Ատրպէյճանում շոկն անխուսափելի է
Ատրպէճանցիների որոշակի շրջանակներ համարում են, որ իրենց էթնիկ պատմութիւնը կազմում է 1000-ից մինչեւ աւելի, քան 2000 տարի (ներառեալ ատրպատակցիները):
Սակայն, հիմնուելով ինչպէս ժամանակակից, այնպէս էլ աւանդական գիտական մօտեցումների վրայ, դժուար չէ հիմնաւորել, որ միասնական ատրպէճանական էթնիկ ընդհանրութիւնը կայացել է 20-րդ դարի առաջին կէսին։
Ուստի, երբ նրանք հասկանան, որ քաղաքական գործիչների խաբուածներն են, կը յայտուեն խորը շոկի մէջ: Ընդ որում` անպայման կը հասկանան, քանի որ շատ հեշտ է ապացուցել, որ էթնիկ ատրպէճանցիների ձեւաւորումը չի աւարտուել նոյնիսկ 19-րդ դարի կէսերին:
Առաջին, այն հարցի խելամիտ պատասխանի բացակայութեան պատճառով, թէ ինչո՞ւ է ամբողջ 2000-ամեայ, 1000-ամեայ կամ, ասենք, նոյնիսկ 200-ամեայ ատրպէճանական պատմագրութիւնը ձեւաւորուել ընդամէնը վերջին 100 տարուայ ընթացքում:
Երկրորդ, ընդհուպ մինչեւ 19-րդ դարի աւարտը չկայ որեւէ պատմական կամ հրատարակուած աղբիւր, որտեղ, օրինակ, «ատրպէճանցի» բառը միանշանակօրէն ընկալուի որպէս այն էթնիկ խմբերի (օրինակ՝ այրում, զենգենե, հալիլլու, քենգերլի, կարամանլու, թեքելու, չակիրլու, շամլու, օսալլու, արշալու, ուստաջլու, քաջար, բայաթ, կարակոյունլու, հալաչ) էթնիկ ինքնանուանում, որոնք 20-րդ դարում յայտարարուել են էթնիկ ատրպէճանցիներ։
Աւելին, բազմաթիւ պատմական փաստաթղթեր, օրինակ, Աբբասղուլի Բաքիխանովի գիրքը («Գիւլիստան-ի Իրամ»` «Դրախտային ծաղկանոց», 1841), որին նրանք համարում էին իրենց պատմագրութեան հիմնադիրը 20-րդ դարի կէսերին, ցոյց են տալիս, որ նոյնիսկ 19-րդ դարի կեսերին (նշուած գրքի ստեղծման տարեթուի դրութեամբ) էթնիկ ատրպէճանցիների ձեւաւորումն աւարտուած չէր։
Ահա Բաքիխանովի գրքից այն մէջբերումը, որտեղ նշւում է քոչուորների` Հուլաղու խանի կողմից կազմապերպուած գաղթը կենդրոնական Ասիայից դէպի Պարսկաստան, իսկ այնտեղից` Անդրկովկաս Լենկթեմուրի առաջնորդութեամբ.
«Թեյմուրը 50,000 ընտանիք է բնակեցրել Ղարաբաղում, Գանջայում եւ Երեւանում, որոնք բերուել էին Թուրքիայից եւ Սիրիայից, մեծամասամբ այն թուրքերի ժառանգներին, որոնց Հուլաղու խանը վերաբնակեցրել էր Պարսկաստանում եւ որոնք ժամանակ առ ժամանակ գաղթել էին Թուրքիա եւ Սիրիա:
Այրում ցեղը, որի անուանումը ծագել է «Էլ-Ռում»-ից, նոյնպէս նրա կողմից վերաբնակեցուել է Թուրքիայից: Վերոնշեալ նահանգներում ներկայումս քոչուորող ցեղերի մեծ մասը նրանց ժառանգներն են։
…
…Զենգենէ, հալիլու եւ քենգերլու ցեղերը [վերաբնակեցուել են] Ղուբայի եւ Շիրվանի գաւառներում, քարամանլու, թեքելու, չաքիրլու եւ շամլու՝ Շիրվանի, օսալլու, արշալու, ուստաջլու եւ քաջար՝ Ղուբայի, բայեաթ ցեղը՝ Ղուբայի, Դերբենդի եւ Շիրվանի, կարակոյունլու եւ հալաչ՝ Շեքիյի, Ղուբայի եւ Շիրվանի գաւառներում եւ շատ ուրիշներ սերում են թուրքերից, եւ Պարսկաստանում ու Թուրքիայում ապրող այլ ժողովուրդներից»։
Երրորդ, աւելի վաղ պատմական փաստաթղթերը, որոնց հիման վրայ ատրպէճանցիները, իբր, ապացուցում են իրենց էթնիկ պատկանելութեան հնագոյն ձեւաւորումը, աւելի յստակօրէն են վկայում իրենց բացակայութեան մասին, որպէս առանձին ատրպէճանական էթնիկ ընդհանրութիւն։
Աւելին, նոյն գրքում Բաքիխանովը, ով ըստ էութեան վերոնշեալ ցեղերի կամ նախաատրպէճանցիների պատմագրութեան հիմնադիրն է, գրում է. «Տարբեր հանգամանքների եւ պատմաբանների վկայութիւնների համեմատութեամբ կարելի է ենթադրել, որ Կուր գետի աջ ափը կազմել է Հայաստանի սահմանը։ Պլինիոսը եւ Պտղոմէոսը գրում են, որ Հայաստանի հիւսիսային սահմանը հասել է մինչեւ Կուր…»։
Այսպիսով, առողջ բանականութիւնը թելադրում է, որ ժամանակակից Հայաստանի տարածքը չի կարող համարուել Արեւմտեան ատրպէյճան, բայց Ատրպէյճանի տարածքը, նախեւառաջ, պէտք է համարուի Անդրկովկասի բնիկ ժողովուրդների հայրենիքը։
Յ.Գ. Նախագահ Հէյտար Ալիեւի ուղիղ հրահանգը ատրպէճանցի գիտնականներին պատմութիւնը կեղծելու մասին.
«Մենք պէտք է ստեղծենք աշխատութիւններ, որոնք անընդհատ եւ հետեւողականօրէն կ՛ապացուցեն այն հողերի պատկանելութիւնը Ատրպէյճանին, որտեղ այժմ գտնւում է Հայաստանը։ Մենք պէտք է դա անենք։ Մենք պէտք է ճանապարհ հարթենք ապագայ սերունդների համար»։
«Բակինսկի Ռաբոչի» թերթ, 1999թ. Փետրուարի 11։
Սօս Կիւլիւմեան