Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված խոշոր ցուցահանդես, որտեղ ներկայացված են շուրջ 200 հնագիտական նմուշներ՝ ընդգրկելով երկրի պատմության հազարամյակները՝ նախապատմական շրջանից մինչև ուշ անտիկ դարաշրջան։
«Հին Հայաստան» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև 2027 թվականի փետրվարի 28-ը։ Այն մեկնարկն է ցուցահանդեսների մի նոր շարքի, որը նվիրված է հին քաղաքակրթություններին՝ հույն և եվրոպական հանրության համար համեմատաբար քիչ ծանոթ մշակույթներին։
Ակրոպոլիսի թանգարանն այս ցուցահանդեսը կազմակերպել է Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ՝ ներկայացնելով նմուշներ պալեոլիթի և նեոլիթի դարաշրջաններից, բրոնզի դարից, երկաթի վաղ դարաշրջանից, դասական և հելլենիստական ժամանակաշրջաններից, հռոմեական կայսրության շրջանից և ուշ անտիկ դարաշրջանից։
Ցուցահանդեսում առանձնահատուկ տեղ է հատկացված Ուրարտուի թագավորությանը, որը ծաղկում է ապրել մ.թ.ա. 9-ից 6-րդ դարերում։ Նրա մշակութային ժառանգությունը պատկերացում է տալիս երկաթի վաղ դարաշրջանում Հին Մերձավոր Արևելքի, Արևելյան Միջերկրականի, Կիպրոսի, Կրետեի և Եգեյան ծովի տարածաշրջանի միջև առկա կապերի մասին։
Հայաստանի հնագույն մշակութային ժառանգության բացահայտումը