Հայկական վանքերը՝ National Geographic-ի հոդվածներում
29.01.2026
Գեղարդը, Տաթևը, Նորավանքը, Սանահին և Հաղպատ վանական համալիրները ներկայացվել են որպես բացառիկ կառույցներ: Հոդվածում առանձնահատուկ ընդգծվել է մեր երկրի հարուստ պատմությունն ու տպավորիչ ճարտարապետությունը։
Պարբերականը մանրամասն անդրադարձել է յուրաքանչյուր վանքի կառուցման պատմությանը. Գեղարդը ներկայացվել է որպես ճարտարապետական յուրօրինակ նմուշ, որը հայտնի է իր քարանձավային մատուռներով, Տաթևի վանական համալիրը իր ամենաերկար ճոպանուղիով, Նորավանքը իր արտաքին քարե աստիճանով, Հաղպատն ու Սանահինը իր քարե կամարներով և փորագրված խաչքարերով:
National Geographic-ը պարբերաբեր իր հոդվածներում անդրադարձել է Հայաստանին, ներկայացրել մեր երկրի գինեգործական մշակույթը և զբոսաշրջային հնարավորությունները:
hayernaysor.am/hy/posts/6386/2026-01-29/