Here is an ancient world map in the Italian city of Rome, showing neither today's Azerbaijan nor the Ottoman Empire and Republic of Turkey.
Post Views:67
Օրվա «նվեր»՝ գործող վարչապետին. պատմաբանը՝ Ալիևին. ներկայիս Ադրբեջանի բոլոր տարածքները հայկական են եղել։
Պատմաբանը՝ Ալիևին. ներկայիս Ադրբեջանի բոլոր տարածքները հայկական են եղել։
Ըստ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Մելքոնյանի՝ Ալիևը պնդում է, թե Սյունիքը, Սևանը, Վարդենիսն ու Երևանը «պատմականորեն ադրբեջանական հողեր» են։ Սակայն, նախ՝ ներկայիս Ադրբեջան կոչվող հանրապետության տարածքը ոչ մի ընդհանուր բան չունի պատմական Ատրպատականի՝ Իրանի հյուսիսային շրջանների հետ, որից թուրքերը պարզապես «գողացել» են անվանումը՝ 1918 թվականին ստեղծելով այս արհեստական պետությունը։
Երկրորդ՝ մինչև 14-15-րդ դարերը, երբ տարածաշրջան մուտք գործեցին թուրքմենական ցեղերը, և հատկապես մինչև 11-րդ դարը, երբ տարածաշրջանում առաջին անգամ հայտնվեցին սելջուկ թուրքերը, պարզապես ծիծաղելի է խոսել մեր տարածաշրջանում (ներառյալ՝ Արևելյան Հայաստանում, Վրաստանում, Արևելյան Անդրկովկասում և Հյուսիսային Իրանում) որևէ թուրքական անվանման կամ թուրքական տարրի մասին։
«Այսպիսով՝ սկսած Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից, Ատրպատականից, Շաքիից, Շիրվանից, Արևելյան Հայաստանի բոլոր տարածքները՝ այսինքն՝ Մեծ Հայքի Ուտիք, Արցախ, Փայտակարան նահանգները, կրել են հայկական անվանումներ, բնակեցված են եղել հայերով և եղել են հայկական։ Մինչև 11-րդ դարը որևէ թուրքական տարրի մասին խոսելը պարզապես ծիծաղելի է», – ընդգծել է Աշոտ Մելքոնյանը։
Ընդհանուր առմամբ, Արևելյան Հայաստանում և Արևելյան Անդրկովկասում տեղանունների թուրքացման գործընթացը սկսվել է 14-15-րդ դարերում, երբ այստեղ հաստատվեց թուրքմենական ցեղերի գերիշխանությունը։ «Թուրքերն այս տարածաշրջանին անուններ են տվել՝ ելնելով այն բանից, թե ինչ են տեսել։ Օրինակ՝ եթե ջուրը պղտոր է եղել, անվանել են «Քարա-սու», եթե երեք եկեղեցի են տեսել՝ դարձել է «Ուջ քիլիսե», եթե չորս եկեղեցի՝ «Դորթ քիլիսե» և այլն։ Ուստի, այն, ինչ այսօր ասում է Ալիևը, բացահայտ կեղծիք է»։ «Սա մանիպուլյացիա է՝ ուղղված տարածաշրջանը որպես թուրք-ադրբեջանական ներկայացնելուն», — եզրափակում է Աշոտ Մելքոնյանը։