Հայ ազգայնական չէ նա, ով սատարում է կառավարության այս կամ այն չինովնիկի ապազգային գործողություները:
Հայ ազգայնական չէ նա, ով իր վրա է վերցրել դիտորդի պասիվ դերակատարություն եւ անմասն է ազգային խնդիրների լուծման գործնթացներից:
Հայ ազգայնական չէ նա, ով ի վնաս ազգային շահերի կատարում է օտարերկրյա կազմակերպությունների պատվերը:
———————————————

1. Հայ ազգայնական է նա, ով իր Ազգի, Հայրենիքի (ողջ Պատմական Հայաստանի), պատմության, մշակույթի նկատմամբ ունի ուժեղ հոգեբանական կապվածություն, ինքնանույնացնվում է դրանց հետ՝ որպես իր սեփական «ես»-ի ինքնության մաս, անկախ իր ծննդավայրից:
2. Հայ ազգայնական է նա, ով իրեն համարում է Ազգի հարատևման եւ զորացման գերագույն նպատակի համար զինվոր, եւ արարում է այդ գերակա նպատակի համար:
3. Հայ ազգայնական է նա, ով հասկանում է, որ իր եւ իր ընտանիքի լիարժեք երջանկությունը հնարավոր է միայն հայ ազգատեսակի ընդհանուր երջանկության կառուցումով: Ազգայնական է նա, ով հասկանում է, որ իր եւ իր ընտանիքի լիարժեք երջանկությունը հնարավոր է միայն՝ ազգային բարոյահոգեւոր արժեքների հիմքով արդար հասարակության եւ ազգային պետության կերտումով:
4. Հայ ազգայնական է նա, ով իր անձնական շահի համար չի ոտնահարում իր ազգակիցների եւ հայ հասարակության ընդհանրական շահը: Ազգայնական է նա, ով անձնական մակարդակով պատասխանատվություն է զգում իր Ազգի և Հայրենիքի համար, եւ իր կենսագործունեությամբ նպաստում է ազգային խնդիրների լուծմանը:
5. Հայ ազգայնական է նա, ով գիտակցում է իր ազգությունը, ում համար իր ցեղակիցների (ազգակիցների) հետ հաղորդակցման նախընտրելի բանավոր լեզուն Հայերենն է, իսկ նախընտրելի գրավոր լեզուն՝ Հայատառը:
6. Հայ ազգայնական է նա, ով համարում է, որ իր Հայրենիքը Հայաստանն է (ե՛ւ արեւելյան, ե՛ւ արեւմտյան) , որտեղ ապրելը, արարելն ու սերունդ տալը նրա համար պարտավորություն և բարձրագույն պատիվ է՝ անկախ իր քաղաքացիությունից: Ազգայնական է նա, ով, նույնիսկ ապրելով արտերկրում, գործում է հօգուտ ազգային խնդիրների լուծման, եւ ձգտում է իրականություն դարձնել հայրենիքում ապրելու իր երազանքը:
7. Հայ ազգայնական է նա, ով հանդիսանում է Հայ Ազգային մշակույթի կրողը, զարգացնողն ու աճող սերնդին անշեղորեն փոխանցողը: Ազգայնական է նա, ով հստակ գիտակցում է, որ առանց ազգային մշակութային միջավայրի՝ չի կարող դաստիարակվել Հայրենապաշտ սերունդ, նրանում չի կարող սերմանվել ու զարգանալ Հայկական ոգի:
8. Հայ ազգայնական է նա, ով իր կենսագործունեության ընթացքում մերժում է օտար վարդապետությունները, կոսմոպոլիտիզմը, որի հիմքը եսակենտրոն անձնապաշտությունն է, մերժում է օտարամետությունն ու օտարամոլությունը:
9. Հայ ազգայնական է նա, ով իր վարքով ու բարոյականությամբ հանդիսանում է իր դավանած արժեքների ու գաղափարների մարմնացումը՝ ուսանելի օրինակ այլոց համար: Նրա համար հայեցի ապրելակերպի հիմնասկզբունքներն են արդարությունն ու բարությունը, արիությունն ու ինքնազոհողությունը, պարկեշտությունն ու հավատարմությունը՝ հիմնված ազգային արժեհամակարգին նվիրվածության վրա:
10. Հայ ազգայնական է նա, ով փորձում է համախմբել ազգի բոլոր կարող ուժերը հանուն ընդհանուր գերնպատակի, անողոք է իր Ազգի թշնամիների և «ազգի տականքի» նկատմամբ:
Արթուր Արմին
«Ինչպիսի՞ հայրենիք կունենանք վաղը»
Ո՞Վ Է ՀԱՅ ԱԶԳԱՅՆԱԿԱՆԸ՝ ըստ «Արորդիներ» խմբի
ձևակերպումները՝ Ն. Ս. Գալստյանի և Ա. Արմինի
blognews.am/arm/news/251913/ov-e-azgaynakany.html
www.facebook.com/photo/?fbid=1052479864381082&set=gm.1489219126554352&idorvanity=1007567521386184