Ատրպէյճանը Իրանից առանձնացուել եւ Ռուսաստանին է յանձնուել 1828 թուականի Թուրքմենչայի պայմանագրի հիման վրայ՝ 100 տարի ժամկէտով – գեներալ Հասան Ապասի
10 ՅՈՒՆՈՒԱՐ 2026 – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Իրանի Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի գեներալ Հասան Ապասին յայտարարել է, որ ներկայիս Ատրպէյճանը Իրանից առանձնացուել եւ Ռուսաստանին է յանձնուել 1828 թուականի Թուրքմենչայի պայմանագրի հիման վրայ՝ 100 տարի ժամկէտով։ Այդ 100 տարին վաղուց անցել է, ուստի ժամանակն է վերականգնել Իրանի տարածքային ամբողջականութիւնը։
Յատկանշական է, որ այս յայտարարութիւնը արւում է Իրանի ամէնաազդեցիկ գեներալներից մէկի շուրթերով, ով նաեւ հանդիսանում է Իրանի ազգային գաղափարախօսութեան նարատիւների հիմնական մշակողներից ու փրոփականտողներից մէկը։
Աւելի յատկանշական է այն, որ այս յայտարարութիւնը արւում է Իրանում ներքաղաքական աննախադէպ ճգնաժամի պայմաններում, եւ չի բացառւում որոշակի փլանի գործածում, որի շրջանակներում Իրանի քաղաքական էլիտան կը սկսի նոր ռազմական բախում, որի արդիւնքում, բացի տարածաշրջանային խնդիրներ լուծելուց, կը կարգաւորի երկրի ներսում տիրող իրավիճակը եւ կը ձեւաւորուի ազգային համերաշխութիւն։
Այլ կերպ ասած՝ սպասենք շատ «դրական» անակնկալների մեր հարեւան բարեկամի կողմից։
facebook.com/photo/?fbid=122150610044652585&set=a.122105595356652585