Մի աշխարհ ենք տեսնում, որտեղ ուժը ներկայացվում է որպես «կարգուկանոն», իսկ դիմադրությունը՝ որպես ագրեսիա

Stop the war

Մի աշխարհ ենք տեսնում, որտեղ ուժը ներկայացվում է որպես «կարգուկանոն», իսկ դիմադրությունը՝ որպես «ագրեսիա»։

May be an image of text

Երբ հզոր պետությունը ներխուժում է ուրիշ սուվերեն երկրների տարածք, վերացնում ղեկավարների, կազմակերպում հեղաշրջումներ, ռմբակոծում քաղաքներ ու թողնում հազարավոր զոհեր, այդ թվումնաև երեխաների շրջանում, դա կոչվում է «անվտանգության ապահովում»։

Իսկ երբ այդ երկրների ժողովուրդները փորձում են պաշտպանվել, հանկարծ դառնում են «բռնապետական», «ահաբեկիչ» կամ «միջազգային սպառնալիք»։

Սա հաստատ ցնդած աշխարհ է, և բարոյական բոլոր չափանիշները գլխիվայր շուռ են եկել։

Գաղութատիրության վրա հարստացած պետությունները, որոնք դարեր շարունակ թալանել են Աֆրիկան, Ասիան ու Մերձավոր Արևելքը, այսօր խոսում են մարդու իրավունքներից ու ժողովրդավարությունից՝ որպես բարձրագույն արժեքների։

Նրանք են դաս տալիս հումանիզմից նրանց, ում հարստությունը, մշակույթն ու ապագան ժամանակին խլել են։ Սա ոչ թե արժեքների հաղթանակ է, այլ պատմական հիշողության ջնջում։

Այսօր ցավակցում և ուժ ենք մաղթում եղբայրական Իրանի ժողովրդին, որը կրկին հայտնվել է աշխարհաքաղաքական բախումների կենտրոնում։

Միևնույն ժամանակ՝ խելք և սառնասրտություն է պետք մեր հայ ժողովրդին, որովհետև գերտերությունների խաղերում փոքր երկրները հաճախ դառնում են գործիք, ոչ թե սուբյեկտ։

Տարածաշրջանում երկար տարիներ կառուցված ազդեցության համակարգերը փուլ առ փուլ թուլացվել են։ Երբ պետության ներսում խարխլվում է կայունությունը, դրսից հարվածը դառնում է ժամանակի հարց։

Այդ գործընթացներում հաճախ ներգրավված են տարածաշրջանային դերակատարներ՝ ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Իսրայելը, որոնց շահերը միշտ չէ, որ համընկնում են խաղաղության հետ։

Պատմությունը ցույց է տալիս, որ «պաշտոնական թշնամիների» ցուցակները փոխվում են, բայց մեթոդները՝ ոչ։ Երբեմն հերթով թուլացվում կամ ոչնչացվում են պետություններ՝ ինչպես ժամանակին տեղի ունեցավ Եգիպտոսի, Սիրիաի և Իրաքի պարագայում։

Իսկ մնացածները շարունակում են հավատալ «միջազգային հանրության» արդարությանը, որը հաճախ գոյություն ունի միայն հայտարարությունների մակարդակում։

Խաղաղասիրության մասին խոսելը հեշտ է, երբ պատերազմը քո երկրում չէ, բայց երբ կռիվը դառնում է անխուսափելի, պատմությունը հիշեցնում է դաժան ճշմարտությունը՝ գոյատևում են նրանք, ովքեր պատրաստ են պաշտպանվել։

Այս աշխարհում մարդասիրությունը հաճախ դառնում է քաղաքական գործիք, իսկ արժեքները՝ քող։ Հետևաբար փոքր ժողովուրդների համար ամենամեծ երաշխիքը ոչ թե օտար խոստումներն են, այլ սեփական ուժը, միասնությունն ու ռազմավարական սթափությունը։

Որովհետև աշխարհը չի փոխվել․ փոխվել են միայն բառերը, որոնցով արդարացնում են նույն հին քաղաքականությունը։

www.facebook.com/photo/?fbid=122577103172000241&set=a.122119929212000241

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail