Ֆայեզ ալ-Ղուսեյնը՝ արաբական արյան ազնվականն ու օսմանյան կայմակամը, 1915-ի այն արյունապատ օրերին, հայանպաստ կեցվածքի համար շղթայվում ու աքսորվում է Դիարբեքիր

Hayasa-Azzi - 1500 BC - is the source of the native name for the country, Hayastan

Տիգրանակերտի կեղծիքը

Ֆայեզ ալ-Ղուսեյնը՝ արաբական արյան ազնվականն ու օսմանյան կայմակամը, 1915-ի այն արյունապատ օրերին, հայանպաստ կեցվածքի համար շղթայվում ու աքսորվում է Դիարբեքիր։

Հնարավոր է սա տեքստ նկարն է

Այնտեղ՝ Տիգրանակերտի այդ մահահոտ սպանդանոցում, նա դառնում է հայոց մեծ եղեռնագործության անմիջական, սարսռազդու ականատեսը։

«Թուրք ժանդարմները, արյունարբու կուսակալ Ռեշիդ բեյի հրամանով, սպանված հայ տղամարդկանց դիակներին մուսուլմանական հագուստ էին հագցնում, իսկ շուրջը նստեցնում կեղծ ողբացող կանանց։ Այս դժոխային բեմադրություններով թուրքական կառավարությունը աշխարհի աչքերին մշուշ էր փչում, թե իբր հայերն են մուսուլմաններ սպանել, իսկ ներսում՝ բորբոքում կույր ատելության հրդեհը՝ արդարացնելով ահավոր տեղահանություններն ու նորանոր ջարդերը»։

Սակայն Ղուսեյնին հաջողվում է փախչել Մակքա։ Այս իսլամադավան օտարերկրացին, ով չուներ ոչ մի քաղաքական շահ, բացի մարդկային խղճից ու ճշմարտությունը ջրի երես հանելու սրբազան տենչից, 1916-ին հրատարակում է «Մարտիրոսված Հայաստանը» կամ «Նահատակված Հայաստանը»։ Այդտեղ նա անողոքաբար փաստագրում է, որ հայերի համակարգված բնաջնջմանը զուգահեռ ընթանում էր նենգ տեղեկատվական պատերազմ։ Այս անկողմնակալ վկայությունը ջախջախիչ հարված է ցեղասպանության ժխտողականության ստահոդ պատին։

Այսօր այդ գիրքը մնում է Հայոց ցեղասպանության ամենավավերական սկզբնաղբյուրներից մեկը, որը լույս է սփռում ոչ միայն բուն ֆիզիկական ջարդերի, այլև պետական կեղծիքի ու նենգության մեխանիզմների վրա։

Հ․Գ․ Գիրքը կարող եք կարդալ այստեղ՝ Նահատակված Հայաստան : Ghusayn, Fâiz, 1883-1968 : Free Download, Borrow, and Streaming : Internet Archive

Կարդացե՛ք, սիրելինե՛րս, կարդացե՛ք ու խորասուզվե՛ք, քանզի խորհրդային այդ կաղապարված ու կույր արխիվները մեր իսկական պատմության մասին «ոչինչ» չունեն մեզ տալու, բացի դատարկախոսությունից։

Լրիվ յոթանասուն տարի մեր ուղեղներն ու հոգիները տաշել ու հարթեցրել են՝ սովորեցնելով միայն ստրկամիտ բացականչություններ. «Կեցցե՛ Լենինը, կեցցե՛ Ստալինը», կեցցե՛ն կարմիր, սատանայածին պոպոզավորները՝ իրենց ստահոդ պատմություններով ու կեղծիքի շղարշով:

Ուրեմն՝ կարդա՛նք, հասկանա՛նք, ի խորոց սրտի ըմբռնե՛նք մեր ցավն ու մեր ինքնությունը՝ այս անգամ արդեն օտարի, բայց արդարամիտի աչքերով…

Հեղ․՝ Շուշաննա Հայասա
www.facebook.com/photo/?fbid=1508885744327871&set=gm.1708877800319384&idorvanity=608114057062436

Facebooktwitterredditpinterestlinkedinmail