1590 թ-ի մարտի 21-ին կնքված հաշտության համաձայնագրով Թուրք-Պարսկական III պատերազմն (1578-1590) ավարտվեց, ընդ որում հենց նոր Սեֆյանների շահության գահը զբաղեցրած Աբբաս I Մեծի
29 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2025 –ՊԱՏՄՈՒԹԻՒՆ :
1590 թ-ի մարտի 21-ին կնքված հաշտության համաձայնագրով Թուրք-Պարսկական III պատերազմն (1578-1590) ավարտվեց, ընդ որում հենց նոր Սեֆյանների շահության գահը զբաղեցրած Աբբաս I Մեծի (1588-1629) համար արդյունքները ԾԱՅՐԱՀԵՂ ԱՆՄԽԻԹԱՐ ԷԻՆ: Իրոք, Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը և Ատրպատականն ընկան Օսմանյան սուլթանության տիրապետության տակ, իսկ Օսմանյան սուլթանության ու Սեֆյանների շահության սահմանն էլ սկսեց անցնել Կասպից ծովի հարավ-արևմտյան ափերից դեպի հարավ ձգվող Զագրոսյան լեռնաշղթայի ուղիղ գծով:
Երիտասարդ և մեծ ձգտումներով լի Աբբաս I Մեծը, սակայն, որպես լիակատար հակապատկեր իր անգործունյա նախնիների, իշխանությունը ստանձնելուց անմիջապես հետո ձեռնամուխ եղավ իրեն բաժին հասած շահության ռազմավարչական համակարգի ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՄԱՆԸ, ընդ որում կյանքի կոչված խելամիտ միջոցառումները շատ արագ արդյունք ապահովեցին:
Նորընծա շահն ամենից առաջ ձեռք զարկեց ռազմական համակարգի բարեփոխմանը, քանի որ վերջին պատերազմից հետո Սեֆյանների շահության բանակի հիմնական մասը կամ ոչնչացված էր, կամ՝ քայքայված, կամ էլ գործում էր կենտրոնական իշխանության դեմ և կենտրոնական իշխանության առջև դրված խնդիրների լուծման տեսանկյունից անօգուտ էր։
Եվ այսպես, գործի դնելով դեռևս իր տիրապետության տակ գտնվող խոշոր ֆինանսական միջոցները, Աբբաս I Մեծն ամենից առաջ հավաքագրեց իրեն հավատարիմ ռազմիկներ կամ, այլ կերպ ասած՝ մեծացրեց ՇԱՀԱԿԱՆ ԳՈՒԼՅԱՄԱԿԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ռազմիկների քանակությունը, ընդ որում որպես գուլյամներ հավաքագրվեցին հիմնականում գերված կամ գնված քրիստոնյա ստրուկներ՝ վրացիներ, հայեր, ինչպես նաև, որոշ և ավելի քիչ քանակությամբ՝ Հյուսիսային Կովկասի լեռնականներ:
Հարկ է նշել, սակայն, որ սա ամեն դեպքում ավելին էր, քան գուլյամական կորպուսի ուղղակի մեծացում, քանզի նախկին 4.000 ռազմիկի փոխարեն շահական գուլյամական կորպուսը այժմ սկսեց կազմել 40.000 ռազմիկ, ինչն իրենով ինքնին ներկայացնում էր Սեֆյանների ռազմական ողջ համակարգի ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԱՍԸ:
Ավելին, նորընծա գուլյամներին շահը նաև ՆՈՐ ՁԵՎՈՎ ԶԻՆԵՑ, երբ, լայն առևտրական կապեր հաստատելով եվրոպական երկրների հետ, ձեռք բերեց ինչպես հրանոթներ, այնպես էլ հրաձգային զենքի նոր տեսակներ։
Որպես հետևանք, ձեռք բերված 500 հրանոթները սպասարկելու համար նշանակվեցին 12.000 հրետանավորներ, գուլյամական կորպուսում ստեղծվեց 12.000 ռազմիկներից կազմված հրաձիգների մեկ գունդ, իսկ հեծելազորն էլ կազմեց 16.000 հոգի, ընդ որում սրանցից 3.000 հոգին կազմում էին լավագույններից լավագույնները համարվող շահի անձնական թիկնազորի ռազմիկները:
Ավարտին հասցնելով իր բարեփոխումները և ամրացնելով երկրի ռազմավարչական համակարգը՝ Աբբաս I Մեծը ձեռնամուխ եղավ արտաքին ռազմական գործողություններին: Առաջին թիրախը վերջին տասնամյակների Սեֆյանների քաոսից լիուլի օգտված և Իրանական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում զգալի ձեռքբերումներ իրականացրած ուզբեկական Շայբանյանների էմիրությունն էր, որի հենց նոր գահ բարձրացած էմիր Աբդալ-Մումինն (1598) իրեն շատ հանդուգն էր պահում:
Արդյունքում, առաջանալով դեպի արևելք, Սեֆյանների շահության մոտ 60.000 հոգանոց բանակը 1598 թ-ի օգոստոսի 9-ին Հերաթի ճ-մ-ում դեմ դուրս եկավ Մուհամմեդ խանի գլխավորած Շայբանյանների էմիրության 50.000 հոգանոց, հիմնականում հեծելազորային բանակին: Ուզբեկները գործում էին ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՔՈՉՎՈՐ-ՏԱՓԱՍՏԱՆԱՅԻՆ կանոններով և ոչ միայն որևէ լուրջ պատկերացում չունեին հրազենի մասին, այլև, դատելով ըստ ամենայնի չէին էլ պատկերացնում, թե Սեֆյանների շահության երիտասարդ շահը վերջին տարիներին ինչ մահացու գործիքի է վերածել սեփական բանակը:
Շայբանյանների էմիրության բանակը գտնվում էր Հերաթում և նրա շրջակայքում տարածվող մի մեծ ճամբարում և այս պայմաններում, որպեսզի խուսափի թշնամու ամրացված դիրքերի գրոհից, Աբբաս I Մեծը դիմեց մարտավարական խորամանկության:
Արդյունքում՝ ամենից առաջ արևմուտքից դեպի Հերաթ տանող կիրճ մտավ շահական հետևակը և ճամբարեց քաղաքի մոտակայքում, ընդ որում հետևակայիններին մի կողմից խստորեն հրամայված էր որևէ կերպ ՉՑՈՒՑԱԴՐԵԼ առկա հրազենը, իսկ մյուս կողմից էլ հանձնարարված էր այն պահել մարտական ու պատրաստ վիճակում:
Ավարտելով այս գործողությունը և արժանանալով հեծելազորը որպես հիմք ունեցող ուզբեկների քամհարանքին, որոնք արդեն պատրաստվում էին ճզմել թշնամու հետևակը՝ Աբբաս I Մեծը առաջ ուղարկեց սեփական հեծելազորին, որը մոտեցավ Հերաթի պարիսպներին:
Տեսնելով դա՝ Շայբանյանների էմիրության բանակը դուրս եկավ ամրություններից և հարվածեց Սեֆյանների հեծելազորին, որը, ընդունելով մարտը, բայց նաև ցուցադրելով վախ ու շփոթություն, սկսեց հետ քաշվել ԴԵՊԻ ՍԵՓԱԿԱՆ ՀԵՏԵՎԱԶՈՐԸ: Արդյունքում՝ ուզբեկական հեծելազորը, հետապնդելով Սեֆյանների հեծելազորին, ճակատից մոտեցավ, իսկ հետո էլ սկսեց թևանցել շահական հետևակի ամրացված դիրքերը:
Շարունակությունը, սակայն, ուզբեկների համար ողբերգական եղավ, քանզի թշնամու բավականին մոտ թողած Սեֆյանների շահության բանակը ի վերջո ՄԱՀԱՑՈՒ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ԿՐԱԿ ԲԱՑԵՑ, իսկ հեծելազորն էլ անցավ հակահարձակման: Որպես հետևանք, Շայբանյանների էմիրության բանակը ծանր պարտություն կրեց, իսկ նրա կորուստներն էլ կազմեցին 30.000 ռազմիկ, ընդ որում դրանց մեջ էր նաև մարտում վերք ստացած և դրանից կարճ ժամանակ անց յուրայինների կողմից սպանված Մուհամմեդ խանը: Ավելի հաջողակ չգտնվեց, սակայն, նաև հեղինակազրկված Աբդալ-Մումինը, որը այս դեպքերից կարճ ժամանակ անց զոհ գնաց յուրայինների իսկ հղացած դավադրությանը: Սրան հակառակ, Սեֆյանների շահության բանակի կորուստը կազմեց 5.000 հոգի:
Այս հաղթանակը պաշտոնական Սպահանին թույլ տվեց վերականգնել Սեֆյանների շահության արևելյան սահմանները Իրանական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան լեռներով, սակայն այն միաժամանակ նաև կործանարար եղավ Շայբանյանների գահատոհմի համար, որը շուտով կորցրեց իշխանությունը, իսկ Մավերնահրում գերիշխանության հասած Աստարխանյանների գահատոհմն էլ հիմնեց Բուխարայի խանությունը:
Ահա այսպես ժամանակի զարգացումները չզգալը ծանր գին արժեցավ ուզբեկների սիրված գահատոհմը հանդիսացող Շայբանյանների համար: Սա է իրականությունը՝ միշտ և բոլոր ժամանակներում, պետք է ժամանակի ոգին զգալ և ժամանակի զարգացումենրից հետ չմնալ:
www.facebook.com/photo/?fbid=25820303544244515&set=a.583957394972478