Մովսէս Նաճարեան – Մօտ քսան տարի առաջ, լուսափառ ազգագրագէտ Տիկին Արուսեակ Սահակեանը ինձ թելադրեց անձնապէս գրաբարից աշխարհաբարի թարգմանել սուրբ Մովսէս Խորենացու Հայոց Պատմութիւն աշխատութիւնը

Hayasa-Azzi - 1500 BC - is the source of the native name for the country, Hayastan

Մօտ քսան տարի առաջ, լուսափառ ազգագրագէտ Տիկին Արուսեակ Սահակեանը ինձ թելադրեց անձնապէս գրաբարից աշխարհաբարի թարգմանել սուրբ Մովսէս Խորենացու Հայոց Պատմութիւն աշխատութիւնը, թէեւ մեզանից առաջ այդպիսի աշխատանք կատարել էլ մեծանուն գրաբարագէտ Ստ․ Մալխասեանը։ Սա կը նշանակէր, որ Տիկին Արուսեակը լուրջ պատճառ ունէր ինձ վստահելու այդ պարտականութիւնը, վերանայելու եւ համեմատելու եղած թարգմանութիւնը։

May be an image of monument and text

Քսան տարի ընդհատումներով փորձեցի այդ անել, բայց չէր յաջողւում, որովհետեւ նախ մեր թագաւորների ժամանակագրութիւնը յստակեցուած չէր, յատկապէս խառնիճաղանճ էր տիրում մեր Պարթեւ Արշակունիների տիրակալութեան տարեթուերում։
Վերջապէս 2025 թուականի աւարտին ինձ յաջողուեց գործը գլուխ բերել՝ լուծելով բաւական մեծ թուով թնճուկներ ու բացայայտելով ոչ միայն հայ անցեալին վերաբերող անծանօթ մնացած իրողութիւններ, այլեւ համաշխարհային հնչեղութեան պատմական նորութիւններ, ինչպէս ասենք, մարդու արարման ու Նօյեան ջրհեղեղի ժամանակագրութիւնը, Յիսուս Քրիստոսի ծննդեան թուականն ու գործունէութեան որոշ մանրամասներ, Աբխազների ծագումնաբանութեան հարցը, Աբգար թագաւորի իսկութիւնը, Սասանեանների ակունքները, նաեւ մեր ազգի այսօրուայ անկումային իրավիճակի հինաւուրց ու արմատական պատճառները։

Գրքի հրատարակութիւնը ֆինանսաւորեց “ՊՐՈԳՐԵՍ” նորարական տեխնոլոգիաների եւ հետազոտությունների միջազգային հիմնադրամը, որի համար մեր երախտապարտութիւնն ենք յայտնում հիմնադրամի տնօրէն Պարոն Լեւոն Մարտիրոսեանին։

Ստորեւ կը ներկայացնեմ մեր ՀԱՅ Պարթեւ Արշակունի արքաների անուանացանկն ու տիրակալութեան տարեթուերը, նախաճաշակի համար։

ՀԱՅՈՑ ՊԱՐԹԵՒ ԱՐՇԱԿՈՒՆԻ ԹԱԳԱՒՈՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ
1.Վաղարշակ I, 22 տարի ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ (153-131թ․ մթա․)
2.Արշակ I, 13 տարի ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ (131-118թ․մթա․)
3.Արտաշէս I, վեց տարի թագաւորել է Հայոց գահին (118-112թ․
մթա․) Պարսից Արշական արքայի (142-112թ․մթա․) քսան եւ
չորրորդ տարուն, ապա 25 տարի Պարթեւաց Արքայից արքայ`
որպէս Պարթեւաց Արտաշէս II աշխարհակալ․ (112- 87թ․)։
4.Տիգրան II Մեծ 25 տարի Հայոց արքայ ․․․․ (112 – 87թ մթա)
ապա հօր փոխարէն Պարթեւաց Արքայից արքայ 33 տարի
(87-54թ․մթա․), եւ ապա կրկին Հայոց արքայ 3 տարի (54 –
51թ․մթա․) Իշխել է 61 տարի, ապրել է 71 տարի։
5.Արտաւազդ I, 9 տարի ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ (51 – 42 թ․մթա․)
6.Արջամ (Արշամ) Արտաշէսի որդին 20 տարի (42 – 22թ․մթա․)
Պարսից Արշէզ-Արտաշէզ արքայի (62-42թ․մթա․) վերջին
տարում, որին ասորիները կոչել են “Մանովայ” (Մենուայ)։
7.Աբգար Արշամի որդին 38 տարի ․․․․․․․․․ (22թ․մթա․-16թ․մթ․)
Պարսից Արշաւիր արքայի (42 թ․մթա․ -04թ․մթ․) 20-րդ
տարուն։
8.Երկու տարի երկիշխանութիւն ․․․․․․․․․․․․․․․․ (16 – 17թ․մթ․)
9.Սանատրուկ Աբգարի քրոջ որդին 30 տարի. (16 – 46թ․մթ․)
Պարսից Արտաշէս III-ի, (04-38 մ․թ․) 12-րդ տարում։
10.Երուանդ Արշակունի, 20 տարի ․․․․․․․․․․․․․․․․ (46 – 66թ․մթ․)
Դարեհ վերջինի (38- 68թ․) 8-րդ տարում։
11.Արտաշէս II, 41 տարի ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ (67 – 108թ․)
Պարսից Դարեհ արքայի (38-68թ.) 29-րդ տարում։
12.Արտաւազդ II, երկու տարի ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ (108-110թ․)
13. Տիրան I, 21 տարի ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ (110-131թ․)
Արտաշէս II-ի որդին, 21 տարի, Պարսից Պերոզ I-ի
(107-141թ) 3-րդ տարում։
14. Տիգրան III վերջին, 42 տարի ․․․․․․․․․․․․․․․․․․․ (131-173թ․)
Տիրանի եղբայրը, Պարսից Պերոզ I-ի (107-141թ․մ․թ․)
քսան եւ չորրորդ տարում։
15․Վաղարշ, 20 տարի ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ (173-193թ․)
Պարսից Վաղարշի (Պերոզ III, 161-191թ.) 12-րդ տարում:
16.Խոսրով I, 48 տարի ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ (193-241թ․)
Վաղարշի որդին, Պարսից Արտաւանի (191-222թ.) 2-րդ
տարում։ Անակը Հայաստան է եկել 238 թուին։
17.Հայաստանում անիշխանութիւն ․․․․․․․․․․․․․․․․․ 46 տարի
Արտաշիրի գերիշխանութեան տակ, 7 տարի․․ (241-248թ․)
Շապուհ I-ի գերիշխանեւթեան տակ, 30 տարի․ (248-278թ․)
Որմիզդ I-ի գերիշխանութեան տակ, 9 տարի․․ (278-287թ․)
!8.Տրդատ Մեծ, 56 տարի ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ (287-343թ․)
թունաւորել են 102 տարեկան հասակում։
19.Խոսրով II, 9 տարի ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ (345-354թ․)
Որմզդի (343թ․) երկրորդ տարում եւ Կոստանդի (337-361թ․)
ութերորդ տարում:
20.Տիրան II, 11 տարի ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ (354-365թ․)
Կոստանդոսի (337-361թ․) տասնեւեօթերորդ տարում:
21.Արշակ II, 30 տարի ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ (365-395թ․)
22.Պապ, 7 տարի ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ (395-402թ․)
23.Վարազդատ, 4 տարի ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ (404-408թ․)
24.Արշակ III եւ Վաղարշակ, հինգ տարի ․․․․․․․․․․ (408-413թ․)
թագաւոր ամբողջ Հայաստանի, ապա Արեւմտեան
Հայաստանի թագաւոր, երկուս ու կէս տարի (413-416թ․-ի
կէսը)
25.Խոսրով III Արշակունի 5 տարի .․․․․․․․․․․․․․․․․․․ (413-418թ․)
Արեւելեան Հայաստանի թագաւոր։
26.Վռամշապուհ 21 տարի .․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ (418-439թ․)
27.Խոսրով III Արշակունի մի տարի եւ եօթ ամիս. (439-440թ․)
28.Շապուհ՝ Յազկերտ II-ի որդի 4 տարի ․․․․․․․․․․․ (440-444թ․)
Հայոց թագաւոր։
29.Անիշխանութիւն 3 տարի ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ (444-447թ․)
30.Արտաշէս III /Արտաշիր 6 տարի ․․․․․․․․․․․․․․․․․․․ (447-453թ․)

31.Վեհմիհրշապուհ Պարսիկ մարզպան ․․․․․․․․․․․․ (453թ․)

Մովսէս Նաճարեան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail