ԱՅՍՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ – ԶԱՏԻԿ – Շումերները 5000 տարի առաջ գարնանային գիշերահավասարի օրը Արևի (Արևի Աստծո) ծագումն առանձնացնում էին և անվանում zidig/zitik, zedik/zetik – Համլետ Մարտիրոսյան

HAMLET MARTIROSYAN – ARMENIAN is the origin of the human race, at least 50,000 years old

ԱՅՍՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ – ԶԱՏԻԿ – Շումերները 5000 տարի առաջ գարնանային գիշերահավասարի օրը Արևի (Արևի Աստծո) ծագումն առանձնացնում էին և անվանում zidig/zitik, zedik/zetik – Համլետ Մարտիրոսյան

MARCH 27, 2026 – CIVILIZATION:

Hamlet Martirosyan – PREVIOUS ARTICLE.

[أصول الحضارة العالمية الحديثة تعود إلى حوالي ١١,٠٠٠ عام – هاملت مارتيروسيان]

ԱՅՍՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ – ԶԱՏԻԿ

Շումերները 5000 տարի առաջ գարնանային գիշերահավասարի օրը Արևի (Արևի Աստծո) ծագումն առանձնացնում էին և անվանում zidig/zitik, zedik/zetik: Միայն այդ օրն է Արևը (Արևի Աստվածը) դուրս գալիս ուղղակի Ծիրանի Ծովից ու ծագում երկգագաթ տիեզերական լեռան (Masis/Mašu=«զույգ») գագաթից: Այդ օրն է համարվել տարեսկիզբ։

Այլ խորհուրդ ու տոմարում այլ դեր ու անվանում ունի աշնանային գիշերահավասարի օրը։

Երկգագաթ լեռն ըմբռնվել է որպես նախասկզբնական սրբազան Երկիր և նույնացվել Արարատյան իջվածքով երկու մասի բաժանվող Հայքի հետ, որի ընդերքում էլ տեղադրվել է Ծիրանի Ծովը։ Այստեղից են բխում Առաջավոր Ասիայի բոլոր խոշոր գետերը։ Չնայած Հայքը տարբեր երկրների նկատմամբ տարբեր աշխարհագրական դիրք ունի, Հին Աշխարհում Հայքը նաև կոչվել Արևելքի երկիր, Արևածագի երկիր։

Շումերերեն zidig/zitik, zedik/zetik բառը տառացի նշանակում է «ճշմարիտ ծագում, օրինավոր ծագում» և արտահայտում է այն իրողությունը, որ գիշերահավասարի օրը տարվա այն եզակի օրն է, երբ Արևը ծագում է ուղղակի Ծիրանի Ծովից ու Ճշգրիտ արևելքից:

Սա հայոց նույնիմաստ Զադիգ/Զադէգ/Զատիկ բառն է, որի նախնական ձևն է զետայգ>զետէգ=”օրինական ծագում, ճշմարիտ ծագում կամ “օրինական եկը, գալուստը”։ Հայոց ազգային կրոնական համակարգում այն գործածվել է որպես գիշերահավասարի օրը Արևի Աստծո ծագմանը նվիրված տոնի ու ծիսական հանդիսությունների անվանում:

Հին կտակարանի հեղինակներն այս արեգակնային տոնը, որը հին աշխարհում լայն տարածում ուներ, հարմարեցրին Եգիպտոսից հրեաների ենթադրյալ ելքի հետ և Հին կտակարանի այդ գլուխն անվանեցին «Ելից»։ Բնիկ հայերեն «ել» արմատը նշանակում է և «ընթացք, ելք, ճանապարհ» և միաժամանակ՝ «արևի ծագումը, արեվելյան կողմ»։

Քրիստոնեությունն էլ այն նույնացրեց Քրիստոսի հարության հետ: «Հարություն» բառի հիմքում «յառ/հառ» բառն է, որի արմատն է «ար», որը մի կողմից նշանակում է «վեր կենալ, բարձրանալ, ծագել, երևան գալ», մյուս կողմից՝ «հարություն առնել, կենդանանալ»։

Քանի որ սեմական աշխարհին էր յուրահատուկ մեռնող-հարություն առնող աստվածության /որ է նաև Քրիստոսը/ պաշտամունքը, քրիստոնեության մեջ բառը մեկնաբանվեց երկրորդ իմաստով։

Արդյունքում տոնը մտնելով օտար՝ սեմական միջավայր, վերաիմաստավորվեց, իմա՝ աղճատվեց ու նաև դարձավ շարժական և այդ վիճակով քրիստոնեության հետ վերադառնալով Հայաստան, մոռացության քող քաշեց հազարամյակների հնություն ունեցող ազգային ու ճշմարիտ տոնի վրա:

Ստորերկրյա աշխարհից՝ Ծիրանի ծովից ծագող Արևի հզոր Աստվածը նույնացվեց մեռելներից հարություն առնող աստծո հետ: Արևի Աստծո տոնը մոռացվեց, իսկ տոնի անվանումը ս. Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ պահպանվեց ազգային հիշողության ու լեզվի մեջ: Նա Աստվածաշնչի թարգմանության մեջ «պասեք» բառի փոխարեն գործածեց հայերեն Զատիկ անվանումը:

Հայոց ազգային դիցարանը եղել է միաստվածային և պաշտվել է մի Արարիչ Աստված։ Տարբեր աղբյուրներից նա հայտնի է Արամազդ, Մարդուկ, Արմենակ, HAL.DI, Որդի Վառ, Որդի և այլ անուններով (հայտնի են նրա 70-ից ավել անուններ)։ Նա համարվել է EN.KI=Հայ Աստծո ավագ որդին, ինչպես Արմենակն է Հայկի որդին ավանդական պատմագրության մեջ։ Արևի Աստվածը և դիցարանի մյուս աստվածները համարվել են նրա տարբեր դրսևորումները նյութական աշխարհում։

No photo description available.

/21 մարտ 2018թ/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail