Զախարովա. ՌԴ ԱԳՆ-ն կուսումնասիրի Թուրքիայի հետ 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը խզելու առաջարկը

zakharova
10 փետրուար 2016

ՌԴ ԱԳՆ-ն կուսումնասիրի Պետդումայի պատգամավորների առաջարկը` Թուրքիայի հետ բարեկամության պայմանագիրը խզելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

«ՌԴ ԱԳՆ-ն իրոք Ռուսաստանի Պետական դումայի մի շարք պատգամավորներից հարցում է ստացել վերոհիշյալ պայմանագիրը խզելու առաջարկով: Այս պահի դրությամբ կարող եմ նաեւ ասել, որ հարցումը պիտի ուսումնասիրվի, կոնկրետ ինչ է առաջարկվում  այնտեղ:

Ըստ այդմ ամեն ինչ կարվի սահմանված կարգի համաձայն: Առայժմ պետք է ուսումնասիրել այդ նախաձեռնությունը», — չորեքշաբթի ճեպազրույցին ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինը եւ Սերգեյ Օբուխովը (երկուսն էլ ՌԴԿԿ-ից) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին առաջարկել են անվավեր ճանաչել Բարեկամության եւ եղբայրության մասին մոսկովյան պայմանագիրը, որը 1921 թվականի մարտի 16-ին ստորագրվել է ՌԽԴՍՀ-ի կառավարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջեւ:

Իրենց նամակում պատգամավորները մատնանշում են Թուրքիայի ագրեսիվ պահվածքի հետեւողական գիծը:

Լուրեր Հայաստանից- news.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail