մ.թ.ա. VIIդ. 1-ին քառորդում Ուրարտական թագավոր Ռուսա Բ-ի (685-645թթ.) օրոք հիմնադրվել է Թեյշեբաինի բերդ-ամրոցը

King Arame, one of the earliest known rulers of the ancient kingdom of Urartu, is remembered as a foundational figure in Armenian history

մ.թ.ա. VIIդ. 1-ին քառորդում Ուրարտական թագավոր Ռուսա Բ-ի (685-645թթ.) օրոք հիմնադրվել է Թեյշեբաինի բերդ-ամրոցը

Թեյշեբաինի քաղաքատեղի(Tesavan ? )

Երևանի հարավ-արևմտյան ծայրամասում, Հրազդան գետի ձախ ափին է գտնվում Կարմիր բլուր հնավայրը, որի տարածքում մ.թ.ա. VIIդ. 1-ին քառորդում Ուրարտական թագավոր Ռուսա Բ-ի (685-645թթ.) օրոք հիմնադրվել է Թեյշեբաինի բերդ-ամրոցը:

Այն նվիրված է եղել ուրարտական հզոր աստվածներից երկրորդին` ռազմի և ամպրոպի աստված Թեյշեբային:
Մինչև XXդ. 1-ին կեսը գրեթե ոչինչ հայտնի չէր Թեյշեբաինիի մասին: Միայն Էջմիածնի կաթողիկոսարանի արխիվում էր պահպանվել “Կավակերտ” անվամբ մի փոքրիկ ժամատուն այդ վայրում, որը սակայն հետագայում ավերվել էր:

Հրազդանի կիրճի երկրաբանական կառուցվածքների ուսումնասիրությունների ժամանակ 1936թ. ռուս երկրաբան Ա. Դեմյոխինը գտնում է հղկված բազալտի կտոր, որի վրա եղել է սեպագիր արձանագրության մի հատված: Այդ պատառիկի ուսումնասիրությունից պարզվեց, որ արձանագրությունը վերաբերում է մ.թ.ա. VII դարին և հիշատակում է ուրարտական թագավոր` Արգիշտիի որդի Ռուսայի անունը:

Կարմիր բլուրի կանոնավոր պեղումները սկսվեցին 1939թ.` Հայաստանի Գիտությունների ակադեմիայի (ՀԳԱ) և Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) Պետական Էրմիտաժի հնագիտական արշավախմբերի կողմից:

Միջնաբերդի և նրա շուրջը տարածվող քաղաքի պեղումները մեկընդմիշտ պարզեցին ուրարտական հզոր թագավորներից մեկի` Ռուսա Բ-ի կողմից հիմնադրված և տնտեսական ու ռազմական մեծ վերելք ապրած Թեյշեբաինի քաղաքի պատմությունը:

Մ.թ.ա. 714թ. ասսուրական թագավոր Սարգոն Բ-ի դեպի Ուրարտու կատարած ավերիչ արշավանքներից ու երկիրը ամայացնելուց հետո, ուրարտական թագավորներ Արգիշտի Բ-ն ու նրա հաջորդը` Ռուսա Բ-ն մեծ ջանքեր գործադրեցին, որպեսզի վերականգնեն պետության հզորությունը և քաղաքական անկախությունը:

Նրանք երկրում ծավալում են ամրոցների, քաղաքների, ռազմակայանների և ջրանցքների շինարարություն: Մյուս կողմից դաշնակիցներ են գտնում հյուսիսային ցեղերի մոտ, որոնք անհրաժեշտության պահին պետք է զինակցեին ուրարտացիներին Ասորեստանի դեմ մղած դարավոր պայքարում:
Թեյշեբաինի քաղաքի գոյությունը սակայն երկար չի տևում: Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի վերջնական կործանումից հետո (մ.թ.ա. 605թ.) Ուրարտական պետությունը ենթարկվում է կործանիչ արշվանքների միդիացիների և բաբելոնացիների կողմից:

Մոտ մ.թ.ա. 590թ. միդիացիների հարվածներից վերջնականապես ընկավ Տուշպա մայրաքաղաքը, իսկ Ուրարտուի կենտրոնական հատվածները մտան Միդիայի կազմի մեջ: Նույն ճակատագրին է արժանանում նաև Թեյշեբաինի քաղաքը, որի գրավմանն ու կործանմանը մասնակցում էին տեղական ցեղախմբերը և սկյութները:

Քաղաքի գրոհը սկսվել է գիշերը և թշնամին ամրոց է մտել ոչ թե գլխավոր դարպասներից, այլ ամրոցի հյուսիս-արևմտյան կողմից` Հրազդան (Իլդարունի) ձախ ափից, որտեղից էլ պեղումների ժամանակ հայտնաբերվեցին մեծ քանակությամբ սկյութական նետասլաքներ:

Թեյշենաինիի հրկիզումից և կործանումից հետո կյանքն այլևս չի վերականգնվել քաղաքում: Այն աստիճանաբար ամայացել ու անապատացել է, ինչպես Ուրարտուի շատ բերդ-ամրոցներում` մինչև հնագետի բրիչի 1-ին հարվածը, որի շնորհիվ մեր առաջ բացվում են Ուրարտուի և նրա հյուսիսային սահմանները պահող-հսկող Թեյշեբաինի ամրոցի պատմության փառավոր էջերը:
http://www.erebuni.am/index.php?option=com_content…
Հ.Գ
9 տարվա նյութ է, դրա համար հղումը չի բացում

No photo description available.

ԱՐՄԵՆՆԵՐ/ ԱՐՄԵՆՈԻԴՆԵՐ

Ռուզան Արամի

Facebooktwitterredditpinterestlinkedinmail