Այսօր ուզում եմ գրել «Անակոնդայի ռազմավարության» մասին։

Անակոնդայի ռազմավարությունը որպես մշակված և գիտակցված ռազմավարություն առաջին անգամ կիրառել է ամերիկյան Հյուսիսը Հարավի նկատմամբ քաղաքացիական պատերազմի ժամանակ։
Հետո Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ն Անակոնդայի ռազմավարությունը կիրառեց ԽՍՀՄ նկատմամբ։ Սա շարունակվեց Ռուսաստանի նկատմամբ, Իրաքի, Լիբիայի, այժմ նաև Իրանի նկատմամբ։
Քարտեզում աշխարհաքաղաքականության ռիմլենդյան տեսության համաձայն Հարթլենդը` Ռուսաստանին, շրջափակելու Անակոնդայի ռազմավարությունն է։
Հիմա վերադառնանք մեր տարածաշրջան։ Վերջին շրջանում շատ են խոսում տարածաշրջանում փոխկապակցվածության ստեղծման ու խորացման մասին։ Սա կոնկրետ Հայաստանը Ադրբեջանին և Թուրքիային փոխկապակցելու ծրագիր է։
Թուրքիան և Ադրբեջանը 1990-ականներից Հայաստանի նկատմամբ սկսեցին կիրառել «Անակոնդայի ռազմավարությունը» դրսից, իսկ այժմ, նրանց նպատակն է Անակոնդայի ռազմավարությունը կիրառել Հայաստանի ներսից։
Այս անիծյալ փոխկապակցվածության գաղափարի ռազմավարական նպատակը Թուրքիայի և Ադրբեջանի համար այն է, որ Հայաստանը լոգիստիկ, տնտեսական, պարենային, էներգետիկ կախվածություն ձեռք բերելով հրաժարվի անկախ արտաքին քաղաքականություն ունենալու հնարավորությունից (օբյեկտիվորեն զրկելու են) և վերածվի սովորական կցորդի, որի միակ ֆունկցիան կլինի ապահովել Ադրբեջանի և Թուրքիայի ռեգիոնալ հավակնությունների տարանցման անվտանգությունը, թույլ չտալով անկախ քաղաքականության հնարավորություն։
Սահմանադրության փոփոխության հարցը Ադրբեջանի համար սոսկ իրավական խնդիր չէ, այն սիմվոլիկ և խորքային հարց է, որի նպատակն է ապահովել Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության վրա ազդեցության բացարձակացում։
Հայաստանի Անկախության Հռչակագիրը միայն սիմվոլիկ փաստաթուղթ չէ, այն Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության փիլիսոփայությունն է, և եթե դու համաձայն ես փոխել այդ փիլիսոփայությունը, նշանակում է դու ընդունել ես քո նոր կարգավիճակը…
Ցանկացած կողմ, ով քարոզում է Հայաստանի և Ադրբեջանի, Թուրքիայի միջև փոխկապակցվածություն, Սահմանադրության փոփոխություն, նրանք սպասարկում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող «Անակոնդայի ռազմավարությունը»:
Իսկ անակոնդան մի օր նաև խեղդում է .,,,,,
www.facebook.com/photo?fbid=1045624524581917&set=a.109070228237356