ՊԱՏՄԱԿԱՆ – 18֊րդ դարում Զեյթունի վրա Մարաշի փաշաները երկու արշավանք կազմակերպեցին

Hayasa-Azzi - 1500 BC - is the source of the native name for the country, Hayastan

18֊րդ դարում Զեյթունի վրա Մարաշի փաշաները երկու արշավանք կազմակերպեցին և գավառակի կենտրոնի բնակիչներին հպատակության ուղղությամբ հաջողությունների չհասնելով մոտ քառորդ դար,փաստորեն, հաշտվեցին Զեյթունի ինքնավարության գոյատևման փաստի հետ։

May be a black-and-white image of Saqsaywaman and La Sagrada Familia

Սակայն սկսած 19֊րդ դարի առաջին տասնամյակից Մարաշի կառավարիչները նորից վերսկսեցին Զեյթունն անպայման իրենց հպատակեցնելու փորձերը։1808թ Օսմանյան կառավարության կարգադրությամբ Մարաշի կառավիիչ Գալանտեր փաշան մեծ բանակի գլուխ անցած շարժվում է դեպի Զեյթուն։

Գյուղաքաղաքի բնակիչները և վերնախավը տեղեկանա֊ լով փաշայի ուժերի շարժման մասին, ոտքի է հանում իրենց աշխարհազորա յիններին։Ամբողջ քաղաքը մի մարդու նման զինվում է իրենց հարազատ ծննդավայրը պաշտպանելու համար։ Օսմանյան բռնակալը զեյթունցիներից 30 հազար դահեկան հարկ է պահանջում,սակայն լեռնականները հրաժարվում են այն վճարել։

Սկսվում է գյուղաքաղաքի պաշարումը։ Պահպանված տեղեկությունների համաձայն այս պաշարումն ավելի խիստ է եղել,քան 1870թ Օմեր փաշայինը։9 անիս անհնազանդ լեռնականները մնում են պաշարման մեջ։

Թշնամին ամեն քայլինդիմում է,սակայն մատնվում է անհաջողության։

Սակայն գյուղաքաղաքի բնակիչներն սկսում են նեղվել պարենի պակասից։Լավ վիճակում չէր նաև Գալանտեր փաշայի զորքը։9 ամիս շարունակ էր նստել քաղաքի մոտ և պաշարման օղակի մեջ պահել այն։

Երկու կողմից էլ հաշտության բանակցություններ սկսելու և այդ դրությանը վերջ տալու ցանկություն է առա֊ ջանում, որոնք ավարտվում են նրանով, որ լեռնականները խոստանում են վճարել նրա պահանջած 30 հազար դահեկան հարկը պայմանով,որ թուրքական ուժերը հեռանան քաղաքից։

Փաշան թողնելով պաշարումը`հեռանում է Մարաշ։Սակայն Զեյթունցնի պատմագիր Սեմերճյանի ասելով,դրանից հետո զեյթունցիները դրժում են իրենց խոստումը և հրաժար֊ վում հարկ վճարել։

Իմանալով այդ մասին,փաշան անմի֊ ջապես բանտարկում է Սիսի կաթողիկոս Կիրակոս Ա֊ին,որին մեղադրում է զեյթուն֊ ցիների ապստամբությունը ոգևորելու և նրանց հետ կապեր ունենալու հարցում։

Կաթողիկոսի բանտարկությունը ոտքի է անում Մարաշի ողջ հայությունը,որոնք որոշում եմ ամեն գնով ազատել կաթողիկոսին։ Մարաշի բնակիչները կարողանում են 100 հազար դահեկան գումար տալ Գալանտեր փաշային և ազատել կաթողիկոսին։

Այս ամբողջ իրադարձությունների մասին Պոլսի պատրիարքարանի միջոցով Մարաշի հայությունը կարողանում է տեղեկացնել Օսմանյան կառավարությանը,որը ժողովրդի հուզմունքից վախենալով,ատիպված պաշտոնանկ է անում Գալանտեր փաշային և ընտանիքով աքսորւմ է Մալաթիա։

Կառավարությունը պահանջում է նաև նրանից ետ վերադարձնել մարաշցիներից վերցրած գումարը։ Գալանտեր փաշան Յուսուֆ անունով մի հրեայից վերցնում է այդ պարտքը և վերադարձնում մարաշցիներին։ Հետագայում նա չի կարեղանում վերադարձնել այդ պարտքը ևբաճուրդի է հանվում նրա ողջ ունեցվածքը։

Մալաթիա հասնելուց երեք օր հետո Գալանտեր փաշան հանկարծամահ է լինում։

Այսպիսի վախճան է ունենում Զեյթունը 9 ամիս պաշարման մեջ պահող բռնակալը։

Հ.Մ.ՊՈՂՈՍՅԱՆ
ԶԵՅԹՈՒՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

www.facebook.com/photo/?fbid=27611272691886479&set=gm.2290528601483951&idorvanity=1043373456199478

Facebooktwitterredditpinterestlinkedinmail