի շուրջ պարզապէս սա մարդու հետ հաց կիսածն ես:
Դու չես կարող սա մարդու նկարն տեսնել ու անցնել առաջ:
Դու չես կարող պահ մը չխոկալ սա մարդու խորհուրդի առաջ:
Դու չես կարող սա մարդու աւանդի առաջ մը պահ, չյամենալ:
Չես կարող, քանզի այսպիսին ազգային դէմք դժուար թէ ճանաչես ու մոռանաս:
Դժուար թէ ընդհանրապէս այսպիսին անհատականութեան քո վրայ թողած շուքից, հեռանաս:
Դժուար թէ մի առթիւ ՄԱՐՈՒԽԵԱՆ ՀՐԱՅՐ հանդիպած ըլլաս ու սա մարդու քո վրայ ձգած տպաւորութիւնից ,կեանք մը ամբողջ թեթեւանաս:
ՀՐԱՅՐ ՄԱՐՈՒԽԵԱՆ:
Մարդ, որն եթէ դաշնակցութեան ներկայացուցիչն իսկ չըլլար , իր մարդու տեսականիով , հայու տեսականիով , իր օրի հայոց աստղափուլի, ամենից լուսաւոր դէմքերէն մին եթէ ոչ դէմքն պիտի ըլլար:
Մի մարդ ՛ որու ինքնավստահութեան , անհատականութեան թէ բնատուր կարողականութեանց ընդառաջ, հազար բեմ իր դռներն պիտի բանար:
Մի մարդ , որն կարողացած էր հազար բեմի վրայ, հայն ու Հայաստանը ներկայացնել , անկախ որեւէ յանձնառութիւնից որն որեւէ մարմին թէ ամբիոն ի սկզբնականից պէտք էր զլանար:
Մի մարդ որն իր օրին որոշում էր առած Արցախի ազատագրման ու Հայաստանի կցման, ու ոչ մէկն, ոչ մի ուժ կարողացած էր իր երթին խոչընդոտ դուրս գալ:
Մի մարդ որուն նմանը այսօր պէտք էր ներկայ ըլլար, որ հազար ապարժան իր պատշաճ տեղն գտնար:

www.facebook.com/photo/?fbid=2715459608599999&set=a.228013960677922