Օրուայ նուէր ներկայ վարչապետի – Իմ պատասխանը Ալիևին – Իմ պատասխանը Ալիևին
Իմ պատասխանը Ալիևին

Օրուայ նուէր ներկայ վարչապետի –
Չնայած առողջական վատ վիճակիս և անազատությանս ` պատասխանելու եմ ,որ անգամ մահը ինձ չի ստիպի ծնկի գալ։
Ալիև ամեն անգամ ,երբ լսում եմ քո հայտարարությունները և մեղադրանքները ուղղված հայ ժողովրդին,ես քեզ նմանեցնում եմ մի սերիական մարդասպանի,ով փորձում է ամպագոռգոռ հայտարարություններով մոլորեցնել ամբողջ աշխարհին։ Այն, որ հայ ժողովուրդը իր ամբողջ հազարամյակների պատմության ընթացքում խաղաղություն է սիրել,դա գիտի ամբողջ աշխարհը, բայց նաև գիտեն,որ հայը պայքարող ու կռվող ազգ է ու երբ հայը ոտքի է կանգնում ,ապա փոթորկի նման աշխարհի երեսից սրբում, մաքրում է քեզ նման քոչվոր, արնախում բռնապետիներին։
Իրականում Ալիև դու ու քո բռնապետությունը իր դարն ապրել է։
Դու հային մարդասպան ես անվանում, երբ մեկ դար շարունակ ձեր արհեստական վաչակազմերով բռնազավթել եք մեր հողերը և ցեղասպանել տասնյակ հազարավոր հայերի։ Բաքու,Շուշի, Սումգայիթ,Կիրովաբադ, ես կարող եմ տասնյակ օրինակներ նշել,բայց միևնույն է դու դա լավ գիտես։
2023 թվականին Արցախը հայաթափվեց և հարյուրավոր անմեղ հայեր սպանվեցին քո հրամանով։
Ալիև դու լավ գիտես, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա և չի ուրանա, դրա համար ոչ մի պահ բաց չես թողնում ,որ հայ ժողովրդի ուղղությամբ ցեխ շպրտես ։
Հիշիր, որ քո նոքար Հաջիևի `իբր ծաղրի ենթարկած հայկական մատյանի պատճեն ,իր մեջ ավելի շատ պատմություն ունի և ավելի հին է քան ձեր արհեստական բռնապետութունը։
Դուք շարունակենք նույն ոճով, որովհետև այդպես ամբողջ աշխարհին ցույց եք տալիս, թե ինչքան փուչ,տգետ, անհիմն ու անիմաստ են ձեր վարած քաղաքականությունն ու գոյությունը։
Աշխարհը փոխվում է Ալիև և շուտով գալու է պահը , երբ դու պատասխան ես տալու բոլոր այն երկրների ու ժողովուրդների առաջ, որոնց հանդեպ գործել ես սրիկայաբար։ Անգամ Թուրքիան էլ է սկսել հասկանալ ,որ դու և քո վարչակազմը չարիք է տարածաշրջանի համար և աշխարհի համար։
Վերջին վեց տարվա ընթացքում մենք հայերս արթնացանք և հիմա հիանալի հասկանում ենք, որ երբ գա պահը, այլևս մեծահոգի չպետք է լինենք ցեղասպանների և ահաբեկիչների հետ։
Արժանապատիվ խաղաղության միայն մեկ ուղղի կա դա ժողովրդավարությունն ու արդարությունն է `վերջ դնելով քո նման ցեղասպան ,ահաբեկիչ բռնապետիկների չարորակ ռեժիմներին։
ԵՎ մենք հայերս միշտ վերականգնում ենք արդարությունը։
Ալիև չփորձես մտածել, որ մենք ծնկի ենք եկել, չփորձես անգամ ենթադրել, որ հայը այնքան է թուլացել, որ մոռացել է ինչպես կատաղի պայքարել ու կռվել։Դու կսխալվես։ Հայաստանը այսուհետ հավերժ է և գալու է այն օրը, երբ հայն ու Հայաստանը դառնալու են տարածաշրջանի ամենահզոր ժողովուրդն ու պետությունը։ Ինչպես ասում էր լուսահոգի Վլադիմիր Ժիրինովսկին,որ Հայաստանն է Հարավային Կովկասի ապագան,իսկ Ադրբեջանը քայքայվելու է և դադարելու է գոյություն ունենալ, որպես պետություն։
Այնպես որ Ալիև շարունակիր այդ ճանապարհով և դու ինքդ կտեսնես,թե ինչպես արդարության ծարավ հայ ժողովուրդը ձեզ ցույց կտա,թե ինչ է հզոր, ժողովրդավար պետությունը և ինչպես է քանդվում, հայ մանուկներին սպանած, ահաբեկիչ բռնապետությունը։
Ես քեզ ասել եմ Ալիև,որ քեզ պատժելու էլ քո սեփական ժողովրդը և այդ օրը սարերի հետևում չէ։ Ալիև դու և քո բռնապետ ռեժիմը սպառված օրակարգ եք, իսկ Արցախի բռնազավթումն ու էթնիկ զտումը քո կոկորդին կանգնած ոսկոր է,որը դու այդպես էլ չես կարողանալու կուլ տալ և մարսել։Շարունակիր սպառնալ, որովհետև անիմաստ սպառնում են վախկոտները։
Եթե դու վստահ լինեիր,որ հաղթել ես, ապա այդքան վախեցած չէիր լինի։
Կգա մի օր, կմնա մի օր,իսկ այդ օրը հեռու չէ։
Ազատություն Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին։
Բանտ
19.10.2026 թ.
Արթուր Վարդանյան
___________________________________________
Հիշեցնենք, որ ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը շարունակում է գտնվել անազատության մեջ։ Նշենք նաև, որ վերջին շրջանում Վարդանյանի առողջական վիճակը Արմավիրի քրեակատարողական հիմնարկում զգալիորեն վատթարացել է, իսկ տեղի բժիշկները պնդում են, որ Վարդանյանը բժիշկների հսկողության տակ է,որը ԼԿՏԻ ՍՈՒՏ Է։
Արթուր Վարդանյանին Արմավիրի քրեակատարողական հիմնարկում որևէ բժշկական օգնություն չի ցուցաբերվում` պայմանավորված իր ծանր հիվանդության և իր մշտական գանգատների հետ կապված , ավելին եղել է նաև,որ սխալ դեղորայքի տրամադրման արդյունքում,նրա մոտ ժամանակ առ ժամանակ նկատվող արյունահոսությունն ավելի հաճախակի է դարձել ։
Նշենք նաև,որ հարազատների միջոցներով հետազոտությունն ու բուժումը ևս միտումնավոր ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ են տեղի պատասխանատուները `չտրամադրելով ցուցում,որ Վարդանյանը ունի բժշկական հետազոտության և բուժման կարիք` ցանկացած բժշկական հաստատությունում` մասնագետ բժիշկների կողմից։
Սա ոչ թե բացթողում է ,կամ անպատասխանատվություն, այլ միտումնավոր խոշտանգման դասական վառ օրինակ և Վարդանյանի կյանքը միտումնավոր վտանգելու փորձ