Մենք չենք համագործակցում սուտ, կեղծ ներկայացումների և մանիպուլյացիաների համար. կոշտ արձագանք` Զարեհ Սինանյանի հայտարարությանը

Ancient Armenian kingdom in the Armenian Highlands, stretching from Euphrates to Kura river, Caspian Sea and lake Urmia, and existing from 190 B.C.E. to 428 C.E.

Մենք չենք համագործակցում սուտ, կեղծ ներկայացումների և մանիպուլյացիաների համար. կոշտ արձագանք` Զարեհ Սինանյանի հայտարարությանը

14 ՅՈՒՆՈՒԱՐ 2026 –

Մենք չենք համագործակցում սուտ, կեղծ ներկայացումների և մանիպուլյացիաների համար. կոշտ արձագանք` Զարեհ Սինանյանի հայտարարությանը

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը կտրուկ է արձագանքել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ ՀՅԴ-ին հասցեագրված հայտարարություններին՝ դրանք որակելով անհիմն և իրականությանը չհամապատասխանող։ Նրա խոսքով՝ պետությունը չի սահմանափակվում որևէ պաշտոնյայի կամ կառավարության կազմով։

«Պետությունը գաղափար է և կառույց։ Պետությունը չի նշանակում նախարար, վարչապետ կամ պատգամավոր։ Պետությունը քանդվում է այն ժամանակ, երբ գաղափարն է խաթարվում, և հենց այդ քաղաքականությունն է Արցախը կորցնելուն հանգեցրել»,- նշել է նա։ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավարի գնահատմամբ՝ Սինանյանի հայտարարությունները քաղաքական հաշվարկի արդյունք են, և նա պետք է նախ անդրադառնա սեփական անցյալին։

«Սինանյանը շատ լավ գիտի Դաշնակցության դերը։ Նա տարիներ առաջ ինքն է համագործակցել ՀՅԴ-ի հետ, եղել է Հայ դատի հանձնախմբի անդամ, ընտրվել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ՝ հենց այդ շրջանակների աջակցությամբ»,-ընդգծել է Կարապետյանը։ Խոսելով պետության հետ համագործակցության մասին հնչեցված պնդումներից՝ դաշնակցական գործիչը նշել է, որ դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ «Մենք չենք համագործակցում սուտ, կեղծ ներկայացումների և մանիպուլյացիաների համար։

Բայց երբ խոսքը վերաբերում է պետական շահին՝ Հայաստանի ապագային, Հայ դատի գրասենյակները մշտապես համագործակցել և շարունակում են համագործակցել»,- ասել է նա։ Գասպար Կարապետյանի խոսքով՝ եվրոպական կառույցները լավ տեղեկացված են Հայ դատի գրասենյակների գործունեության մասին, իսկ համագործակցության մակարդակը հայտնի է թե՛ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, թե՛ դեսպաններին։

«Եթե Սինանյանը հարց ունի՝ թող դիմի արտաքին գործերի նախարարին կամ դեսպաններին և պարզի՝ որքանով ենք մենք համագործակցում Հայաստանի պետական շահերի շրջանակում»,- նշել է նա։ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահը նաև անդրադարձել է եկեղեցու նկատմամբ հնչող քննադատություններին՝ դրանք համարելով վտանգավոր և հակաժողովրդավարական միտումներ։

«Երբ հարձակումներ են իրականացվում եկեղեցու, հոգևորականների դեմ, սա արդեն արժեքային ճգնաժամ է։ Մեր ազգային գաղափարախոսությունը չի խառնվում օրվա քաղաքական շահերին։ Մեզ համար պետությունն է հիմնականը»,- եզրափակել է Կարապետյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 12-ին, ՀՀ Սփյուռքի գործով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է՝ Սփյուռքում ուժեր կան, որ մեր երկրի վիճակը ճիշտ չեն ներկայացնում համայնքներին։ Մեր հարցին՝ ո՞ր ուժերի մասին է խոսքը, Սինանյանը նշել էր.  «Այդ ուժերից է ավանդական կուսակցություններից ՀՅԴ-ն։ Նրանք հակապետական քայլեր են իրականացնում նաև Սփյուռքում»։

yerkir.am/hy/article/2026/01/12/305393?fbclid

Facebooktwitterredditpinterestlinkedinmail