ՈՒրախ ենք ավետելու «Էթիունի-ՈՒրարտու». Հնագույն հայկական ուսումնասիրությունների հանդես» խորագրով նոր միջազգային հանդեսի ստեղծման մասին

King Arame, one of the earliest known rulers of the ancient kingdom of Urartu, is remembered as a foundational figure in Armenian history

ՈՒրախ ենք ավետելու «Էթիունի-ՈՒրարտու». Հնագույն հայկական ուսումնասիրությունների հանդես» խորագրով նոր միջազգային հանդեսի ստեղծման մասին

Սիրելի բարեկամներ.

ՈՒրախ ենք ավետելու «Էթիունի-ՈՒրարտու». Հնագույն հայկական ուսումնասիրությունների հանդես» խորագրով նոր միջազգային հանդեսի ստեղծման մասին:

Պատիվ ունեմ լինելու այս հանդեսի գլխավոր խմբագիրը, իսկ հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալներն են մեծ հեղինակություն վայելող գիտնականներ դոկտոր Ռոբերտո Դանը (Իտալիա) և Վալտեր Կունտները (Ավստրիա):

Հանդեսի գլխավոր պատասխանատուները լինելու ենք երեքս:

Բացի այդ, ուրախությամբ նշում ենք, որ «Էթիունի-ՈՒրարտու»-ն ունի նաև խմբագրական և խորհրդատվական խորհուրդներ, որտեղ ընգրկված են տարբեր ոլորտներ ներկայացնող անվանի հետազոտողներ Հայաստանից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Մոլդովայից:

Հանդեսի պատրաստման, տպագրության հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է Հայ-Էմ բարեգործական միությունը (նախագահ Նշան Աճեմյան):

Ինչպես ստեղծվեց այս հանդեսը: Դա իմ վաղեմի երազանքն էր, որի հետ ես կիսվեցի իմ ավագ ընկեր, լավ մարդ, բարերար Հրանտ Թումասյանի հետ: Նա շատ ոգևորվեց այդ գաղափարով և իր հերթին այդ մասին տեղեկացրեց Հայ-Էմ բարեգործական միությանը : Արդյունքում, հանգանակվեց հանդեսի առաջին երկու հանդեսի համար նախատեսված գումարը:

Այս առումով, անպայման, երախտագիտությամբ պետք է նշենք, ամերկահայ պրոֆեսոր Գագիկ Լաբաջյանի և նրա երջանկահիշատակ եղբոր՝ Հարություն Լաբաջյանի, ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներ Հովհաննես Կարապետյանի, Հարություն Բռունուզյանի, Մուշեղ Մուրադյանի Mushegh Muradyan , Գայանե Ստեփանյանի,Էդվարդ Ազիզյանի, Գագիկ Պետրոսյանի, Անետա Թումասյանի, Արամ և Էվելինա Գրիգորյաններ ամուսինների շատ կարևոր ֆինանսական աջակցության մասին: Հանդեսի բոլոր համարներում մշտապես նշվելու են բոլոր նվիրատուների անունները:

Դե, ինչ մեզ բարի երթ. Ստորև կարճ տեղեկատվություն մեր հանդեսի մասին: Իսկ մնացած տեղեկություններն առավել մանրամասն կերպով կներկայացնենք շուտով.
«Էթիունի–Ուրարտու․ Հնագույն հայկական ուսումնասիրությունների հանդեսը» գրախոսվող գիտական պարբերական է, որը նվիրված է Հայկական լեռնաշխարհի և հարակից տարածաշրջանների ուսումնասիրությանը՝ իր ժամանակագրական շրջանակը գլխավորապես կենտրոնացնելով Ուշ բրոնզի դարաշրջանից մինչև Ուշ երկաթի դարաշրջանն ընկած ժամանակահատվածի վրա՝ Ք.ա. XVI–V/IV դդ:

Հատկապես խրախոսվում են այնպիսի հետազոտություններ, որոնք քննում են տվյալ ժամանակաշրջանում քաղաքական միավորների և կազմավորումների՝ մասնավորապես Էթիունիի և Ուրարտուի միջև փոխհարաբերությունները, ինչպես նաև՝ քաղաքական, այնպես էլ աշխարհագրական և այլ հարթություններում, վերլուծում են սոցիալական, քաղաքական և մշակութային երկարաժամկետ գործընթացների ազդեցությունը Հայկական լեռնաշխարհի զարգացման վրա։

Հանդեսում հրապարակվում են հումանիտար և հասարակագիտական ոլորտների բնագավառներում կատարված հետազոտություններ՝ ներառյալ հնագիտությունը, պատմությունը, լեզվաբանությունը, մարդաբանությունը, հնագենետիկան և հարակից գիտակարգերը։

Այն նաև ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մշակույթը, կրոնը և դիցաբանությունը, մշակութային ժառանգությունը: Բացի այդ, մեծապես ողջունվելու են ընթացիկ հնագիտական պեղումների արդյունքների ու հաշվետվությունների քննարկումները։

Տպագրվելով տարին երկու անգամ՝ անգլերեն լեզվով՝ ընդարձակ հայերեն ամփոփումներով, «Էթիունի–Ուրարտու» հանդեսը ծառայում է որպես գիտական հաղորդակցության կարևոր հարթակ հայ և միջազգային հետազոտողների միջև։

Այն նաև խրախուսում է բարձրորակ ուսումնասիրություններ երիտասարդ գիտնականների կողմից, ինչպես նաև առանձնապես ողջունում է համագործակցային և միջգիտակարգային հետազոտությունները։

May be an illustration of text that says 'ETIUNI- UNI-URARTU UR ARTU 000 JOURNAL OF ANCI ANCIENT ENT ARMENIANESTUDI ARMENIA'

Facebooktwitterredditpinterestlinkedinmail